«Լեդի Բագ և Սուպեր կատու» (ֆր.՝ Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir), ինչպես նաև հայտնի է, որպես Miraculous Ladybug կամ Miraculous[1][2][3], ֆրանս-կորեական մուլտֆիլմ արտադրված Zagtoon և Method Animation-ի կողմից։ Մուլտսերիալը պատմում է երկու փարիզեցի դեռահասների` Մարինետտ Դյուպեն-Չենի և Ադրիան Ագրեստի մասին, ովքեր փոխակերպվեցին Լեդի Բագի և Սուպեր կատույի, որպեսզի պաշտպանեն քաղաքը չարագործներից։ Մուլտֆիլմի հեղինակն է Տոմաս Աստրուկը։

Լեդի Բագ և Սուպեր կատու
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ԺանրՄահո-շոջո և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողThomas Astruc?
ՁայնագրումJessica Ángeles? և Annie Rojas?
Երկիր Ֆրանսիա,  Հարավային Կորեա,  Ճապոնիա և  Իտալիա
Լեզուանգլերեն, ֆրանսերեն և կորեերեն
ՀեռուստաալիքՖրանսիա TF1
Հայաստան 5TV
Եթերաշրջաններ5
Սերիաների քանակ131
ՌեժիսորThomas Astruc?
ԸնկերությունToei Animation, Zagtoon?, Method Animation և SAMG Entertainment?
Պարգևներ
miraculousladybug.com(անգլ.), miraculousladybug.com/fr/(ֆր.), miraculousladybug.com/de/(գերմ.), miraculousladybug.com/it/(իտալ.), miraculousladybug.com/pt/(պորտ.) և miraculousladybug.com/es/(իսպ.)

Մինչև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում TF1-ի եթերով դեբյուտը, մուլտսերիալն առաջին անգամ ցուցադրվել է Հարավային Կորեայում սեպտեմբերի 1-ին 2015 թվականին EBS1-ում[4]։ ԱՄՆ-ում մուլտսերիալի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 6-ին 2015 թվականին Nickelodeon հեռուստաալիքով, վերջերս այդ հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել մուլտսերիալն այդ պատճառով Netflix-ը իրավունք ստացավ հեռարձակել 1-3 սեզոնները[5]։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է դեկտեմբերի 10-ին 2015 թվականին Disney հեռուստաալիքում։ Հայաստանում մուլտֆիլմը հեռարձակվում է Հինգերորդ ալիքով հայերեն։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում շոուի պրեմիերան կայացել է հունվարի 30-ին 2016 թվականին Disney հեռուստաալիքով։ 2015 թվականի նոյեմբերի 20-ին[6] , պրոդյուսեր Դժերեմի Զագը հայտնեց, որ 2-րդ և 3-րդ սեզոնները մշակվում են[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին դուրս է եկել Սուրբ Ծննդյան հատուկ էպիզոդ, մյուզիքլ «Ամենավատ Սուրբ Ծնունդը» անվանումով (ֆր.՝ Pire Noël

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենուն Փարիզի փողոցներում։ Ֆրանսիական հասարակ դպրոցում սովորում են Մարինետտ Դյուպեն-Չենը և նրա դասընկերն՝ Ադրիան Ագրեստը, ում նա սիրահարված էր։ Թվում է թե դա դասական առաջին սիրո պատմություն է, բայց...

Նրանք բոլորովին այն չեն, ինչ ներկայացնում են իրենցից։ Փորձանքի ժամանակ Մարինետտը դառնում է սուպերհերոսուհի՝ Լեդի Բագ, իսկ Ադրիանը՝ Սուպեր-կատու։ Նրանց անհավանական ունակություններն օգնում են ընկերներին պայքարել չարի դեմ Փարիզում, բայց ոչ ոք նրանցից չի իմանում, թե ով է իրականում թաքնված դիմակի հետևում։ Եվ միայն համախմբվելով, սուպերհերոսները կկարողանան հաղթել նրանց ընդհանուր ոխերիմ թշնամուն- Բրաժնիկին, ով ուղարկում էր քաղաքում ակումա՝ սև թիթեռներին, որոնք դարձնում են սովորական բնակիչներին ստրկացած չարագործներ։

