Մարիա Կովնացկայա
Մարիա Կովնացկայա (լեհ.՝ Maria Kownacka, նոյեմբերի 11, 1894[1], Słup, Gmina Męcinka, Jawor County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 27, 1982[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ մանկագիր, դրամատուրգ և թարգմանչուհի։ Լեհաստանի Ժողովրդական հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի մրցանակի դափնեկիր (1951, 1976):
Մարիա Կովնացկայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1894[1] |
Ծննդավայր | Słup, Gmina Męcinka, Jawor County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | փետրվարի 27, 1982[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի և մանկագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Մարիա Կովնացկայան ծնվել է 1894 թվականին Լեհաստանի Մազովեցկոե վոյեվոդության Սլուպ գյուղում։ Վաղ հասակից որբացել է։ 1914-1915 և 1918-1919 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1919 թվականին թղթակցել է «Płomyczek» և «Płomyk» մանկական ամսագրերին, հետագայում համագործակցել է Լեհաստանի բազմաթիվ մանկական հրատարակչությունների հետ։ Կոկորդի հիվանդության պատճառով թողել է ուսուցչի մասնագիտությունը, փոխադրվել է Վարշավա, ավարտել գրադարանավարական դասընթացները և աշխատանքի անցել մասնագիտությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել մանկական աշխատողների միության ստեղծագործական գործունեությանը։ 1928 թվականին եղել է «Բայ» թատրոնի կազմակերպիչներից մեկը։
Վարշավյան ապստամբության ժամանակ 1944 թվականին «Jawnutka» (հետագայում «Երեխաների օրագիր») մանկական ամսագրի համախմբագիրն էր։ Պատերազմից հետո ամբողջությամբ նվիրվում է գրական գործունեությանը։
Երեխաների համար բազմաթիվ ստեղծագործությունների` հեքիաթների, ուրախ պատմությունների, հատկապես տիկնիկային թատրոնների համար գրված պիեսների հեղինակ է։
Թաղված է վարշավյան Հին Պովոնզկի գերեզմանատանը։
Պարգևներ Խմբագրել
Ստեղծագործություններ Խմբագրել
- 1935 — Bajowe bajeczki i świerszczykowe skrzypeczki, czyli o straszliwym smoku i dzielnym szewczyku, prześlicznej królewnie i królu Gwoździku
- 1935 — Deszczyk pada, słonko świeci
- 1936 — Plastusiowy pamiętnik
- 1936 — Kukuryku na ręczniku
- 1937 — O Jaśku, co się z Rokitą założył
- 1937 — Cztery mile za piec
- 1939 — Miała babuleńka kozła rogatego
- 1947 — Jak mysz pod miotłą
- 1948 — Kajtkowe przygody
- 1948 — O Rochu i jego grochu
- 1948 — Tajemnica uskrzydlonego serca
- 1949 — O Kasi, co gąski zgubiła
- 1949 — O Żaczku-Szkolaczku i o Sowizdrzale, co jeden kochał szkołę, a ten drugi wcale
- 1950 — Entliczek pentliczek
- 1950 — Kwiatki Małgorzatki
- 1951 — Wawrzyńcowy sad
- 1957 — Przygody Plastusia
- 1957 — Rogaś z Doliny Roztoki
- 1958 — Szkoła nad obłokami
- 1960 — O Bidzie i złotych jabłkach
- 1961 — Orzeszek
- 1963 — Plastusiowo
- 1963 — Kamizela na niedzielę
- 1965 — W Świerszczykowie
- 1969 — Wesołe przedszkole
- 1970 — Teatrzyk supełków
- 1971 — Za żywopłotem
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Музей детской книги или Мемориал памяти Марии Ковнацкой Archived 2017-09-09 at the Wayback Machine.