Մարինե Գալստյան

հայ դերասանուհի-բեմադրիչ, պարուհի-պարուսույց

Մարինե Գալստյան (հունիսի 14, 1980(1980-06-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Իտալիայում բնակվող հայ դերասանուհի-բեմադրիչ, պարուհի-պարուսույց[1]։ Որպես հրավիրյալ աստղ՝ հանդես է եկել մի քանի հեռուստասերիալներում և նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում։

Մարինե Գալստյան
Ծնվել էհունիսի 14, 1980(1980-06-14) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի և ռեժիսոր
ԸնտրանիՏիկնիկների տուն, Antigone?, Քեռի Վանյա, Ճայը, Դռնփակ, Un posto al sole?, Pericolosamente? և Ամուսնության առաջարկություն
Ամուսին(ներ)Սարգիս Գալստյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980 թվականին, Երևանում։ 1999-2004 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ստացել ռեժիսորի մասնագիտություն, 2003-2006 թվականներին կրկին սովորել է նույն ​​ինստիտուտում՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասանուհու որակավորում։ 2000-2003 Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է «Պառնաս» հեռուստահաղորդումը։

Իտալիայում ուսանել է իսպանական դասական պարեր, ֆլամենկո և արգենտինական տանգո, այնուհետև պար է դասավանդել Իտալիայի տարբեր քաղաքներում (Ֆիրենցե, Գրոսետտո, Պիստոյա, Հռոմ)[2][3]։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2004 թվականին, Հայաստանում՝ Արթուր Վարդանյանի «Քեզ սիրում եմ և կսիրեմ» ֆիլմում, իսկ Իտալիայում՝ «Ողջ աշխարհը երկիր է», «Մնացածն իմ աչքերով», «Ջուդեկկայի տղան», «Միրադաս» «Ամատի Մալիկի գործը» և այլ ֆիլմերում[1]։

2008 թվականին ամուսնու՝ պարող, բեմադրիչ Սարգիս Գալստյանի հետ հիմնել է «Աուռում» պարային դուետը՝ կատարելով տարբեր ոճի պարային համարներ, հանդես եկել «Տանգոյի բոլոր գույները» և այլ պարային ներկայացումներում։ 2012 թվականին Սարգիս և Մարինե Գալստյանները հիմնել են «ԻնԿոնտրոՎերսո» իտալա-հայկական թատերախումբը՝ բեմադրելով դրամատիկական ներկայացումներ[1]։

Ամուսնու՝ Սարգիս Գալստյանի հետ բնակվում է Հռոմում։ Ունեն մեկ որդի՝ Էդգար։

Բեմադրություններ խմբագրել

  • Նորա - Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը»,
  • Դորոթեա - դե Ֆիլիպոյի «Ռիսկ»,
  • Մայր - Պրոսպեր Մերիմեի «Մատեո Ֆալկոնե» (նաև ներկայացման բեմադրիչն է),
  • Նինա- Անտոն Չեխովի «Ճայը»,
  • Ելենա Անդրեևնա- [Անտոն Չեխով «Քեռի Վանյա»,
  • «Բեռնարդա Ալբայի տունը»,
  • «Վաճառված բնակարան»,
  • «Իրականություն»,
  • «Վիկո Ռենիկայի տարօրինակ գիշերը»։

Ֆիլմեր խմբագրել

  • «Քեզ սիրում եմ և կսիրեմ», ռեժիսոր՝ Արթուր Վարդանյան (2004),
  • «Ամատի Մալիքի գործը», ռեժիսոր՝ Էմանուել Տուրբանտի (2008),
  • «Միրադաս», ռեժիսոր՝ Լորենցո Ռիգինի (2013),
  • «Coupe Fatale», ռեժիսոր՝ Ռաֆֆայել Տոտարո (2013),
  • «Ջուդեկկայի տղան», ռեժիսոր՝ Ալֆոնսո Բերգամո (2016),
  • «Նույն այգում», ռեժիսոր՝ Ալի Ասգարի (2016),
  • «Մնացածն իմ աչքերով», ռեժիսոր՝ Մասիմիլիանո Ամատո (2017),
  • «Ցլամարտ», ռեժիսոր՝ Ֆաբիո Ռոմանի և Ֆաբիո Պոլլիո (2021)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մարինե Գալստյան. երևանցի հայուհին իտալական բեմում և էկրանին
  2. «MARINE GALSTYAN | Unione Talenti» (իտալերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  3. Bakhchinyan, Artsvi (2020 թ․ հոկտեմբերի 15). «Marine Galstyan: An Armenian from Yerevan on the Italian Stage and Screen». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինե Գալստյան» հոդվածին։