Մարինետտ Դյուպեն-Չեն (ֆր.՝ Marinette Dupain-Cheng), Թոմաս Աստրյուկի Լեդի Բագ և Սուպեր կատու մուլտսերիալի գլխավոր հերոսուհի։ Ֆրանս-չինական դեռահաս ուսանողուհի, ով ձգտում է դառնալ ոճաբան։ Նրա ծնողներն ունեն հացի փուռ։ Այն բանից հետո, երբ նա անցավ հրաշքների մոգական թալիսմանների պահապան Վարպետ Ֆուի փորձությունը (վերջինս օգնում էր նրան անցնել ճանապարհը), ընտրվում է որպես ապագա սուպերհերոսուհի Նուար կատվի հետ միասին։ Արդյունքում նա ստանում է մի զույգ ականջօղեր, որոնք հայտնի են որպես զատիկի թալիսման, որը Մարինետտին տալիս է Լեդի Բագի (նրա սուպերհերոսի կեղծանունն է, անգլերենից՝ ladybug - զատիկ) վերածվելու ունակություն։ Մարինետտը տեղյակ չէ, որ իր գործընկեր Կատու Նուարը Ադրիան Ագրեստն է, որին ինքը սիրահարված է։ Մարինետտին օգնում է Տիկկին՝ փոքրիկ կարմիր արարածը, ով նման է զատիկի և համարվում է մոգական արարած, հայտնի որպես կվամի։ Մարինետտը հայտնվում է մուլտսերիալի բոլոր եթերաշրջաններում՝ ներառյալ հատուկ սերիաները, պաշտոնական խաղերը և կոմիքսները։

Մարինետտ Դյուպեն-Չեն
Տեսակգեղարվեստական անձ, անիմացիոն կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակThomas Astruc?
Ներկայացված էԼեդի Բագ և Սուպեր կատու
Մասն էChinese diaspora in France?
Սեռիգական
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԾննդավայրՓարիզ
Մասնագիտությունսուպերհերոս

Մարինետտի արտաքինի ոգեշնչման աղբյուր է ծառայել զատիկով շապիկով մի երիտասարդ կին, ում հետ աշխատել էր Թոմաս Աստրուկը։ Զատիկի հանդերձանքով կին սուպերհերոսուհու էսքիզը նկարելուց հետո Թոմասը հասկանում էր, որ նա լավ կերպար է ստեղծել։ Ինչպես նաև նա գիտեր, որ կա ևս մեկ սուպերհերոս՝ զատիկի կերպարանքով։ Կնոջ սանրվածքը Մարինետտի սանրվածքի ոգեշնչումն էր։ Անգլերեն կրկօրինակման մեջ Մարինետտին հնչյունավորում էր Քրիսթինա Վին, ֆրանսերենում՝ Անուկ Օտուբան, իսկ ռուսերենում՝ Դարիա Ֆրոլովան։

Քննադատները հերոսին գնահատել են դրականորեն, նրանք նրան բնութագրում են որպես հանդիսատեսի դերի օրինակ և որպես մեծ հերոսուհու։ Թե՛ նրա սովորական կյանքը, թե՛ սուպերհերոսական անձնավորությունը բարձր գնահատականներ են ստացել։ Այս կերպարի հիման վրա ստեղծվել են մի քանի ապրանքներ, ինչպիսիք են մանկական խաղալիքները, աքսեսուարները և հագուստի իրերը։

Ստեղծում

խմբագրել

Կոնցեպցիա

խմբագրել

Մարինետտ Դյուպեն-Չենի անձը և նրա այլ էգոն՝ Լեդի Բագը, ոգեշնչված է մի երիտասարդ կնոջից, որը հագնում էր շապիկ, որի վրա զատիկ էր[1][2]։ Նա աշխատել է մեկ այլ շոուի նկարահանող խմբում, որտեղ նկարահանվել է նաև Թոմաս Աստրյուկը՝ «Լեդի Բագ և Սուպեր կատու» անիմացիոն սերիալի ստեղծողը[3][4]։ Աստրյուկը հայտարարել է, որ ընկերացել է նրա հետ[1], որից հետո նրանք սկսել են ստեղծել այս կերպարը և գրառումներ փոխանակել զատիկի թեմայով[2]. Աստրյուկի ուրվագծած գծանկարում պատկերված էր սուպերհերոսուհու կերպարանքով աղջիկ՝ զատիկի ատրիբուտներով[3][4]։ Աստրյուկը չգիտեր զատիկի հետ կապված որևէ սուպերհերոսի գոյության մասին և որոշեց, որ կերպարը օրիգինալ է լինելու[3]։ Արդյունքում Լեդի Բագի կերպարը կոնցեպտուալացվել է[1][3]։ Մարինետտի սանրվածքը ձևավորվել է՝ օգտագործելով կնոջ սանրվածքը։ Աստրյուկն ասել է, որ Լեդի Բագի կարողությունները կապված են բախտի հետ, քանի որ զատիկը հաջողության խորհրդանիշ է։ Նա նշել է, որ տիկնիկի կերպարը նման է Սարդ-Մարդուն[4][5]։

Աստրյուկը Լեդի Բագին նկարագրել է, որպես «զարմանալի»[2], չափազանց դրական և վառ կերպար[1]։ Նա նաև նկարագրել է նրան որպես երջանկություն բերող կերպար[4], ինչպես նաև սերիալի իր սիրելի կերպար[6]։ Աստրյուկը նշեց, որ ակնկալում է, որ Լեդի Բագը կդառնա Փարիզի խորհրդանիշ, քանի որ նրա պատկերը կարելի է տեսնել թանգարանների մուտքերի թռուցիկների վրա, որպեզի ոգեշնչի երեխաներին այցելել թանգարաններ[3]։ Մարինետտի և Ադրիանի հարաբերությունների մասին նա մեկնաբանեց, որ ցանկանում էր պատկերել «արևային» և ոգեշնչող կերպարներ[2]։ Նա նշեց, որ Մարինետտի և Ադրիանի երկու անձնավորությունների հարաբերություններ պարզելը շատ զվարճալի էր[2]։ Աստրյուկը հայտարարեց, որ սուպերհերոսների զույգը բաղկացած է Լեդի Բագից և Նուար կատվից, և զգում էր, որ հանդիսատեսը վայելում է նրանց միջև առաջացած սիրային իրավիճակները[3]։ Զատիկի և սև կատվի դուետի ոգեշնչման աղբյուրը Աստրյուկի ռոմանտիկ հարաբերություններն էին[7]։

