Մարիա Իվանովա Գաբրիել (բուլղար․՝ Мария Иванова Габриел), ի ծնե՝ Նեդելչևա (բուլղար․՝ Неделчева, մայիսի 20, 1979(1979-05-20)[1], Hadzhidimovo, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար քաղաքական գործիչ, 2019 թվականին նորարարությունների և երիտասարդության եվրոպական հանձնակատար։

Մարիա Գաբրիել
բուլղար․՝ Мария Габриел
 
Կուսակցություն՝ GERB
Կրթություն՝ Institut d'études politiques de Bordeaux? և Պլովդիվի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 20, 1979(1979-05-20)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Hadzhidimovo, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Բուլղարիա
Ի ծնե անուն բուլղար․՝ Мария Неделчева
 
Կայք՝ gov.bg/bg/pravitelstvo/sastav-na-pravitelstvoto/biografii/mariya-gabriel-zamestnik-ministar-predsedatel-i-ministar-na-vanshnite-raboti

2017 թվականից մինչև 2019 թվականը եղել է թվային տնտեսության եվրոպաական հանձնակատար։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պլովդիվի համալսարանը բուլղարերենի և ֆրանսերենի բակալավրի աստիճանով, ինչպես նաև քաղաքական հետազոտությունների ինստիտուտը Բորդոյում՝ համեմատական քաղաքականության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանով[2]։

2004 թվականից մինչև 2008 թվականներին որպես գիտական օգնական դասավանդել է Բորդոյում իր ալմա մատերում, Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացի, քաղաքական սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների մասին կուրսեր է կարդացել[3]։

2009 թվականից Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, 2012 թվականին դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կանանց խմբի նախագահի տեղակալ, 2014 թվականից մինչև 2017 թվականը համարվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդի տեղակալ և Եվրախորհրդարանում բուլղարական պատվիրակության առաջնորդ։ 2017 թվականի մայիսի 10-ին Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունը առաջադրել է նրա թեկնածությունը թվային տնտեսության և հասարակության եվրակոմիսարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, և 2017 թվականի հուլիսի 7-ին զբաղեցրել է այդ պաշտոնը[4] (աջակցել են 517 եվրապատգամավոր, 77 քվեարկել են դեմ, 89 ձեռնպահ[5]):

2019 թվականի մայիսի 26-ին Գաբրիելն ընտրվել է 9-րդ գումարման Եվրախորհրդարան՝ գլխավորելով «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության ցուցակը, սակայն կրկին հրաժարվել է մանդաթից՝ ցանկանալով շարունակել աշխատանքը Յունկերի հանձնաժողովում։ Նրան փոխարինել է Եվրամիության խորհրդում բուլղարական ներկայացուցչության նախկին նախարար Լիլյան Պավլովը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «The New 17 Bulgarian Members of the European Parliament» (անգլերեն). novinite.com. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. Yana Yordanova (2017 թ․ հոկտեմբերի 28). «Cybercrime requires EU stronger response» (անգլերեն). Europost. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  4. Maria Koleva (2018 թ․ մարտի 21). «Combating fake news should not affect freedom of speech» (անգլերեն). Europost. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Bulgarian, Mariya Gabriel, appointed European Commissioner for the Digital Economy» (անգլերեն). Brussels Times. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  6. Laura Kayali (2019 թ․ հունիսի 4). «Digital Commissioner Mariya Gabriel gives up MEP seat» (անգլերեն). Politico. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Mariya GABRIEL» (անգլերեն). Европейский парламент. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գաբրիել» հոդվածին։