Մարիա Ջոզեֆին Դոյլ-Քենեդի, (անգլ.՝ Maria Josephine Doyle-Kennedy, սեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1], Clontarf, Դուբլին, Իռլանդիա) իռլանդացի երգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երաժիշտ, դիրիժոր և դասախոս։

Մարիա Դոյլ-Քենեդի
Ծնվել էսեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1] (59 տարեկան)
Clontarf, Դուբլին, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, դիրիժոր, կոմպոզիտոր, երգչուհի, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող, դասախոս և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլMermaid Records?
ԿրթությունԹրինիթի քոլեջ և St David's Holy Faith Secondary School, Greystones?
Պարգևներ
Կայքmariadoylekennedy.com
 Maria Doyle Kennedy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ջոզեֆին Դոյլը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 25-ին Կլոնտարֆում (Դուբլին, Լենստեր վարչաշրջան, Իռլանդիա

Մարիան գերազանցությամբ ավարտել է Տրինիտի քոլեջը՝ ստանալով աստիճան քաղաքագիտության և բիզնեսի բնագավառում։

Կարիերա խմբագրել

Մարիան իր կարիերան սկսել է որպես երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժիշտ 1980-ականների կեսերին՝ դառնալով երաժշտական խմբի անդամ։

1991 թվականին Մարիան նորամուտ է կատարել կինոյում՝ խաղալով Նատալի Մյորֆիի դերը «Կոմիտմենտս խումբը» ֆիլմում։ 2010 թվականին Դոյլ Քենեդին խաղացել է Սոնի դերը «Դեկստեր» հեռուստասերիալում[2]։ Ընդհանուր առմամբ, նա խաղացել է 35 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Մարիան նաև դիրիժոր և դասախոս է։

Մարիան «Ջեմինի» (2008) և «Irish Film & Television Awards» (2008, 2009) մրցանակների դափնեկիր է։

Անձնական կյանք խմբագրել

1988 թվականից Մարիան ամուսնացած է երաժիշտ Կիրան Քենեդիի հետ։ Ամուսիններն ունեն չորս որդի, որոնցից Լյուիսը, Ջեսսի Ջեյմսը, Դենիել Քենեդին և Սալվադորը Դոյլ Քենեդիի նախորդ հարաբերություններից են։ 2018 թվականի դրությամբ որդիների տարիքը տատանվում է 11-ից մինչև 33 տարեկան։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ «Կոմինտմենտս» խումբը The Commitments Նատալի Մյորֆի
1998 ֆ Գեներալ The General Ֆրենսիս
1999-2000 ս Մտերիմ ընկերներ Queer as Folk Մարի Տրիպվուդ-Ջոնս
2007-2010 ս Թյուդորները The Tudors Եկատերինա Արագոնացի
2010 ս Դեկստեր Dexter Սոնյա
2011 ֆ Խորհրդավոր Ալբերտ Նաբսը Albert Nobbs Մերի
2011 ս Դաունթաուն Էբի Downton Abbey Վերա Բեյթս
2012 ս Տիտանիկ Titanic Մյուրել Բեթլի
2012 ֆ Բյուզանդիա Byzantium Մորագ
2013-2016 ս ТՆթին երեխան Orphan Black տիկին Շիվոն Սեդլեր
2015 ֆ Բարձրանալ Յուպիտեր Jupiter Ascending Ալեկսա
2016 ֆ Անեծքը 2 The Conjuring 2 Պեգի Նոթինգհեմ
2016 ֆ Սինգ Սթրիթ Sing Street Պենի Լոուլոր
2018 ս Օտարուհի Outlander Ջոկաստա Կեմորեն

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 2012 Sing
  • 2011 The Storms Are On The Ocean
  • 2009 Have Yourself A Merry Little Christmas
  • 2009 Band of Maria’s Live DVD
  • 2008 Forty days
  • 2007 Fuckability
  • 2007 Mütter
  • 2005 Skull Cover
  • 2004 Sirens
  • 2001 Charm
  • 2001 Stars Above

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Andreeva, Nellie (2010 թ․ հունիսի 10). «Maria Doyle Kennedy Joins 'Dexter' Season». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոյլ-Քենեդի» հոդվածին։