Լեդի Բագի սև կետերով կարմիր զգեստը դժվար էր իրականություն դարձնել բնօրինակ 2D տարբերակով, քանի որ կետերը, որոնք տեղադրված են տարբեր հատվածներում, պետք է մնան անշարժ հերոսի տեղափոխման և շարժման ընթացքում։ 3D տարբերակում այդ խնդիրն անհետացավ մոդելի տեղափոխման շնորհիվ[4]։ 2D տարբերակում ենթադրվում էր, որ Մարինետտը կլինի ավելի մեծ, քան 3D տարբերակում[2]։ Լեդի Բագի դիզայնը մտահղացվել է կերպարների դիզայներ Էնջի Նասկի կողմից[8]։ Մարինետտի ընտանիքի փուռը մշակվել է իսկական փարիզյան փռան հիման վրա[3]։

Zagtoon[en] անիմացիոն ստուդիայի նախագահ Ջերեմի Զագը Մարինետտին նկարագրեց որպես «թարմ և ժամանակակից աղջիկ, ում կյանքը համապատասխանում է այսօրվա երեխաների և դեռահասների սերնդի կյանքին»[9]։ Ջերեմի Զագի Լեդի Բագի առաջին երկու էսքիզները, որոնցից մեկը նրա դիմանկարն է, իսկ մյուսը՝ Փարիզի տանիքները, բավական ուշադրություն են գրավել աշխարհով մեկ թռչելու համար[4]։ Զագն ասաց, որ Մարինետտի սիրային հարաբերությունները Ադրիանի հետ, նրանց սուպերհերոսական անհատականությունները և նրանց գաղտնիքները ներկայացնում են շոուի հիմնական պատմությունը[10]։ Անիմացիոն սերիալի գործադիր պրոդյուսեր Ջարեդ Վոլֆսոնը հայտարարել է, որ երիտասարդ հեռուստադիտողները երկար են սպասել իրենց սուպերհերոսուհուն՝ «Սարդ-մարդու պես մեկին», և որ այժմ, շնորհիվ Լեդի Բագի, նրանք կարող են վերածվել նրա՝ դառնալով «ավելի ուժեղ» և ստեղծելով «էֆեկտ աշխարհում»[11]։ Ինչ վերաբերում է Լեդի Բագի կերպարին, Method Animation[en]-ի գործադիր տնօրեն[12][13] Ատոն Սումախեն ասաց, որ պրոդյուսերները ցանկանում էին «փարիզյան ֆոնի վրա ստեղծել [գլամուրային] սուպերհերոս՝ իսկական եվրոպական կոլորիտով»։

Անիմացիոն սերիալի հիման վրա կոմիքսների ստեղծման մասնակից Նիկոլ Դ'Անդրիան ասաց, որ Լեդի Բագը հրաշալի կերպար է[14]։ Zagtoon[en]-ի համաշխարհային սպառողական ապրանքների նախագահ Անդրե Լեյք Մայերը հայտարարել է, որ երեխաները սիրում են Լեդի Բագ կերպարը[15], և երկրպագուները հաճույքով կխաղան որպես Լեդի Բագ անիմացիոն շարքի պաշտոնական բջջային խաղում[16][17]։ Նա զգաց, որ Լեդի Բագը ակնթարթորեն զորացնում է բոլոր կանանց, բոլոր տարիքի, ասելով, որ նա հիացնում է Մարինետտի և Լեդի Բագի պես[2]։ Մայերը նշեց, որ նույնիսկ առանց պատմությունն իմանալու, նա ծանոթ է, ճշմարտացի և ուժեղ է՝ հավելելով, որ Լեդի Բագը յուրաքանչյուր առողջ աղջկա զգտման մոդել է[2]։

Հնչյունավորում

խմբագրել

Քրիսթինա Վին հնչյունավորել է Մարինետտին անգլերեն կրկնօրինակման մեջ[18]։ Վին ասել է, որ սիրում է Մարինետտին՝ բնութագրելով նրան, որպես իր հնչյունավորած ամենասիրված կերպարներից մեկը։ Նա ասաց, որ Մարինետտի կերպարն իրեն հիշեցնում է Սեյլոր Մունի բնավորությունը՝ նշելով, որ «սերիալի վրա աշխատելը» նրան տվել է «նույն զգացումները», որ ունեցել է «մանուկ ժամանակ» անիմե դիտելիս[19]։ Նա նշեց, որ շատ լուրջ է վերաբերվել Մարինետտի դերի լսումներին։ Մարինետտին հնչյունավորելը նրա համար դարձավ ավելին, քան պարզապես աշխատանք, երբ նա իր ձայնն ապահովեց այլ կերպարների համար։ Վին ասաց, որ առաջին անգամ սցենարը ստացել է լսումների՝ իր հաստատումից մոտ մեկ տարի առաջ՝ հավելելով, որ այն կարդալուց հետո ոչ մի պատասխան չի ստացել։ Դրանից հետո նա նորից ստացավ սցենարը և այն կարդալուց հետո երկու զանգ ստացավ։ Նա ասաց, որ այն պահից, երբ տեսել է Մարինետտին և այլ կերպարներին և կարդացել է սցենարը, գիտեր, որ «ով հնչյունավորի Լեդի Բագին, կլինի ամենաերջանիկ աղջիկը, այն է՝ «ամենաերջանիկ ձայնային դերասանուհին»[19]։ Վին ասաց, որ անմիջապես սիրահարվել է Լեդի Բագին։ Նա մեկնաբանեց, որ ինքը տեղյակ չէր շոուի գոյության մասին Մարինետի դերի համար լսումներից առաջ, ինչը զարմացրեց նրան, քանի որ նա միշտ տեղյակ էր անիմեի հետ կապված նորություններին։ Լսելուց և պատասխան ստանալուց առաջ նա իմացավ այս սերիալի պրոմո տեսահոլովակի մասին՝ պատրաստված անիմե ոճով։ Տեսահոլովակը դիտելուց հետո նա ավելի շատ ցանկացավ ստանալ այս դերը։ Վին շոուն նկարագրել է որպես «զարմանալի»՝ նշելով, որ երբեք նման անիմացիա չի տեսել, և որ «յուրաքանչյուր դրվագ պարզապես գեղեցիկ է»[19]։

