Մարին Գետալդիչ
Մարին Գետալդիչ (խորվ.՝ Marin Getaldić, հոկտեմբերի 2, 1568[1], Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[1][2] - ապրիլի 11, 1626[1], Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[1][2]), խորվաթ մաթեմատիկոս և ֆիզիկոս։
Մարին Գետալդիչ խորվ.՝ Marin Getaldić | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1568[1] Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[1][2] |
Մահացել է | ապրիլի 11, 1626[1] (57 տարեկան) Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[1][2] |
Գերեզման | Dominican Church and Monastery in Dubrovnik[3] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[4] և ֆիզիկա[4] |
Ալմա մատեր | Ֆրանցիսկյան վանք (Դուբրովնիկ)[1] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4][5] |
Marin Getaldić Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵղել է հայտնի ընտանիքում վեց երեխաներից մեկը։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 1588 թվականին նա դառնում է Դուբրովնիցկի Հանրապետության Մեծ խորհրդի անդամ։ 1595 թվականին ընկերոջ հետ մեկնում է Լոնդոն, 1597-1599 թվականներին գտնվում է Անտվերպենում, որտեղ սովորում է ֆրանսիացի մաթեմատիկոս Միշել Կուանիեի մոտ և առաջին քայլերն է կատարում գիտական հետազոտություններում։ Դրանից հետո նա ուղևորվում Է Ֆրանսիա, որտեղ Փարիզում հանդիպում է Ֆրանսուա Վիետին, ինչը մեծապես ազդել է նրա հետագա մաթեմատիկական հետազոտությունների վրա։ Իտալիայում Գետալդիչը ծանոթանում է Գալիլեո Գալիլեյի, Քրիստոֆոր Կլավիեի և Քրիստոֆ Գրյումբերգերի հետ, այնտեղ առաջին անգամ հրատարակում է իր գիտական աշխատանքները։ 1603 թվականին վերադարձել է Դուբրովնիկ, որտեղ ուսումնասիրել է օպտիկան և փորձեր անցկացրել Բեթ քարանձավում պարաբոլիկ հայելիների հետ։ 1606 թվականին եղել է սուլթանին Ստամբուլ հարգանքի տուրք մատուցած երկու էմիսարներից մեկը[6]։
Աշխատանքներ
խմբագրելԳյոթալդիչը որոշել է նաև Ստամբուլի և Դուբրովնիկի չափերը։ Նա նաև սահմանել է երկրի ծավալը՝ առանց աստղագիտական չափումների օգնության՝ օգտագործելով բնօրինակ գեոդեզիական մեթոդաբանությունը, որն առավել ճշգրիտ է այդ ժամանակի համար մատչելի և նկարագրված է իր հետմահու «De resolutione et compositione mathematica» («Անալիտիկ և սինթետիկ մաթեմատիկայի մասին», 1630) աշխատանքում:Նրա առաջին «Promotus Archimedis seu de variis corporum generibus gravitate et magnitudine comparatis» հրապարակումը (1630) սահմանում է տարբեր մարմինների համար քաշի և ծավալի հարաբերությունը։ «Nonnullae propositiones de parabola» («Պարաբոլի մասին մի քանի նշումներ», 1603) աշխատանքը իր փորձերի հետ միասին ապացուցում է, որ պարաբոլիկ հայելիների նախագծման համար հարմար են ցանկացած պարաբոլաներ, այլ ոչ թե միայն նրանք, որոնք ձեռք են բերվում ուղղակի շրջանաձև կոնի հատվածներով։ «Supplementum Apollonii Galli seu exsuscitata Apollonii Pergaei Tactionum geometriae pars reliqua» (1607) գրքով Գետալդիչը լրացնում է Վիետի «Շոշոփումը», Ապոլլոնիոս Պերգացու երկերը վերակառուցելու փորձը։ «Variorum problematum Collectio» (1607) աշխատությունը պարունակում է 42 մաթեմատիկական խնդիրների լուծումներ։ Գետալդիչի աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի՝ երկրաչափություն թափանցելու վրա, որն արդյունքում հանգեցրել է անալիտիկ երկրաչափության առաջացմանը[6]։
1968 թվականին Զագրեբում հրատարակվել է Գետալդիչի աշխատանքների ամբողջական հավաքածուն՝ «Opera omnia» վերնագրով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ https://books.google.cat/books?id=C810EAAAQBAJ&pf=PA234 — P. 234.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 6,0 6,1 Getaldić, Marin, Խորվաթական հանրագիտարան.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Գետալդիչ» հոդվածին։ |