Մարիա Շիմանովսկայա (լեհ.՝ Maria Szymanowska, դեկտեմբերի 14, 1789(1789-12-14)[1], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2] - հուլիսի 24, 1831(1831-07-24)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]), լեհ վիրտուոզ դաշնակահար և կոմպոզիտոր։

Մարիա Շիմանովսկայա
Բնօրինակ անունլեհ.՝ Maria Agata Szymanowska
Ի ծնե անունլեհ.՝ Marianna Agata Wołowska
Ծնվել էդեկտեմբերի 14, 1789(1789-12-14)[1]
Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2]
Երկիր Լեհաստան
Մահացել էհուլիսի 24, 1831(1831-07-24)[1] (41 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
ԳերեզմանMitrofanievskoe Cemetery
Ժանրերռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, գրական սալոնի տեր և վիրտուոզ
Գործիքներդաշնամուր
 Maria Agata Szymanowska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիաննա Ագաթա Վոլովսկայան ծնվել է 1789 թվականի դեկտեմբերի 14-ին ֆրանկիստա-լեհական ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրանցիշեկ Լուկաշա Վոլովսկին (1758-1839), տնատեր էր և գարեջրագործ։ Նրա նախապապը հայտնի մագիդ և ռաբբի ֆրանկիստ Էլիշա Շորն էր[4][5][6][7][8]։ Մարիաննան դաշնամուր նվագել սովորել է Յոզեֆ Էլսների մոտ։ 1810 թվականին իր առաջին համերգներով հանդես է եկել Վարշավայում և Փարիզում։ Նույն տարում ամուսնացել է կալվածատեր-ֆրանկիստ Յոզեֆ Շիմանովսկու հետ (1785-1832)։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ երկվորյակներ Ելենան (1811-1861)ու Ռոմուալդը (1811-1839) և դուստրը՝ Ցելինան (1812-1855)[9]։ Սակայն Մարիան երջանիկ չէր, քանի որ ամուսինը հավանություն չէր տալիս նրա երաժշտական գործունեությանը։ 1820 թվականին նրանք բաժանվեցին, և Մարիան իրեն նվիրեց դաշնամուրային ստեղծագործություններին և կամերային երաժշտությանը։ Նա համերգներ է տալիս միայն ընկերների և հյուրերի համար։ Կյանքի այս շրջանին է վերագրվում նրա հայտնի «Vingt Exercises and Preludes» ստեղծագործությունները՝ դաշնամուրի համար և նրա կողմից գրված բազմաթիվ երգեր։

1822 թվականին Վարշավայում ունեցած առաջին համերգներից հետո նա սկսում է շրջագայություններ, որտեղ նրան ուղեկցում են երեք զավակները։ 1823-1827 թվականներին նա շրջում է ողջ Եվրոպայում և համերգներ տալիս Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Ռուսաստանում։ Հավանաբար Մարիա Շիմանովսկայան առաջին դաշնակահարն էր, որն իր ստեղծագործությունները կատարում էր հիշողությամբ։ Բեռլինում և Լոնդոնում նա ելույթ էր ունենում պալատականների համար, իսկ Վայմարում նրա տաղանդը հիացնում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեին։ 1828 թվականին նրան հրավիրում են Սանկտ Պետերբուրգ՝ որպես դաշնակահար և ուսուցիչ։ Նրա պետերբուրգյան երաժշտական սրահն են այցելել բազմաթիվ լեհ և ռուս արվեստագետներ և արիստոկրատներ։ Նրա դուստր Ցելինան ամուսնացել է լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի հետ։ Ավագ դուստրը՝ Ելենան, ամուսնացել է իրավաբան Ֆրանտիշեկ Մալևսկու հետ։ Մարիան մահացել է խոլերայից, 1831 թվականի հուլիսի 25-ին, 41 տարեկան հասակում։

Նա խորը հետք է թողել շատ երկրների մշակույթում։ Գյոթեն նրան անվանել է «երաժշտության դյութիչ աստվածուհի», իսկ Միցկևիչը՝ «հնչյունների թագուհի»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Шимановская Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Ф. Шимановская (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1426.
  4. Бэлза И. Ф. Мария Шимановская / под ред. О. Е. Левашевой. — М.: Издательство Академии Наук СССР, 1956. — 186 с.
  5. Maria Szymanowska — kobieta Europy
  6. Potomkowie frankistów (katolickich Żydów)
  7. Szor Elisza
  8. Wolowski family
  9. Marianna Agata Wołowska h. Bawół

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շիմանովսկայա» հոդվածին։