Ջարեդ Վոլֆսոնը հայտարարել է, որ Վին շատ զգացմունքային է։ Նա ասաց, որ նա «գեղեցիկ բնավորություն» ունի՝ նկարագրելով նրան որպես «այնքան քաղցր», «այնքան բարի» և «հիանալի»[11]։ Նա հայտարարեց, որ ձայնագրման ստուդիայում Վին «սիրուն Մարինետտից գնում է Լեդի Բագի»՝ հավելելով, որ «նա այս սենյակի զատիկն է» և որ «այնքան զվարճալի է դիտելը»[11]։

Անուկ Օտբոիսը հնչյունավորում է Մարինետտին բնօրինակում[20]։ Թոմաս Աստրուկը Հոթեբուային և ֆրանսիացի մյուս դերասաններին նկարագրեց որպես ֆանտաստիկ[4]։ Ռուսաստանում, ռուսերեն կրկնօրինակում, Մարինետտին հնչյունավորում է Դարիա Ֆրոլովան[21]։

Ծանոթացում

խմբագրել

Հիմնական սերիաներում

խմբագրել

Մարինետտ՝ ֆրանս-չինական դեռահաս, ով ապրում է Փարիզում և ցանկանում է դառնալ ոճաբան[5][22]։ Մարինետտը Թոմ Դյուպենի և Սաբինա Չենի դուստրն է[23], Ռոլլանդի և Ջինի Դյուպենի[24][25] թոռնուհին և Վան Չենի զարմուհին[26][27]։ Նրա ծնողներն ունեն փուռ[5][28]։ Մի անգամ Մարինետտը վազում էր դեպի դպրոց և խաչմերուկին նկատու, է ծերունու, ով, ճանապարհը անցնելուց, հայտնվել է վտանգավոր իրավիճակում։ Առանց վարանելու, աղջիկը փրկում է նրան։ Սակայն նա չգիտեր, որ մարդը, ում նա փրկում է՝ Վարպետ Ֆուն է՝ մոգական թալիսմանների պահապանը[29][30], ով ստեղծել էր այդ փորձությունը՝ գտնելու մեկին, ով արժանի է սուպեր հերոս լինելու[22]։ Քանի որ Մարինետտը արժանապատվորեն է գործել, Վարպետ Ֆուն որոշում է առաջարկել նրան Զատիկի թալիսմանը[31]՝ բաղկացած մեկ զույգ ականջողերից[13][32]։ Այն բանից հետո, երբ Մարինետտը տեսավ և բացեց տուփը, դրա մեջից հայտնեց զատիկի նման արարած, ով իրեն անվանում էր Տիկկի․ նա մոգական արարած է՝ հայտնի որպես կվամի[33][34], որը տալիս է Մարինետտին սուպեր հերոսի վերածվելու ունակություն, թալիսմանը կրելու դեպքում[12][35]։

Առաջին անգամ Տիկկիին տեսնելով՝ Մարինետտը սկզբից վախենում է։ Նա նաև հիացած չէ սուպերհերոս դառնալու գաղափարով, քանի որ նա շատ անվստահ է իր նկատմամբ և առաջին անգամ կերպարանափոխվում է պատահաբար[36]։ Այնուամենայնիվ, նա սկսում է հասկանալ ինչպես վարվել և, հաղթելով առաջին սուպեր-չարագործին, ներկայանում է Լեդի Բագ կեղծանունով, որը նա ինքնուրույն էր մտածել[37][38]։ Մարինետտի սուպերհերոսի հագուստը հայտնվում է Տիկկիի արտաքինից, որը հիշեցնում է զատիկի։ Մարինետտը սիրահարված է Ադրիանին[39][40]՝ իր դասարանցուն, որի հայացքից նա կորում է, սկսում է կակազել և շփոթել բառերը[5]։ Միևնույն ժամանակ, Մարինետտը չգիտի, որ Ադրիանն իր զուգընկերն է՝ Կատու Նուարը[41], ով իր հերթին սիրահարված է Լեդին Բագին և չգիտի, որ նա Մարինետտն է[42]։ Քանի որ Մարինետտը չգիտի Սուպեր Կատուի գաղտնի ինքնությունը, նա անընդհատ մերժում է նրա մոտիկանալու փորձերը[43]։ Լեդի Բագը և Կատու Նուարը պաշտպանում են Փարիզը Բրաժնիկից, Թիթեռի թալիսմանի սեփականատիրոջից, ով հայտնի դիզայներ Գաբրիել Ագրեստն է։ Նրա ուժը կայանում է նրանում, որ նա կարողանում է մարդկանց վերածել սուպերչարագործների[29][44]. նա ուզում է ձեռք բերել Լեդի Բագի և Կատու Նուարի թալիսմանները[45][46], նրանք չգիտեն, որ Բրաժնիկը Ադրիանի հայրն է, քանի որ նա ինքն իրեն վարակել է ակումայով, որպեսզի խուսափի իրենից կասկածից[23][47]։ Մարինետտը դառնում է ավելի ինքնավստահ[43], Լեդի Բագի կերպարանափոխվելը, տալիս է նրան[48] նոր ունակություններ։ Նրա ունակությունը ստեղծումն է։ Միայն նրա թալիսմանն է կարող վտարել ակումաներին։ Գրեթե ամեն սերիայում նա պետք է օգտագործի Սուպեր Շանսը։ Նա տալիս է մի իր, որով Լեդի Բագը հաղթում է չարագործներին[43][49][50][51]։ Լեդի Բագը որպես սուպերհերոսի զենք օգտագործում է յո-յոն[5]։