Կերպարներ (հիմնական) խմբագրել

  • Մարինետտ Դյուպեն-Չեն (ֆր.՝ Marinette Dupain Cheng) - մուլտսերիալի գլխավոր հերոսուհին է։ Մարինետտը կենսուրախ է, ժպտերես և մի քիչ անհարմար, բայց հարգված է և հեղինակություն է վայելում իր հասակակիցների մեջ։ Սիրահարված է Ադրիանին, բայց ամաչում է խոստովանել, իր նյարդայնվածության և հուզմունքի պատճառով։ Նրա ամենալավ ընկերուհի Ալյան հաճախ փորձում է օգնել Մարինետտին իր սիրո մասին հայտնել Ադրիանին, թեև դա վերջանում է աղետով։ Նա փոխակերպվում է սուպերհերոսուհու՝ Լեդի Բագի իր Տիկկի անունով կվամիի օգնությամբ, որպեսզի պաշտպանի Փարիզն ակումայի ազդեցության տակ գտնվող չարագործներից, որոնց բաց է թողնում Բրաժնիկը։ Նրա հատուկ շնորհը, Հաջողության Տալիսմանը (Սուպեր-Հնարավորություն), թույլ է տալիս ստեղծել առարկա, որը օգնում է հաղթել չարագործներին։ Ինչպես նաև նա կարողանում է բռնել ակումային, նրանցից հեռացնել չար էներգիան և դրանից հետո ազատ արձակել նրանց։ Լեդի Բագը պայքարում է չարագործների դեմ Սուպեր-Կատվի հետ, չկասկածելով, որ դա նրա դասընկեր Ադրանն է։ Հեղինակ՝ Տոմաս Աստրուկը նկարագրում է Լեդի Բագին, որպես դրական կերպար, ով խորհրդանշում է հաջողություն։
  • Էդրիան (Ադրիան) Ագրեստ (ֆր.՝ Adrien Agreste) - մուլտսերիալի երկրորդ գլխավոր հերոսը։ Մարինետտի դասընկերն է և հայտնի հագուստի մոդել է իր հոր ընկերությունում։ Նա փոխակերպվում է սուպերհերոսի՝ Սուպեր-Կատույի իր Պլագգ անունով կվամիի օգնությամբ, որպեսզի օգնի Լեդի Բագին կռվել չարագործների դեմ։ Ադրիանը բարի է և հաճախ շփվում է իր ամենալավ ընկեր Նինոի հետ։ Նրա ընտենիքը հարուստ է, բայց նրա հարաբերությունները իր հոր՝ Գաբրիելի հետ միշտ վատ են։ Նա սիրահարված է Լեդի Բագին և փորձում է տպավորություն գործել նրա վրա, բայց նրա կտրուկ կատակները ջղայնացնում են նրան։ Նրա հատուկ շնորհը Կոտոկլիզմը թույլ է տալիս նրան ոչնչացնել առարկաներ,որին նա կպչում է ձեռքի թափով։
  • Տիկկի (ֆր.՝ Tikki) - Մարինետիի կվամին, որը թուլ է տալիս նրան փոխակերպվել Լեդի Բագի։ Տիկկին իրենից ներկայացնում է փոքրիկ թռչող գումանոիդ, նման զատիկի, մեծ գլխով, մեծ կապույտ աչքերով և կարմիր մարմնով սև բծերով գլխին։ Տիկկին քաղցր է ուտում, բայց ամենաշատը սիրում է վարսակաձավարով թխվածք շոկոլադե փշրանքներով։ Երբ Մարինետտը հարցրեց, թե քանի տարեկան է Տիկկին, նա պատասխանում է, որ նա ավելի քան 5000 տարեկան է, և նա հետևել է յուրաքանչյուր Լեդի Բագին ամենասկզբից։ Մարինետտի փոխակերպման ժամանակ Տիկկին տեղափոխվում է նրա սև ականջողերի մեջ։ Սուպեր-Հնարավորությունը օգտագործելուց հետո Լեդի Բագին մնում է 5 րոպե մինչև փոխակերպվելը։ Ինչքան ժամանակ մնացել է, այդքան էլ կետ է լինում Լեդի Բագի ականջօղերի վրա։ Տիկկին երկու ամենաուժեղ տալիսմաններից մեկն է, և ունի արարելու ուժ։ Ինչպես ասում է Տոմաս Աստրուկը, «Տիկկի» նշանակում է «երջանկություն»։
  • Պալգգ (ֆր.՝ Plagg) - Ադրիանի կվամին, որը թույլ է տալիս նրան փոխակերպվել Սուպեր-Կատույի։ Պլագգը նման է Տիկկիին, բայց սև մարմնով, կանաչ աչքերով և սուր ականջներով, նման սև կատույի։ Տիկկիի համեմատ Պլագգը սարկաստիկ է և ծույլ։ Նա գրեթե չի աջակցում Ադրիանին, ընդհակառակը, քննադատում է։ Նրա սիրելի ուտելիքն է՝ կամամբեր պանիր։ Ադրիանի փոխակերպման ժամանակ Պլագգը տեղափոխվում է մեծ արծաթե մատանի, որն Ադրիանը կրում է աջ ձեռքի վրա։ Կոտոկլիզմից հետո Կատույի մատանու վրա բարձիկները սկսում են անհետանալ։ Պլագգը երկրորդ ամենաուժեղ տալիսմանն է, oժտված ոչնչացման ուժով։ ԻՆչպես ասաց Տոմաս Աստրուկը, «Պլագգ» նշանակում է «չումա»։
  • Բրաժնիկ (ֆր.՝ Le Pappilion) - մուլտսերիալի գլխավոր անտագոնիստ, խորհրդավոր չարագործ, ով ակումաների-թիթեռնիկների օգնությամբ ունի չարագործներ ստեղծելու ունակություն, ում նա փչացնում է սև էներգիայով։ Նա որսում է մարդկանց, բացասական էմոցիաներով, ինչպիսիք են՝ վախը, վիշտը, զայրույթը կամ խանդը։ Զոհերը վրեժ են առնում նրանցից, ովքեր նրանց ցավ և վնաս են պատճառել, փոխարենը Բրաժնիկը պահանջում է նրանցից գողանալ Լեդի Բագի և Սուպեր-Կատույի տալիսմանները, որպեսզի ստանա հսկայական ուժ։ Նա նույնպես ունի տալիսման- Մոլի Քարը։ Գոյութուն ունի վարկած, որ իրականում նա Ադրիանի հայրն է, Գաբրիել Ագրեստը։

