Մարինկա Խաչատրյան
Մարինկա Խաչատրյան (սեպտեմբերի 8, 1997, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։
Մարինկա Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1997 թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում։ 2012 թվականին ավարտել է Երևանի թիվ 179 հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը։ Դպրոցն ավարտելուց հետո մտածում էր կամ դառնալ դիմահարդար, կամ պարի գծով շարունակել ուսումը, քանի որ 7 տարի պարել է ժամանակակից պարեր։ Արդյունքում ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը, և ուսումը ստացել է նկարիչների միության «Make up» ատելյեում։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանից, 2014-2015 թվականներին նկարահանվելով «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորելով Արփիի կերպարը։ 2015 թվականին նկարահանվում է Հենրի Քոչարյանի «Զգուշացեք կանայք են» ֆիլմում մարմնավորելով համեստ ուսանողուհի Լյուսիի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Գնված երջանկություն» հեռուստասերիալում մարմնավորելով Մարիշի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մարմնավորելով Մանեի կերպարը։ 2016-2017 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սոնայի կերպարը։ 2017 թվականին նկարահանվում է «Շանթ» հեռոոստաընկերության «Օտարը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Նենեթի կերպարը։ 2017-2019 թվականներին նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սառայի կերպարը։ 2019-2021 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորելով Մագայի կերպարը։ 2021 թվականին նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «5G ընտանիք» սիթքոմում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Աննայի կերպարը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում |
---|---|
2014-2015 | «Սիրո գերին» |
2015 | «Զգուշացե´ք, կանայք են» |
2016 | «Գնված երջանկություն» |
2016 | «Ֆուլ հաուս» |
2016-2017 | «Փոխնակ մայրը» |
2017 | «Օտարը» |
2017-2019 | «Էլենի օրագիրը» |
2019-2021 | «Երկուսով» |
2021 | «5G ընտանիք» |
2022-2023 | «Սերը թակարդում» |
2023 | «Hotel grand» |
2023 | «Դժբախտ երջանիկը կամ իմ պառավ յարը» |
2023 | «Գերիները» |
Տարի | Անվանում | Արտիստ |
---|---|---|
2015 | «Հարսանիքի օրը» | Գևորգ Մարտիրոսյան |
2016 | «Աննման» | Արաբո Իսպիրյան |
2019 | «Լավն ես» | Հակոբ Հակոբյան & Արմեն Հովհաննիսյան |
Հաղորդումներ և հարցազրույցներ
խմբագրել- Բլից Հարցում - Մարինկա Խաչատրյան (2016)
- Գուշակիր մեղեդին. Մարինկա Խաչատրյան, Գարիկ Սեփխանյան, Գևորգ Մարտիրոսյան
- Ես կամ - Մարինկա Խաչատրյան
- Համով ժամանց /Մարինկա Խաչատրյանի հետ/- Ծովամթերք բրնձի լապշայով
Արտաքին հղումներ
խմբագրել- Marinka Khachatryan Internet Movie Database կայքում
- Էջ ArmFilm-ում