Մարինա Սիլվա
Մարիա Օսմարինա Մարինա Սիլվա Վաս դե Լիմա (պորտ.՝ Maria Osmarina Marina Silva Vaz de Lima[8], փետրվարի 8, 1958[1][2], Ռիու Բրանկու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ և բնապահպան, պատմության և մանկավարժական հոգեբանության մասնագետ։ 2010 և 2014 թվականների նախագահական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։
Մարինա Սիլվա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1958[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ռիու Բրանկու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրո-բրազիլացի և սևամորթ |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրոն | ավետարանչականություն[3] և Հիսունականներ[4] |
Կրթություն | Ակրիի դաշնային համալսարան |
Գիտական աստիճան | բակալավր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և բնապահպան |
Աշխատատու | Կայուն զարգացման ցանց |
Զբաղեցրած պաշտոններ | Acre senator?, Brazilian environment minister?, Brazilian environment minister? և Brazilian environment minister? |
Կուսակցություն | Կայուն զարգացման ցանց[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Green Party? |
Կայք | marinasilva.org.br |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՄարինա Սիլվան եղել է Ակրի նահանգի Ռիու Բրանկու քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում բնակվող աղքատ ընտանիքի 11 երեխաներից մեկը։ Մանկության տարիներին տառապել է բազմաթիվ հիվանդություններով (մալարիա, հեպատիտ, մետաղներից թունավորում)։ 16 տարեկան հասակում որբանալով մեկնել է Ռիու Բրանկու՝ բուժվելու և սովորելու կաթոլիկ միանձնուհիների մոտ, այդպիսով դառնալով ընտանիքում առաջին մարդը, որը սովորել է կարդալ և գրել։ Ակրիի դաշնային համալսարանն ավարտելուց հետո ստացել է պատմաբանի դիպլոմ։
Երիտասարդության տարիներին աշխատել է որպես կաուչուկ հավաքող և տնային տնտեսուհի։ Մասնակցել է նահանգում աշխատավորների առաջին արհմիության ստեղծմանը (1984)։ Համագործակցել է նաև Չիկո Մենդեսի հետ, որը սպանվել է Ամազոնյան անտառների և իրենց բնակավայրերից վտարվող բնիկ բնակչության պաշտպանության համար[9]։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՄարինա Սիլվան իր քաղաքական հետագիծը սկսել է Կոմունիստական հեղափոխական կուսակցությունում, այնուհետև միացել է Աշխատավորական կուսակցությանը։ 1994 թվականին Աշխատավորական կուսակցությունից ընտրվել է Բրազիլիայի սենատում։
2003 թվականին նախագահ Լուլա դա Սիլվայի կառավարությունում նշանակվել է շրջակա միջավայրի նախարար և պաշտոնավարել մինչև 2008 թվականը, երբ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից խոշոր կորպորացիաների, գործարար շրջանակների կողմից նրա գործընկերների թիմի գործունեության նկատմամբ «աճող դիմադրության» պատճառով, քանի որ նա համաձայն չէր բիովառելիքի, ամբարտակների ցանցի և գենետիկորեն ձևափոխված արտադրանքի ցանքսերի ընդլայնման հարցերում։ Վերջին կաթիլը դարձավ Լուլայի կողմից «Ամազոնի կայուն զարգացման նախաձեռնության» ծրագիրը համակարգելու վերաբերյալ հանձնարարությունը, ոչ թե Սիլվային, այլ Ռազմավարական պլանավորման նախարար Ռոբերտո Մանգաբեյրա Ունգերին։
Ի նշան շրջակա միջավայրի ոչ ակտիվ քաղաքականության դեմ բողոքի, 2009 թվականի օգոստոսի 19-ին նա դուրս է եկել Աշխատավորական կուսակցությունից և անդամագրվել Կանաչների կուսակցությանը, որի հիմնադիրներից մեկը՝ Կառլոս Մինցը, նախկինում փոխարինել է նրան որպես շրջակա միջավայրի նախարար։
Մասնակցություն նախագահական ընտրություններին