Սերիալների ցանկ (1 եթերաշրջան) խմբագրել

Հարկ է նշել, որ սերիաների ցուցադրման օրիգինալ, ֆրանսիական հաջորդականությունը եթերում տարբերվում է ամերիկյանից և ռուսականից։ Վերջին 2 սերիաները հանդիսանում են ողջ սերիալի պրիկվելը։ Բոլոր սերիաների ռեժիսորը Տոմաս Աստրուկն է՝ սերիալի հեղինակը։

Համար Արտադրական Կոդ Անվանումը Սցենարի հեղինակ(ներ) Ցուցադրման ամսաթիվը

(Ֆրանսիայում)

Ցուցադրման ամսաթիվը

(Ռուսաստանում)

1 101 «Վաըշտ Եղանակ»(ֆր.՝ Climatika) Ֆրեդ Լենուեր 19 հոկտեմբեր 2015 19 դեկտեմբեր 2015
2 109 «Պղպջակ» (ֆր.՝ Le Bulleur) Տոմաս Աստրուկ և Սեբաստյեն Տիբոդո 20 հոկտեմբեր 2015 19 դեկտեմբեր 2015
3 108 «Կրկնորդ» (ֆր.՝ L'Imposteur) Սեբաստյեն Տիբոդո և Պասկալ Բուտբուլ 28 հոկտեմբեր 2015 26 դեկտեմբեր 2015
4 116 «ժամանակի Տիրուհի» (ֆր.՝ Chronogirl) Սեբաստյեն Տիբոդո և Միքայել Դելաշենպալ 23 հոկտեմբեր 2015 26 դեկտեմբեր 2015
5 115 «Փարավոն» (ֆր.՝ Le Pharaon) Գիյոմ Մոտալեն և Սեբաստյեն ՈՒռսել 21 հոկտեմբեր 2015 16 հունվար 2016
6 106 «Պարոն Աղավնի» (ֆր.՝ M. Pigeon) Սեբաստյեն Տիբոդո 23 հոկտեմբեր 2015 16 հունվար 2016
7 103 «Լեդի Wifi» (ֆր.՝ Lady Wifi) Սեդրիկ Բակոնյե 22 հոկտեմբեր 2015 23 հունվար 2016
8 102 «Զլոլյուստրատոր» (ֆր.՝ Le Dessinateur) Դենի Բարդյո 24 հոկտեմբեր 2015 23 հունվար 2016
9 111 «Ռոդժեր- ոստիկան» (ֆր.՝ Rogercop) Մատյե Շոկե 27 հոկտեմբեր 2015 29 հունվար 2016
10 117 «Սարսափ» (ֆր.՝ Horrificator) Ռեժիս Ժոլեն 30 հոկտեմբեր 2015 6 փետրվար 2016
11 105 «Չար Կուպիդոն» (ֆր.՝ Dislocœur) Ֆրեդ Լնուար 29 հոկտեմբեր 2015 13 փետրվար 2016
12 114 «Սև Ասպետ» (ֆր.՝ Le Chevalier Noir) Մատյե Շոկե և Լեոնի դե Ռուդե 6 դեկտեմբեր 2015 9 ապրիլ 2016
13 119 «Միմ» (ֆր.՝ Le Mime) Տոմաս Աստրուկ, Ֆրանսուազա Շարպյա, Միքայել Դելաշենպալ, Կարին Լոլիշոն և Սեբաստյեն Տիբոդո 13 դեկտեմբեր 2015 16 ապրիլ 2016
14 125 «Կունգ-Ֆուդ» (ֆր.՝ Kung Food) Մատյե Շոկե և Ֆրեդ Լենուար 10 հունվար 2016 23 ապրիլ 2016
15 112 «Խաղացող» (ֆր.՝ Le Gamer) Մորադ Ռենի 17 հունվար 2016 29 ապրիլ 2016
16 113 «ԿԻսամարդ, կիսակենդանի» (ֆր.՝ Animan) Սեդրիկ Պարրեն և Ժան-Կրիստոֆ Էրվե 24 հունվար 2016 7 մայիս 2016
