Մարիո Օրեստի Վերդոնե (իտալ.՝ Mario Oreste Verdone, հուլիսի 27, 1917(1917-07-27)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հունիսի 26, 2009(2009-06-26), Հռոմ, Իտալիա), իտալացի գրող, կինոքննադատ, արվեստաբան, հայագետ-թարգմանիչ։ Հռոմի համալսարանին կից թատերական, երաժշտական և կապի ինստիտուտի դասախոս ու տնօրեն։

Մարիո Վերդոնե
Mario Verdone
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1]
Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էհունիսի 26, 2009(2009-06-26) (91 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ԳերեզմանԿամպո Վերանո[2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր և դերասան
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Գործունեության ոլորտկինոքննադատություն[3], արվեստի քննադատություն[3] և literary activity?[3]
Ալմա մատերՍիենայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Երեխա(ներ)Կառլո Վերդոնե, Սիլվիա Վերդոնե և Լուկա Վերդոնե
 Mario Verdone Վիքիպահեստում

Ստեղծել է իտալական կյանքը պատկերող վավերագրական բնույթի մի շարք կինոակնարկներ («Սիցիլիական պատկերներ», «Եվրոպական Մաձձինին», « 15 դարի Մոնտի Բուչչանոյի մարգարիտը» են), գրել գեղարվեստական գործեր («Մարդու քաղաքը, բանաստեղծությունների ժողովածու, 1941, «Սաչի մարդը», պատմվածք, 1948 են)։ Վերդոնի ուսումնասիրությունները («Ֆուտուրիստական կինոն և գրականությունը», 1967, «Ֆուտուրիստական ժամանակաշրջանի թատրոնը», 1969, «Ինչ է ֆուտուրիզմը», 1970 են) նվիրված են ֆուտուրիստական և ավանգարդիստական ստեղծագործությունների քննադատությանը։ Վերդոնե «Ավանգարդիստական պոեզիա ու կինոսցենարներ» (1975) աշխատության մեջ անդրադարձել է Եղիշե Չարենցի «Սնոուդեն ամուսիններ կամ ինքն իրեն կոմունիզմ» բալլադին։ Գրել է նաև «Կինոյի ավանգարդիստական պատմություն» (1977), «Իտալիայի ֆուտուրիստները» (1978), «Ֆիլմի կուլտուրան» (1979), «Ժամանակակից թատրոնը» (հ․ 1-2, 1981-82), «20 դարի թատրոնը» (1981) և այլ աշխատություններ։ «Հայկական տաղերը իրենց իսկ գույնով» (1970, Եղիշե Չարենցի ստեղծագործությունների գնահատությունը), «Գրիգոր Նարեկացի» (1982) և այլ հոդվածներ նվիրված են հայ գրականությանն ու մշակույթին։ 1968 թվականին Միլանում Վերոնեի թարգմանությամբ և առաջաբանով լույս է տեսել Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն։ 1977 թվականին Վերդոնեն այցելել է Սովետական Հայաստան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Վերդոնե» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400