Կարմիր Վիեննա (գերմ.՝ Rotes Wien), Ավստրիայի մայրաքաղաքի ոչ պաշտոնական անվանումը 1918-1934 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[1]։

Կառլ Մարքս Հոֆը

Պատմություն

խմբագրել

Ավստրո-Հունգարիայի կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում հարում էր Քառյակ դաշինքին՝ հանդիսանալով Գերմանական կայսրության անմիջական դաշնակիցը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրո-Հունգարիան փլուզվեց։ Կայսերական հողերի վրա ստեղծվեցին նոր միապետություններ, որոնցից մեկն էլ անկախ Ավստրիան էր։ 1918 թվականի նոյեմբերի 12-ին Հաբսբուրգների վարչակարգն Ավստրիայում փլուզվեց և երկիրը հռչակվեց հանրապետություն։ 1919 թվականի մայիսի 4-ին Ավստրիայի բոլոր չափահաս քաղաքացիները ստացան ընտրական իրավունք։ Դրան հաջորդեց այն, որ ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յակոբ Ռայմանը հաղթանակ տարավ Վիեննայի քաղաքապետի ընտրություններում։ 1923 թվականին նրան փոխարինեց նույն քաղաքական հոսքին հարող Կառլ Զեյթսը։

Սոցիալ-դեմոկրատների կառավարման ընթացքում քաղաքը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կողմից մասամբ օկուպացված Գալիցիայի երկրամասի (ներկայումս՝ Արևմտյան Ուկրաինա) գաղթականությունը տեղափոխվեց Վիեննա։ Վիեննայում ապաստանեցին նաև նախկին կայսերական բանակի այլազգի մի շարք զինվորներ։

Այս ժամանակահատվածում Վիեննայի շենքերն ու առանձնատները գերբնակեցված էին։ Լուրջ խնդիր էր հանդիսանում հիվանդությունների՝ տուբերկուլոզի, սիֆիլիսի և իսպանական գրիպի տարածվածությունն Ավստրիայի մայրաքաղաքում։ Սոցիալ-դեմոկրատական Վիեննան համարվում էր փոքր երկրի չափազանց մեծ մայրաքաղաք։ Հարկ է նշել նաև այն, որ մինչ Ավստրո-Հունգարիայի տրոհումը Վիեննան եղել է կայսրության մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։

Հանրապետականները Վիեննայի պատմության այս ժամանակաշրջանը բնութագրում էին հետևյալ կերպ՝ «զարթոնք, նոր սահմաններ և լավատեսություն»[2]։ Անշլյուսի գործողությունից հետո Վիեննան դադարեց գոյություն ունենալ, որպես սոցիալ-դեմոկրատական երկրի մայրաքաղաք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Reichsgesetzblatt für die im Reichsrat vertretenen Königreiche und Länder No. 34 and 36/1917, see Austrian National Library, historical laws online
  2. Allan Janik, Stephen Toulmin: Wittgenstein’s Vienna. Simon & Schuster, New York 1973