17 118 «Տիկնիկավար» (ֆր.՝ La Marionnettiste) Սեբաստյեն Տիբոդո 7 փետրվար 2016 14 մայիս 2016
18 120 «Չարագործ-գիթարահար» (ֆր.՝ Guitar Vilain) Սեբաստյեն Տիբոդո 28 փետրվար 2016 21 մայիս 2016
19 121 «Ռեֆլեկտա» (ֆր.՝ Reflekta) Սոֆի Լոդվիցե և Էվա Պիսլե 21 փետրվար 2016 28 մայիս 2016
20 104 «Բուրմունքների Արքայադուստր» (ֆր.՝ Princesse Fragrance) ՍԵբաստյեն Տիբոդո 31 հունվար 2016 4 հունիս 2016
21 110 «Հիպնոտիզյոր» (ֆր.՝ Jackady) Մատյե Շոկե և Լեոնի Դե Ռուդե 27 մարտ 2016 11 հունիս 2016
22 107 «Պիկսելյատոր» (ֆր.՝ Numéric) Գիյոմ Մոտալեն և Սեբաստյեն ՈՒռսել 13 մարտ 2016 10 սեպտեմբեր 2016
23 124 «Անտիբագ» (ֆր.՝ Antibug) Ֆրեդ Լենուեր 20 մարտ 2016 17 սեպտեմբեր 2016
24 126 «Վոլպինա» (ֆր.՝ Volpina) Մատյե Շոկե և Լեոնի դե Ռուդե 3 ապրիլ 2016 25 սեպտեմբեր 2016
25 122 «Սկիզբ Մաս 1» (ֆր.՝ Ladybug et Chat Noir (Origines — Partie 1)) Տոմաս Աստրուկ և Սեբաստյեն Տիբոդո 30 հոկտեմբեր 2016 9 հոկտեմբեր 2016
26 123 «Քարե Սիրտ (Սկիզմ Մաս 2)» (ֆր.՝ Cœur de pierre (Origines — Partie 2)) Տոմաս Աստրույ և Սեբաստյեն Տիբոդո 30 հոկտեմբեր 2016 16 հոկտեմբեր 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. PGS Entertainment(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-10-01.
  2. «VIDEO: Toei Animation and French Company ZAGToon Collaborate on "Lady Bug"». Crunchyroll. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Zagtoon, Toei's Ladybug Animated Trailer Streamed». Anime News Network. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. lefigaro.fr (2015 թ․ հոկտեմբերի 18). «Miraculous va enchanter TFou ! sur TF1». TVMag (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «공통 게시판». about.ebs.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. TVGuide. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir (Stormy Weather) on Disney Channel, Sat 30 Jan 8:30am - TVGuide.co.uk Mobile». www.tvguide.co.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Фото Jeremy Zag в Instagram • Ноя 20 2015 в 11:00 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Բագ և Սուպեր կատու» հոդվածին։