Մարիա Գիմբուտաս
Մարիա Գիմբուտաս (անգլ.՝ Marija Gimbutas, հունվարի 23, 1921[1], Վիլնյուս, Republic of Central Lithuania[2][3][4] - փետրվարի 2, 1994[1], Լոս Անջելես, ԱՄՆ), լիտվական ծագումով ամերիկացի հնագետ և մշակութաբան, հայտնի է իր՝ Հին Եվրոպայում նեոլիթյան և բրոնզեդարյան մշակույթների ուսումնասիրություններով և լայնորեն ընդունված կուրգանային տեսությամբ, որը գտնվում էր նախահնդեվրոպական հայրենիքում՝ Պոնտական լեռներում[5]։
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1921[1] Վիլնյուս, Republic of Central Lithuania[2][3][4] |
Մահացել է | փետրվարի 2, 1994[1] (73 տարեկան) Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Վիտովտ Մեծի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն և Գենդերային հետազոտություններ |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լիտվայի գիտությունների ակադեմաի |
Ալմա մատեր | Վիտովտ Մեծի համալսարան և Վիլնյուսի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լիտվերեն[1] |
Պարգևներ | |
![]() |
Գիմբուտասը ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Նրա ծնողները եղել են Լիտվայի մտավորականության ներկայացուցիչներ[6]։ 1908 թվականին նրա մայրը Բեռլինի համալսարանում ստացել է ակնաբուժության դոկտորի աստիճան, եղել է Լիտվայի առաջին կին բժիշկը, մինչդեռ նրա հայրը իր բժշկական աստիճանը ստացել է 1910 թ. Տարտուի համալսարանում։ 1917 թվականի ռուսաստանյան հեղափոխությունից հետո Գիմբուտասի ծնողները մայրաքաղաքում հիմնել են առաջին լիտվական հիվանդանոցը։ Եղել են ավանդական ժողովրդական արվեստների գիտակներ և իրենց տանը հաճախակի հյուրընկալել են ժամանակակից երաժիշտների, գրողների և հեղինակների։ 1931 թ. Գիմբուտասն իր ծնողների հետ բնակություն հաստատեց Լիտվայի պատմական մայրաքաղաք Կաունասում, որտեղ և շարունակեց իր ուսումը։ Ծնողների բաժանվելուց հետո նա ապրեց իր մոր և եղբոր հետ։ Հինգ տարի անց հայրը հանկարծամահ եղավ։ Այդ ժամանակ Գիմբուտասը խոստացավ, որ գիտնական կդառնա։ 1938 թվականին գերազանցությամբ ավարտեց Կաունասի Աուշրա գիմնազիան և նույն տարի ընդունվեց Վիտաուտաս Մագնուսի անվան համալսարան, որտեղ Բանասիրության ֆակուլտետում սովորեց լեզվաբանություն։ Այնուհետև Վիլնյուսի համալսարանում հետամուտ եղավ սովորելու հնագիտություն, լեզվաբանություն, ազգագրություն, բանահյուսություն և գրականություն[6]։ Գիմբուտասը մշակույթի և կրոնի ոլորտում դրսևորել է եզակի հմտություններ։ 1941 թվականին ամուսնացավ ճարտարապետ, լիտվական տպագրության մեծ գործիչ Յուրգիս Գիմբուտասի հետ։ Հաջորդ տարի գերազանցությամբ ավարտեց իր «Լիտվայի թաղման եղանակները երկաթի դարաշրջանում» մագիստրոսական թեզը։ 1946 թվականին ստացավ հնագիտության դոկտորի աստիճան։ Գիմբուտասի ընտանիքը լքեց Գերմանիան և 1949 թվականին տեղափոխվեց Միացյալ նահանգներ[7]։ 1993 թ․ հունիսին Վիտատուաս Մագնուսի համալսարանում ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ Գիտնականներից, ուսանողներից և անհաշիվ լիտվացի քաղաքացիներից ստացավ գերգնահատական, որը նույնպես հաջորդ տարի կրկնվեց Ամերիկայում, երբ 1994 թ. փետրվարի 2-ին Լոս Անջելեսում Մարիա Գիմբուտասը մահացավ։ Հազարավոր մարդիկ եկան արտահայտելու իրենց սերն ու հարգանքը այս հրաշք կնոջ ու լիտվացի գիտնականի հանդեպ[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://texts.cdlib.org/view?docId=hb238nb0fs&doc.view=frames&chunk.id=div00025&toc.depth=1&toc.id=
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.eskimo.com/~recall/bleed/0121.htm
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lituanus.org/1998/98_1_08.htm
- ↑ 5,0 5,1 «Մարիա Գիմբուտաս»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-28-ին։ Վերցված է 2015-05-29
- ↑ 6,0 6,1 Ware, Susan; Braukman, Stacy Lorraine (2004), Notable American Women: A Biographical Dictionary Completing the Twentieth Century, Cambridge, Massachusetts: Harvard University Press, ISBN 0-674-01488-X.
- ↑ Ware & Braukman 2004, էջ. 235 .