Մարինետտը շատ է սիրում իր ծնողներին[23]։ Տիկկիի հետ, չնայած տարիքային տարբերությանը, նա արագորեն իրական ընկերություն է ձեռք բերում[31]։ Նա հիանալի հարաբերություններ ունի իր դասընկերների հետ, հատկապես Ալյա Սեզերի[23]․ Ալյան հաճախ Մարինետտին աջակցություն է առաջարկում և միշտ պատրաստ է օգնել նրան[22], նա Լեդի Բագի մեծ երկրպագուն է և վարում է նրա մասին բլոգ[23]։ Մարինետտը ընկերական հարաբերություններ է պահպանում Նինո Լեյֆի հետ[23][52]։ Միևնույն ժամանակ, Մարինետտը լեզու չի գտնում Քլոյե Բուրժուայի հետ[53]՝ ամբարտավան աղջկա հետ, ով իրեն բոլորից բարձր է համարում և հաճախ հալածում ուրիշներին, այդ թվում՝ Մարինետտին։ Սակայն Քլոյան երկրպագում է Լեդի Բագին, մինչև երրորդ եթերաշրջան[23]։

Այլ ծանոթացումներ

խմբագրել

Հիմնական սերիաներից դուրս Մարինետտը հայտնվում է սփին-օֆֆերի մեծ մասում։ Նա ներկայացված է հատուկ ծրագրում[54][55][56][57][58][59][60]։ Նա նաև նկարահանվել է մի քանի դրվագներում, որտեղ անմիջականորեն շփվել է հանդիսատեսի հետ և պատմել իր մասին[61][62]։ Այս դրվագները ուղիղ եթերում ցուցադրվել են Disney Channel YouTube ալիքով[63][64]։ Մարինետտը խաղալի ենթակա կերպար է բջջային պաշտոնական «Լեդի Բագ և Սուպեր կատու» խաղում[65][66]։ Նա նկարահանվում է սերիալից ոգեշնչված կոմիքսներում[67][68][69]․ նա հայտնվում է նույն շարքի վրա հիմնված այլ տեսակի գրքերում[70][71]։ Մարինետտը ներկայացված է պաշտոնական Miraculous ամսագրում[72][73]։ Նա հանդես կգա նաև 2D անիմացիաներում և մյուզիքլում[en][74]։ Մարինետտը նաև նկարահանվում է թատրոնների կենդանի բեմական շոուներում[75][76]։

Քննադատություն և կարծիքներ

խմբագրել

Քննադատներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Մարինետտի կերպարը։ Նրանք աղջկան նկարագրեցին որպես խելացի[31], բարեհամբույր[77] և ստեղծագործ[31]։ «Common Sense Media»-ից Էմիլի Էշբին Մարինետտին նկարագրել է որպես համբերատար և բարի[78]։ ComicsVerse-ի խմբագրող Միշել Չիրիկանսկայան կարծում է, որ սերիալը ժամանակ է պահանջում նուրբ և հարգալից կերպով անդրադառնալու Մարինետտի ժառանգությանը, ինչպես օրինակ այն պահերը, երբ նա փորձում է չինարեն խոսել և մշակութային թյուրիմացություններ է ունենում հարազատների հետ[5]։ Կիրիչանսկայան գրել է, որ Մարինետտ լրիվ անունը, երբ թարգմանվում է չինարենից և ֆրանսերենից, հարմար է մի աղջկա համար, ում ընտանիքը հացի փուռ ունի[5]։ Նա նկարագրեց Մարինետին որպես նվիրված իր ընկերներին և ընտանիքին[5]։ Կիրիչանսկայան ասաց, որ ձգտող մոդելավորող Մարինետտը, ով ազատ ժամանակ ստեղծում է իր նոր ստեղծագործությունները, ցույց է տալիս, որ կանացի հետաքրքրությունները բոլորովին չեն նսեմացնում սուպեր-հերոսի որակները՝ դա դիտելով որպես դրական ուղերձ կին հեռուստադիտողների համար[5]։ Նա կարծում էր, որ Մարինետտի զգացմունքները Ադրիանի հանդեպ միայն սահմանում էին նրա բնավորության մի կողմը[5]։ Էմիլի Աութենը Nerd Much?-ից զգաց, որ Մարինետտի սիրահարվածությունը Ադրիանի նկատմամբ այն փոքրիկ կողմերից մեկն է, որը անիմե երկրպագուները կարող են գնահատել այս սերիալի վերաբերյալ[43]։ Աութենը հայտարարեց, որ սերիալում բավարար քանակությամբ գլխավոր հերոսներ չկան, և Մարինետտը պարզապես կենտրոնական բեմ է զբաղեցնում՝ որպես գլխավոր հերոսներից մեկը[43]։ Նա նաև գրել է, որ Մարինետտը հիանալի կին հերոսուհի է[43]։ Աութենն ասաց, որ Մարինետտը շատ լավ է գրված՝ նշելով, որ նա հիանալի օրինակ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար՝ դիտելու և շփվելու համար[43]։ Նա բարձր է գնահատել Քրիստինա Վիի դերը, ով ձայն է տվել Մարինետտին[43]։ El Intransigente-ն գրել է, որ այս սերիալի գլխավոր հերոսը աղջիկ է, ի տարբերություն մյուս սերիալներում, և որ Մարինետտը մեծ սիրտ ունի[28]։ Սերխիո Ռիսկեսը elrinconTV-ից հայտարարել է, որ Մարինետտը ցանկանում է մոդելավորող դառնալ և ցույց է տալիս իր առաջնորդությունն ու քաջությունը[79]։ Մարինետտը մեկնաբանեց անմեղ լավատեսությունը[80]։

