Մարիա Յահոդա (գերմ.՝ Marie Jahoda, հունվարի 26, 1907(1907-01-26)[7][4][5][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[8] - ապրիլի 28, 2001(2001-04-28)[4][5][6][…], Keymer, Hassocks, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8]), անգլիացի սոցիալական հոգեբան։ Ունի Ավստրիայի քաղաքացիություն[9]։ 1992 թվականին ճանաչվել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի օտարերկրացի պատվավոր անդամ[10]։

Մարիա Յահոդա
Marie Jahoda
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1907
ԾննդավայրԱվստրիա Վիեննա
Մահացել էապրիլի 28, 2001
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն Սուսեկս
ՔաղաքացիությունԱվստրիա Ավստրիա
Ազգությունանգլիացի
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՎիեննայի համալսարան (1933)[1] և Science and Technology Policy Research?
Մասնագիտությունսոցիալական հոգեբան
ԱշխատավայրՍասեքսի համալսարան, Նոր Դպրոց և Բրունելի համալսարան
ԱմուսինPaul Lazarsfeld? և Austen Albu?
Ծնողներհայր՝ Carl Jahoda?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներLotte Bailyn?
 Marie Jahoda Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարիա Յահոդան ծնվել է 1970 թվականի հունվարի 26-ին՝ Վիեննայում։ Համաձայն այլ աղբյուրների ծնվել է Թեհրանում, իսկ մանկությունը անցել է Վեննայում։ Կարլ Յահոդայի և Գաթթին Բեթիի չորս երեխաներից երրորդն էր։ Հայրը առևտրական էր, «Karl Jahoda, Spezialgeschäft für technische Papiere und Utensilien» ընկերության սեփականատերը։ Ի սկզբանե սովորել է Վիեննայի աղջիկների համար նախատեսված քոլեջում:Դեռահասության տարիքում սկսել է անդամակցել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը` Կարմիր Վիեննային, ինչը ազդեցություն է գործել նրա հետագա կյանքի վրա։ 1928 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, իսկ 1933 թվականին արժանացել է Վիեննայի համալսարանի դիպլոմին։ Վիեննայում ծանոթացել է ապագա ամերիկացի սոցիոլոգ Պոլ Լազարսֆելդի հետ, իսկ 1926 թվականին նրանք ամուսնացել են։ 1930 թվականի հուլիսի 17 -ին ծնվել է նրանց դուստրը` Լոտտան (գերմ.՝ Lotte Franziska): 1928 թվականին Յախոդան որոշ ժամանակ է անցկացրել Փարիզում, դասախոսություններ լսել Սորբոնում։

Ամուսնու հետ Մարիան մի շարք գիտական հետազոտություններ է անցկացրել, որոնց մի մասը հրապարակել է։ 1933 թվականին Ռոկֆելլերի ֆոնդից կրթաթոշակ է ստացել և մեկնել ԱՄՆ, որտեղ բնակություն է հաստատել, քանի որ 1934 թվականին Ավստրիայում տեղի ունեցած նացիստական հեղափոխությունից հետո չէր կարող վերադառնալ հայրենիք։ Նույն թվականին ամուսինները բաժանվել են։ 1933-1936-ական թվականներին Յախոդան աշխատել է Վիեննայի համալսարանում։ Միևնույն ժամանակ մասնակցել է ընդհատակյա սոցիալիստական հեղափոխությանը , 1936 թվականին այդ գործունեության համար ձեռբակալվել է։ Միջազգային միջամտության շնորհիվ ազատ է արձակվել։ 1937 թվականին զրկվել է ավստրիական քաղաքացիությունից և հեռացել երկրից։

Մարիան իջևանել է Անգլիայում, այնտեղ է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1945 թվականին նա մեկնել է ԱՄՆ։ Նյու-Յորքի համալսարանում աշխատել է որպես սոցիալական հոգեբանության պրոֆեսոր, դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, Ամերիկայի հրեական կոմիտեի գիտաշխատող էր(անգլ.՝ American Jewish Committee): 1958-1965 թվականներին աշխատել է Լոնդոնի Բրունելյա համալսարանում։ 1965 թվականին Յախոդային հրավիրել են Սասեկսի համալսարան (անգլ.՝ University of Sussex), որտեղ դարձել է խորհրդատու, այնուհետև` գիտակա-հետազոտական բաժին հրավիրված պրոֆեսոր։ Անգլիայում երկրորդ անգամ ամուսնացել է քաղաքագետ, խորհրդարանում Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Աուսթեն Հարի Ալբուի հետ (1903—1994):

Մարիան մահացել է 2001 թվականի ապրիլի 28-ին՝ Սուսեկսում։

Անձնական կյանք

խմբագրել

1927 թվականին Մարիան ամուսնացել է Պաուլ Ֆելիքսի հետ։ 1930 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լոթե Ֆրազինսկան։ Հետագայում նա դարձել է M.I.T -ում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 651—652. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  2. http://geschichte.univie.ac.at/en/persons/marie-jahoda-dr
  3. https://www.spssi.org/index.cfm?fuseaction=page.viewpage&pageid=938
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Babelio (ֆր.) — 2007.
  7. Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 234. — ISBN 978-3-9503655-5-9
  9. Marie Jahoda(չաշխատող հղում) (անգլ.)
  10. «Book of Members, 1780–2010: Chapter J» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Յահոդա» հոդվածին։