Խորվաթական հանրագիտարան

Խորվաթական հանրագիտարան (խորվ.՝ Hrvatska enciklopedija), 11 հատորներից բաղկացած խորվաթական ազգային հանրագիտարան, որը հրատարակվել է Զագրեբի Միրոսլավ Կրլեժի անվան բառարանագրության ինստիտուտի կողմից[1]։

Խորվաթական հանրագիտարան
խորվ.՝ Hrvatska enciklopedija
ՀեղինակԴալիբոր Բրոզովիչ և Տոմիսլավ Լադան
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրազգային հանրագիտարան և հանրագիտարան
Բնօրինակ լեզուխորվաթերեն
Էջեր9272
Երկիր Խորվաթիա
ՀրատարակիչԶագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ
Հրատարակման տարեթիվ1999
ԳՄՍՀ953-6036-31-2
OCLC247866724

Հանրագիտարանների տպագրությունը սկսվել է 1999 թվականից։ Այն թվով հինգերորդն էր՝ խորվաթական ազգային հանրագիտարանների շարքում։ Առաջինը եղել Մատե Ուժավիչի «Hrvatska enciklopedija»-ն (1941—1945), որի թողարկումը ընդհատվել է հինգերորդ հատորից հետո։ Դրան հաջորդել են «Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտի ընդհանուր հանրագիտարանների» երեք հրատարակությունները (խորվ.՝ Opća enciklopedija Jugoslavenskog leksikografskog zavoda), որոնք թողարկվել են համապատասխանաբար 1955—1964 թվականներին 7 հատորներով (խորվ.՝ Enciklopedije Leksikografskog zavoda, գլխավոր խմբագիրներ Մարկո Կոստրենիչ, Միրոսլավ Կրլեժա և Միլենկո Պրոտեգա), 1966—1969 և 1977—1982 թվականներին՝ 8 հատորներով (խորվ.՝ Opće enciklopedije, գլխավոր խմբագիր Իոսիպ Շենտիա)[1][2]։ Մինչև 2009 թվականը թողարկվել են նախատեսված բոլոր 11 հատորները։ 2010 թվականին թողարկվել է հանրագիտարանի համացանցային տարբերակը՝ համալրված հավելյալ և շարժական անիմացիաներով և տեսագրություններով[3]։ 2013 թվականի սեպտեմբերից մուտքը համացանցային տարբերակին դարձավ անվճար։ Հետագայում ինստիտուտը նախատեսում է այլևս չթողարկել թղթային հանրագիտարաններ, այլ մասնագիտանալ համացանցային հանրագիտարանների զարգացման վրա[2]։

Հատորների ցանկ խմբագրել

Հատոր Գլխավոր խմբագիր Տարի Էջ
I. : A — Bd Դալիբոր Բրոզովիչ 1999 674
II. : Be — Da 2000 723
III. : Da — Fo 2001 722
IV. : Fr — Ht 2002 753
V. : Hu — Km Ավգուստ Կովաչեկ 2003 725
VI. : Kn — Mak 2004 786
VII. : Mal — Nj 2005 814
VIII. : O — Pre Սլավեն Ռավլիչ 2006 773
IX. : Pri — Sk 2007 842
X. : Sl — To 2008 830
XI. : Tr — Ž 2009 859

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hrvatska enciklopedija [Croatian Encyclopedia] (Croatian), Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին, Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 PREDGOVOR MREŽNOM IZDANJU HRVATSKE ENCIKLOPEDIJE [Foreword to the Internet edition of the Croatian Encyclopedia] (Croatian), Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին, Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Predstavljena internetska izdanja Leksikografskoga zavoda [Internet editions of the Lexicographic Institute have been presented] (Croatian), 2013 թ․ սեպտեմբերի 23, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)