Մարինետտի սուպերհերոսի կերպարը՝ Լեդի Բագը, նույնպես դրական գնահատականի է արժանացել։ ComicsAlliance-ից Էլ Քոլինզն ասել է, որ «Մարինետը վերածվում է Լեդի Բագի մի շարք պտույտներով և դիրքերով», ինչպես դա անում են Սեյլոր Մունը և այլ կախարդական աղջիկները[81]։ Նա զգաց, որ Մարինետտը, առաջնորդելով ինչ-որ խոսող կին արարած, լրացնում է մեկ այլ կախարդական աղջկա[81]։ Լոս Անջելես Թայմսից Ռոբերտ Լլոյդը մեկնաբանել է, որ Մարինետտը խելացի աղջիկ է և նկարագրել է իր սուպերհերոսի կերպարը որպես հագուստով խաչակիրի կերպար[29]։ Միշել Կիրիչանսկայան ասել է, որ թեև Մարինետտն ի սկզբանե սովորական աղջկա տեսք ունի, մի զույգ կախարդական ականջօղերի օգնությամբ նա կարող է կերպարանափոխվել «Հրաշք Լեդի Բագի՝ Փարիզի մեծագույն սուպերհերոսներից մեկի»։ Նա նկարագրեց Մարինետտին որպես վառ, տաղանդավոր, ստեղծագործ երիտասարդ կին, որը փորձում էր հավասարակշռել իր պարտականությունները դպրոցում և տանը և Լեդի Բագի պարտականությունների հետ[5]։ Կիրիչանսկայան Լեդի Բագին նկարագրել է որպես անհավանական հերոսուհի, ով արագաշարժ է և վստահ մարտերում[5]։ Նա զգաց, որ Մարինետտը մարմնավորում է իր սովորական և սուպերհերոսական կյանքի մեծ մասը գեղեցիկ բնավորության ուժով[5]։ Լաուրա Ասլանդը «Մշակութային մեղրից» գովաբանեց, որ մինչ Լեդի Բագը փրկում է Փարիզը և փնթփնթում Կատու Նուարի բառախաղերի վրա, Մարինետտը, նայելով Ադրիանին, ամեն ինչ տեսնում է լուսնաձև աչքերով[82]։ Panorama-ն Մարինետտին նկարագրել է որպես զարմանալի կերպար, ով կարող է անմիջապես տպավորել երիտասարդ հեռուստադիտողներին[83]։ «BSCkids»-ից Էլլա Անդերսն ասաց, որ թեև Մարինետտն առաջին հայացքից տիպիկ ավագ դպրոցի աշակերտի տեսք ունի, նա իրականում իրավապաշտպան է[84]։ Քեյթլին Դոնովանը Մարինետտին նկարագրել է որպես հմայիչ առաջնորդ, ով կյանքում շատ անշնորհք է, բայց ինքնավստահություն է ձեռք բերում՝ դառնալով սուպերհերոս։ Սա հետաքրքիր հակադրություն է ստեղծում[85]։ Մարինետտը նկարագրվել է որպես կին «գլխավոր սուպերհերոս», ով դրական արժեքներ է ներշնչում[86]։

Հանրաճանաչություն և ապրանքներ

խմբագրել

Քենզի Վաշիդան՝ Bandai ապրանքանիշի փոխնախագահը, նկարագրել է Մարինետտին, որպես քմահաճ, բայց բարի աղջիկ, ով մեծանում է, հաճախում է դպրոց և դժվարություններ է անցնում՝ պնդելով, որ նա կերպար է, ում հետ աղջիկները կարող են շփվել[87]։ Նա ասաց, որ Մարինետտի սուպերհերոսական ալտեր էգոն այն է, ով ցանկանում են լինել[87]։ Վաշիդան դիտում էր երիտասարդ աղջկա սուպերհերոսուհու հայացակարգը որպես խաղը փոխող և զվարճալի կերպար։ Գլխավոր ստեղծագործական տնօրեն և նախագահ Փոլ Մարչիանոն գովաբանեց Մարինետտի գաղտնի ինքնությունը և նրա հարաբերությունները Ադրիանի հետ[88]։ Gemma-ի արտոնագրման տնօրեն Թիմ Ռադ-Քլարկը նկարագրել է Լեդի Բագին որպես ուժեղ և հզոր կին սուպերհերոս, ով լրացնում է շուկայում հսկայական բացը և բավական երկար ժամանակ թափուր է մնացել[89]։ Գրևինի թանգարանում ցուցադրվել է բնական չափի մոմե արձան, որը պատկերում է Լեդի Բագին[90][91]։ Լեդի Բագի հետ հանդիպումներ են կազմակերպվել [92][93], այդ թվում՝ թեմատիկ այգում[94][95]։ Լեդի Բագը ստացել է իր սեփական կոսփլեյերները[96][97][98] և ոգեշնչել իր դեմքի նկարչությանը[99][100]

