Մարիա Տերեսա Ռուի

չիլիացի աստղագետ

Մարիա Տերեսա Ռուի (իսպ.՝ María Teresa Ruiz, սեպտեմբերի 24, 1946(1946-09-24)[1], Սանտյագո, Չիլի), չիլիացի աստղագետ։ Նա առաջին կինն է, որն արժանացել է Չիլիի ճշգրիտ գիտությունների ազգային մրցանակի[3]։

Մարիա Տերեսա Ռուի
Ծնվել էսեպտեմբերի 24, 1946(1946-09-24)[1] (77 տարեկան)
Սանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունաստղագետ, պրոֆեսոր և հետազոտող
Հաստատություն(ներ)Chilean Academy of Sciences?
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1973), Չիլիի համալսարան (1971) և Liceo 7 Luisa Saavedra de González?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ
 María Teresa Ruiz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռուին ծնվել է 1946 թվականին Սանտյագոյում։ Նա առաջին կինն է, ով հաջողությամբ աստղագիտություն է սովորել Չիլիի համալսարանում[3], առաջին կին գիտնականը, որն աստղագիտության թեկնածուի կոչում է ստացել Պրինստոն համալսարանից և առաջին կինը, որը 1997 թվականին ստացել է Չիլիի ճշգրիտ գիտությունների ազգային մրցանակ[4]։ Ռուին դոկտորանտական պաշտոններ է ստացել Տրիեստի աստղադիտարանում, երկու տարի աշխատել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, Մեքսիկայի աստղագիտության ինստիտուտում։

Նախքան Գուգենհայմի կրթաթոշակի արժանանալը, Ռուին հետազոտական աշխատանքներ է կատարել Տրիեստում, Մեխիկոյում և Նյու Յորքում։ Նա հայտնաբերել է Kelu-1 դարչնագույն թզուկ քիմիական աստղերը[3]։

2016 թվականի մայիսից Ռուին Չիլիի գիտությունների ակադեմիայի անդամ է և Չիլիի համալսարանի պրոֆեսոր[5], որտեղ դասավանդում է աստղագիտություն։ Նա նաև Աստղաֆիզիկոսների CATA կենտրոնի անդամ է (Centro de Astrofísica CATA)[6]:

Մրցանակներ խմբագրել

  • Նախագահական ամբիոն գիտության բնագավառում, 1996 թ.
  • Կանցլերի մեդալ, Չիլիի համալսարան, 1996 թ.
  • Գիտության ազգային մրցանակ, 1997 թ.
  • Կանցլերի մեդալ, Չիլիի համալսարան, 1998 թ.
  • Գիտությունների ակադեմիայի անդամ, 1998 թ.
  • Լաբարկա մրցանակ, 2000 թ.
  • «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ, 2017 թ.[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  3. 3,0 3,1 3,2 Staff (2005 թ․ մարտի 17). «María Teresa Ruiz: Una mente brillante (A Beautiful Mind)». Universia Chile. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Prof. Maria Ruiz, Princeton PhD '75, honored with Loreal-UNESCO For Women in Science Award | Department of Astrophysical Sciences». web.astro.princeton.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. «Scientists to analyze possible red tide-salmon dumping link». Fish Info & Services Co.Ltd. 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  6. «"UN PASEO POR EL UNIVERSO", PROFESORA MARÍA TERESA RUIZ». Chilean Academy of Science (Spanish). 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Announcement of Laureates of 2017 L’Oréal-UNESCO For Women in Science Awards
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Տերեսա Ռուի» հոդվածին։