խմբագրել2010 թվականի հոկտեմբերին Բրազիլիայում կայացած նախագահական ընտրություններում նա առաջադրվել է Կանաչների կուսակցության կողմից (բանակցություններ էին ընթանում նաև Սոցիալիզմի և ազատության կուսակցության հետ ընտրական դաշինքի վերաբերյալ, բայց դրանք անհաջող ավարի ունեցան)։ Նա առաջին փուլում գրավել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,4%-ը (ձայների ճնշող մեծամասնությունը հավաքվել է երկրի կենտրոնում գտնվող մեծ քաղաքներում, մինչդեռ Մարինա Սիլվան գյուղական բնակչության շրջանում համակրանք չի վայելել)։
Մարինա Սիլվայի մասնակցությունը Լոնդոնում կայանալիք 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որպես 8 դրոշակակիրներից մեկը, անակնկալ է մատուցել Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչներին։
2013 թվականին նա ստեղծել է «Ցանց կայուն զարգացման համար» (Rede Sustentabilidade) կուսակցությունը, բայց տարվա վերջին Գերագույն ընտրական դատարանը մերժել է գրանցել այն և Սիլվան անդամագրվել է Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցությանը։ 2014 թվականի ապրիլին նա ընտրվել է որպես Սոցիալիստական կուսակցության փոխնախագահի թեկնածու։
2014 թվականի օգոստոսի 13-ին նախագահի թեկնածու Էդուարդո Կամպուշը մահացաել է ինքնաթիռի վթարից։ Մարինա Սիլվան դարձել է Բրազիլիայի նախագահի թեկնածու։ Սոցիալիստներից բացի, նրան աջակցող կոալիցիայում ընդգրկված են եղել մի շարք այլ ընդդիմադիր ցենտրիստական կուսակցություններ (Առաջադիմական հանրապետական կուսակցությունը, Սոցիալ-լիբերալ կուսակցությունը, Համերաշխության հումանիստական կուսակցությունը) և ձախ ուժեր (Բրազիլիայի սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը, «Ազատ հայրենիք»)։ Չնայած հարցումների արդյունքում կանխատեսվել է, որ Սիլվան կանցնի երկրորդ փուլ 2014 թվականի նախագահական ընտրություններում, բայց նա հայտնվել է միայն երրորդ տեղում՝ ստանալով ձայների 21.3%-ը։ Երկրորդ փուլում նա աջակցել է կենտրոնամետ աջ թեկնածու Աեզիո Նեվեսին՝ ընդդեմ Դիլմա Ռուսեֆի։
Մարինա Սիլվան պատկանում է Աստծո ժողովի հոգեգալստականների աղանդին, որն անսովոր է Բրազիլիայի համար, որտեղ գերակշռում է կաթոլիկությունը։ Չնայած հիմնական հարցերի վերաբերյալ առաջադեմ դիրքորոշմանը, կրոնական համոզմունքների պատճառով նա դեմ է աբորտին և նույնասեռ ամուսնություններին։
Պարգևներ
խմբագրել1996 թվականին Մարինա Սիլվան արժանացել է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի Գոլդմանի բնապահպանական մրցանակին[10]։
2007 թվականին ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի շրջանակներում ստացել է Երկրի Կողմնակից պատվավոր կոչումը[11], 2009 թվականին արժանացել է Սոֆյայի մրցանակի[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.christianpost.com/news/devout-evangelical-christian-marina-silva-started-life-illiterate-in-the-amazon-now-shes-primed-to-become-brazils-first-black-president-125539/
- ↑ https://www.equaltimes.org/the-rising-political-power-of#.W5GWKvZFxPY
- ↑ https://marinasilva.org.br
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ https://www.nature.com/immersive/d41586-023-03919-1/index.html
- ↑ Profile at Federal Senate website
- ↑ AP via San Diego Tribune
- ↑ Goldman Environmental Prize Արխիվացված 2008-08-21 Wayback Machine
- ↑ UNEP site Արխիվացված 2007-02-14 Library of Congress Web Archives
- ↑ The Sophie prize 2009. Արխիվացված 2009-04-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Սիլվա» հոդվածին։ |