Ստեղծվել են մի քանի ապրանքներ, որոնք ոգեշնչված են Մարինետտի քաղաքացիական և սուպերհերոսական անձնավորությամբ՝ ներառյալ էքշն արձանիկներ[32][101], հագուստ[102][103], աքսեսուարներ[102][104] և դիմակներ[105]։ Լեդի Բագի վրա հիմնված արձանիկները նախագծվել են Funko[106][107] և Բուրգեր Քինգ-ի կողմից[108]։ Նրան պատկերող խաղալիքներ են պատրաստվել[109][110], օրինակ՝ Կինդեր սյուրպրիզի խաղալիքները[111]։ Թողարկվել են Pez Candy Dispensers-ները, որոնք ոգեշնչված են նրանով[106][112]։ Ստեղծվել է պաշտոնական խաղ՝ հիմնված անիմացիոն շարքի վրա[113]։ Ստեղծել է լողափին առնչվող իրեր, որոնք պատկերում են Լեդի Բագին[114][115] և դպրոցին առնչվող իրեր, որոնք պատկերում են նրան[109][116]։ Նրանից ոգեշնչված քաղցրավենիք է ստեղծել[117][118]։ Մշակվել են նաև դրա հիման վրա այլ ապրանքներ, այդ թվում՝ անկողնային պարագաներ[15][119]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Mercereau, Damien (2016 թ․ մարտի 16). «Miraculous : le créateur de Ladybug dévoile les secrets de sa série à succès». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Anders, Ella (2015 թ․ դեկտեմբերի 4). «Countdown to Miraculous Tales of Ladybug & Cat Noir Is On». BSCkids. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Mercereau, Damien (2017 թ․ հոկտեմբերի 27). «Thomas Astruc : «Avec Miraculous, nous savons où nous voulons aller»». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «101 PUR 100 #23 Thomas Astruc & Wilfried Pain (Miraculous Ladybug)». Nolife (French). YouTube. 2016 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Kirichanskaya, Michele (2017 թ․ մայիսի 9). «Miraculous Ladybug: The Must See French Superhero Cartoon». ComicsVerse. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Interview - Thomas Astruc - DoKomi 2016». DoKomi. YouTube. 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Gascoin, Patrice (2015 թ․ հոկտեմբերի 18). «Miraculous va enchanter TFou ! sur TF1». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Milligan, Mercedes (2018 թ․ նոյեմբերի 16). «Angie Nasca Designs Bite-Size ZAG Heroez for 'Miraculous Chibi'». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Bandai Plans 'Ladybug' Toys». License Global. 2014 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Charlet, Justine (2018 թ․ ապրիլի 5). «Miraculous, les aventures de Ladybug et Chat noir : bientôt un film, une série en live action et une comédie musicale». TéléZ (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 «Interview with: Miraculous Ladybug executive producer, Jared Wolfson». The Kitsune Network. 2015 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 Mercereau, Damien (2017 թ․ սեպտեմբերի 26). «Miraculous : les secrets de la saison 2 de Ladybug et Chat Noir». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 Sardet, Yoann (2017 թ․ հոկտեմբերի 26). «Super-héros, girl-power, Paris et... Dany Boon : pleins feux sur la saison 2 de Miraculous». AlloCiné (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Miraculous Adventures Volume 1: The original comic book adventures of Ladybug and Cat Noir collected into one action-packed volume!». Action Lab Comics. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. 15,0 15,1 Hutchins, Robert (2018 թ․ օգոստոսի 22). «Miraculous taps Winning Moves and Ipanema Sandals for EMEA». Licensing.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Milligan, Mercedes (2018 թ․ մարտի 6). «ZAG Taps TabTale for First Official 'Miraculous Ladybug' Mobile Game». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. Hutchins, Robert (2018 թ․ մարտի 7). «Miraculous - Tales of Ladybug and Cat Noir is getting its first mobile game next month». Licensing.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. Zahed, Ramin (2018 թ․ հուլիսի 9). «News Bytes: 'Miraculous' at Comic-Con, Imagen Awards, iPi Soft V.4, and More». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Interview With: Cristina Vee». The Kitsune Network. 2016 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  20. «Miraculous, the worldwide phenomenon». ON kids and family. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. «Дарья Фролова» (ռուսերեն). www.kinopoisk.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  22. 22,0 22,1 22,2 Stocka, Isabella (2018 թ․ հոկտեմբերի 20). «You Should Watch 'Miraculous: Tales of Ladybug & Cat Noir'». The Nerd Daily. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Mariani, Giovanna (2018 թ․ հուլիսի 14). «Visto con i bambini: la recensione di Miraculous Ladybug. Ecco perché piace a tutti». Best Movie (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  26. «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. 28,0 28,1 «Conocé la nueva serie que revolucionó la industria de la animación». El Intransigente (Spanish). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. 29,0 29,1 29,2 Lloyd, Robert (2016 թ․ օգոստոսի 27). «'Miraculous: Tales of Ladybug & Cat Noir,' a French turn on teenage superheroes». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  30. Pineda, Rafael Antonio (2016 թ․ հունվարի 10). «Zag CEO: Miraculous Ladybug Has 2D Original Animation Video in Development». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Rosignoli, Irene (2018 թ․ մարտի 30). «Miraculous Marinette, tutto sulla protagonista della serie preferita dai bambini». Movie for Kids (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. 32,0 32,1 «Zag Swings into Action». License Global. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  33. «Miraculous #1». Comic Book Resources. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  34. «Miraculous® Live!: Tales Of Ladybug And Cat Noir Set To Transform North American Stages This Spring!». PR Newswire. 2018 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  35. Dschaak, Maria (2017 թ․ հուլիսի 19). «Miraculous - Geschichten von Ladybug und Cat Noir». GIGA (German). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir (2/2)». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. Mercereau, Damien (2016 թ․ հունվարի 18). «Le stade du PSG transformé en arène de combat dans un dessin animé de TF1». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. Whyte, Alexandra (2017 թ․ ապրիլի 18). «Miraculous nets new UK licensees». Kidscreen. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  39. Knox, Kelly (2016 թ․ մայիսի 3). «Say "Oui" to 'Miraculous: Ladybug and Cat Noir'». GeekMom. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  40. Rosignoli, Irene (2016 թ․ սեպտեմբերի 3). «Miraculous – Le storie di Ladybug e Chat Noir, la seconda stagione in arrivo a maggio 2017». Movie for Kids (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Wolfe, Jennifer (2015 թ․ դեկտեմբերի 4). «Nickelodeon to Premiere 'Miraculous Tales of Ladybug & Cat Noir' This Sunday». Animation World Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  42. McLean, Tom (2014 թ․ մայիսի 20). «PGS Secures Deals For 'LadyBug'». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 43,6 43,7 Auten, Emily (2018 թ․ հոկտեմբերի 30). «Miraculous Ladybug: 10 Reasons Why It's The Best New Cartoon». Nerd Much?. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  44. Forhan, Laëtitia (2018 թ․ ապրիլի 6). «Miraculous : Ladybug et Chat Noir entrent au Musée Grévin en présence de Lou Jean et Lenni-Kim». AlloCiné (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. Pineda, Rafael Antonio (2015 թ․ սեպտեմբերի 10). «Nickelodeon Schedules Miraculous Tales of Ladybug & Cat Noir in December». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  46. Wolfe, Jennifer (2014 թ․ մայիսի 21). «PGS Secures New Deals for Zagtoon & Method Animation's 'LadyBug'». Animation World Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  47. Dschaak, Maria (2017 թ․ հուլիսի 10). «Miraculous Staffel 2: Wann kommt die neue Staffel?». GIGA (German). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «Nickelodeon Debuts Miraculous Tales of Ladybug & Cat Noir, Brand-New CGI-Animated Action Series, Sunday, Dec. 6». Anime News Network. 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  49. McLean, Tom (2015 թ․ դեկտեմբերի 4). «ZAG's 'Miraculous' Debuts Dec. 6 on Nick». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  50. Green, Scott (2016 թ․ փետրվարի 9). «Shout! Factory Teams Up With Zag To Release "Miraculous Tales Of Ladybug & Cat Noir"». Crunchyroll. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  51. «Miraculous – Le Storie di LadyBug e Chat Noir, da fine marzo in chiaro su Super!». Movie for Kids (Italian). 2017 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Prodigiosas una serie llena de aventura». Diario Panorama (Spanish). 2016 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «ZAG's Miraculous™ Ladybug Takes Flight This Christmas On Netflix». PR Newswire. 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  55. «Miraculous Ladybug, in arrivo lo speciale natalizio della serie tv». Movie for Kids (Italian). 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. Le Caillec, Sonia (2018 թ․ օգոստոսի 29). «Miraculous Chibi». TF1 (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. Le Caillec, Sonia (2018 թ․ սեպտեմբերի 7). «Miraculous Chibi : deux nouveaux épisodes inédits». TF1 (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «ZAG Announces Miraculous™ Ladybug YouTube Channel and Webisode Series!». PR Newswire. 2016 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  59. «Miraculous Secrets». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  60. «Miraculous Secrets». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  61. Reeb, Lucie (2018 թ․ դեկտեմբերի 15). «Miraculous : Ladybug prend le contrôle de Disney channel ce dimanche». AlloCiné (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. Nikolov, Hugo (2018 թ․ դեկտեմբերի 15). «Ladybug prend les commandes de Disney Channel ce dimanche !». Télé-Loisirs (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. Mercereau, Damien (2019 թ․ հունվարի 23). «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir : discutez avec l'héroïne grâce à Disney Channel». Le Figaro (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. Petoin, Fanny (2019 թ․ հունվարի 23). «Disney Channel : venez chatter avec Ladybug, l'héroïne de Miraculous !». Télé-Loisirs (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. Jones, Elton (2018 թ․ ապրիլի 29). «5 Miraculous Ladybug & Cat Noir Tips & Tricks You Need to Know». Heavy.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  66. Hernández, David (2018 թ․ մայիսի 10). «Trucos y consejos para Miraculous Ladybug y Cat Noir, el juego oficial». HobbyConsolas (Spanish). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. Detournay, Charles-Louis; Boutet, Guillaume (2017 թ․ սեպտեմբերի 6). «Miraculous, une adaptation sans point noir». ActuaBD (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. «ZAG Inks 'Miraculous' Deal». License Global. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  69. Bennett, Jason (2018 թ․ հուլիսի 13). «[SDCC 2018] Action Lab Entertainment Reveals Exclusives for Comic-Con International: San Diego 2018». PopCultHQ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  70. Milligan, Mercedes (2017 թ․ հունվարի 17). «'Miraculous Ladybug' Has Heroic Launch in Spain». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  71. Bennett, Jason (2018 թ․ հոկտեմբերի 15). «[Preview] Action Lab's 10/17 Release: Miraculous: Tales of Ladybug & Cat Noir – Season Two: "Bye Bye, Little Butterfly!" TPB». PopCultHQ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  72. «The Official Magazine of Miraculous on the Italian Newsstand». Licensing Magazine. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  73. «In edicola il magazine ufficiale di Miraculous». Lo Spazio Bianco (Italian). 2017 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. «'Miraculous: As Aventuras de Ladybug' terá heroína brasileira e um episódio ambientado no Rio». F5 (Portuguese). 2018 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «Espetáculo Infantil "As Aventuras de Ladybug" se apresenta em Salvador». A Tarde (Portuguese). 2017 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  76. «Compre ingressos com 20% de desconto para ver Ladybug e Cat Noir em Florianópolis». Diário Catarinense (Portuguese). 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. Lombardi, Letizia Lara (2017 թ․ սեպտեմբերի 19). «Miraculous Ladybug, 10 curiosità che non sapete su LadyBug e Chat Noir». Movie for Kids (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. Ashby, Emily. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir». Common Sense Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  79. Risquez, Sergio (2017 թ․ հուլիսի 8). «Ladybug y Cat Noir, la igualdad es cosa de dos». elrinconTV (Spanish). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. «SuperHERoes To Rule The Playroom And Beyond». NJ.com. 2016 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  81. 81,0 81,1 Collins, Elle (2015 թ․ դեկտեմբերի 3). «Teen French Heroes Ladybug & Cat Noir Arrive On Nickelodeon This Sunday». ComicsAlliance. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  82. Aasland, Laura (2016 թ․ փետրվարի 2). «Miraculous, Simply the Best – Miraculous Ladybug Review». Culture Honey. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  83. Canino, Francesco (2017 թ․ մարտի 14). «Miraculous: Super! compie 5 anni e si regala una nuova serie animata». Panorama (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  84. Anders, Ella (2015 թ․ հուլիսի 2). «Part Magical Girl, Part Superhero; Ladybug Arrives State-Side in Fall». BSCkids. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  85. Donovan, Caitlin (2015 թ․ դեկտեմբերի 30). «Top 10 Animated Series of 2015». Epicstream. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  86. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir». PGS Entertainment. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  87. 87,0 87,1 Callan, Patrick (2015 թ․ հոկտեմբերի 13). «A crop of new girls superhero IPs line up to kick some retail butt». Kidscreen. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  88. Ridsdale, Jack (2018 թ․ հունվարի 17). «Guess Kids to launch Miraculous Ladybug lifestyle collection». Licensing.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  89. Hutchins, Robert (2017 թ․ մարտի 17). «Gemma International teams pairs with Bulldog for Miraculous Ladybug cards and gifting». Licensing.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  90. Le Caillec, Sonia (2018 թ․ ապրիլի 5). «Ladybug et Chat Noir entrent au Musée Grévin !». TF1 (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  91. «Ladybug and Cat Noir show up at Grévin museum!». Japan Expo Sud. 2018 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  92. «Ladybug e Chat Noir ti aspettano ad AURA». Centro Commerciale Aura (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  93. «Miraculous». Centro Commerciale ESP (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  94. «'Miraculous' Soars into New Experiences at Leolandia». License Global. 2018 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  95. «Ladybug e Chat Noir arrivano a Leolandia/Gli eroi di Miraculous al parco di Capriate». L'Eco di Bergamo (Italian). 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  96. Felon, Betty (2016 թ․ փետրվարի 8). «Best Cosplay Ever (This Week): Star Trek, Star Wars, Cat Noir and Ladybug, One Punch Man, and More». ComicsAlliance. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  97. Céline (2018 թ․ ապրիլի 5). «Lady Bug et Chat Noir font leur entrée au Musée Grévin». Que Faire à Paris (French). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. Rosignoli, Irene (2017 թ․ օգոստոսի 21). «Miraculous Ladybug, i migliori cosplay di Ladybug e Chat Noir». Movie for Kids (Italian). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  99. «El Corte Inglés to Showcase 'Miraculous'». License Global. 2017 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  100. Ridsdale, Jack (2017 թ․ ապրիլի 4). «Miraculous Ladybug to star in Golden Days at El Corte Inglés». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  101. «Miraculous Ladybug Merchandise is here!». The Kitsune Network. 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  102. 102,0 102,1 Milligan, Mercedes (2015 թ․ հունիսի 8). «Zag's 'Miraculous' Racks Up Licensees». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  103. «Guess Kids Plans 'Miraculous' Collection». License Global. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  104. Bernstein, Bobby (2019 թ․ հունվարի 4). «25 Best Gifts for 8 Year Old Girls: The Ultimate List (2019)». Heavy.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  105. «Rubie's Mask-arade Expands Lineup». License Global. 2017 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  106. 106,0 106,1 «Miraculous Ladybug, in arrivo i personaggi Funko Pop e Pez». Movie for Kids (Italian). 2018 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  107. «Funko, Pez Partner with 'Miraculous'». License Global. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  108. Rafael (2018 թ․ սեպտեմբերի 20). «Burger King traz o mundo de Miraculous e NERF para o King Jr». № 10 Entretenimento (Portuguese). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  109. 109,0 109,1 «Zag Expands 'Miraculous' Program». License Global. 2018 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  110. Brott, Armin; Feuss, Samantha (2016 թ․ փետրվարի 18). «Toy trends for 2016». Waterloo Region Record. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  111. Rosignoli, Irene (2018 թ․ օգոստոսի 24). «Miraculous Ladybug Kinder Sorpresa, in arrivo gli ovetti di cioccolata di Ladybug!». Best Movie (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  112. «ZAG Signs Pez And Funko for Collectibles for Miraculous». Licensing Magazine. 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  113. Bunge, Nicole (2016 թ․ մայիսի 24). «Nickelodeon's 'Miraculous' Gets Collectible Card Game». ICv2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  114. Ebnet, Karin (2018 թ․ հուլիսի 24). «Voglia di mare, tante idee da mettere in valigia per le vacanze dei bambini». Best Movie (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  115. Ebnet, Karin (2018 թ․ հուլիսի 17). «Miraculous Ladybug, abbigliamento per il mare e giocattoli da spiaggia». Best Movie (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  116. Ebnet, Karin (2018 թ․ օգոստոսի 8). «Da Miraculous Ladybug a Dragon Ball Super, tutti i prodotti Back to School 2018». Best Movie (Italian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  117. «Uovo di Pasqua Miraculous 2018, scoprite la sorpresa che contiene». Movie for Kids (Italian). 2018 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  118. «Da Miraculous ai Paw Patrol, le uova di Pasqua 2018 Walcor». Movie for Kids (Italian). 2018 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  119. «ZAG Adds 'Miraculous' Bedding». License Global. 2017 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.