Բոյկո Բորիսով
Բոյկո Մետոդիև Բորիսով (բուլղար․՝ Бойко Методиев Борисов, հունիսի 13, 1959[2][3][4][…], Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), Բուլղարիայի պետական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի վարչապետը 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի մարտը, 2014 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարն ու 2017 թվականի մայիսից։
Բոյկո Բորիսով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կայունության և զարգացման ազգային շարժում (2006), Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն (1990) և GERB |
---|---|
Կրթություն՝ | Academy of the Ministry of Interior, in Sofia? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, հրշեջ, կարատեիստ, ֆուտբոլիստ, ռազմական գործիչ, ոստիկան, դասախոս և international forum participant |
Դավանանք | ուղղափառություն[1] |
Ծննդյան օր | հունիսի 13, 1959[2][3][4][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | boykoborissov.bg |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ներքին գործերի նախարարության հրշեջ աշխատակցի ընտանիքում։ Մայրը դպրոցի ուսուցիչ է։
ԿրթությունԽմբագրել
1977 թվականին փորձել է ընդունվել Ներքին գործերի նախարարության բարձրագույն հատուկ դպրոցի պետական անվտանգության ֆակուլտետ, սակայն ընդունվել է հրդեհային անվտանգության ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թվականին։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
Բոյկո Բորիսովը 1982-1990 թվականներին ծառայել է ներքին գործերի նախարարությունում, հակահրդեհային ծառայությունում, դասակի հրամանատար, ապա՝ վաշտի, իսկ ավելի ուշ եղել է Սոֆիայի ներքին գործերի նախարարության սպայական պատրաստության բարձրագույն ինստիտուտի դասախոս, կարատեի գծով մարզիչ։ 1991 թվականին հիմնադրել է Իպոն-1 մասնավոր պահնորդական ձեռնարկությունը, որը ձեռք է բերել ազդեցիկ և հայտնի հաճախորդություն, մասնավորապես, զբաղվել է սոցիալիստական Բուլղարիայի նախկին ղեկավար Տոդոր Ժիվկովի և նախկին թագավոր Սիմեոն Երկրորդի անվտանգության ապահովմամբ։
2004 թվականին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
Քաղաքական կարիերաԽմբագրել
2001-2005 թվականներին Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Սիմեոն Սակսկոբուրգգոտսկու կառավարությունում։ 2005 թվականին սկսվեց Բոյկո Բորիսովի իրական քաղաքական կարիերան։ Նա ընդգրկվել է «Սիմեոն երկրորդ» կուսակցության ընտրական ցուցակում և այդ շարժումից ընտրվել է երկրի խորհրդարան։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում ։
Սակայն շուտով Բոյկո Բորիսովը լքել է իր պաշտոնը ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ հակամարտության պատճառով, պաշտոնաթող Է եղել ոստիկանության ծառայությունից՝ գեներալ-լեյտենանտ կոչումով։ Նույն թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Սոֆիայի կմետի պաշտոնում և հաղթել է ընտրություններում։ 2006 թվականին գլխավորել է նոր կուսակցություն «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի Եվրոպական զարգացման»։
Հունգարիայի վարչապետԽմբագրել
2009 թվականի հուլիսի 5-ին հերթական ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ շարժումը հաղթել էր Ազգային ժողովի տեղերի մեծամասնությանը։ Բոյկո Բորիսովը ձևավորեց միակուսակցական կառավարություն, որի կազմը Ազգային ժողովի կողմից հաստատվեց 2009 թվականի հուլիսի 27-ին։ Մասնավորապես, կառավարության կազմում, որտեղ Բոյկո Բորիսովը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, որպես վարչապետի տեղակալ և ներքին գործերի նախարար է ընդգրկվել նրա մերձավոր զինակից, Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ կուսակցության նախագահ Ցվետան Ցվետանովը, փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնն ստացել է հայտնի լիբերալ տնտեսագետ, Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Սիմեոն Դյանկովը, իսկ արտաքին գործերի նախարարությունը գլխավորել Է Եվրախորհրդարանի պատգամավոր, սոցիոլոգ Ռումյանա Ժելևան։ 2010 թվականի հունվարին Ռումյանա Ժելևի անվան շուրջ սկանդալից հետո կառավարությունը ստիպված էր լքել։
2013 թվականի փետրվարին Սոֆիայում և Բուլղարիայի այլ քաղաքներում ոստիկանության հետ բախումներով ուղեկցվող զանգվածային բողոքների պատճառով Բորիսովը հրաժարական էր տվել նախարարների կաբինետի հետ միասին[5]։
2014 թվականի նոյեմբերի 7-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովը կրկին հաստատել է Բորիսովին վարչապետի պաշտոնում[6][7]։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ՝ 85, ձեռնպահ չի եղել[8]։
Բորիսովի առաջին կառավարության գործունեությունԽմբագրել
Վարչապետի պաշտոնում Բորիսովի գործունեությունն աչքի է ընկնում Ռուսաստանի նկատմամբ զուսպ-բացասական վերաբերմունքով։ Այսպես, իշխանության գալուց անմիջապես հետո նա հայտարարել է նախորդ կառավարության գործունեության, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ պայմանագրերի ստուգման մեկնարկի մասին։ Բորիսովը Բուլղարիայի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Բելենեի ԱԷԿ-ի նախագծերին և Հարավային հոսք գազատրանսպորտային միջազգային նախագծին, սակայն միայն փոխշահավետ պայմանների առկայության դեպքում։ Բորիսովի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ընդունել Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարից Հունաստան-Բուլղարիա ճյուղավորման կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանումն ավելացնելու համար։ Անկարա կատարած այցի ընթացքում Բորիսովը ստորագրել է Նաբուկո գազատարի ստեղծման մասին արձանագրությունները՝ շրջանցելով Ռուսաստանը (նախագիծը չի իրականացվել), «Հարավային հոսք» մրցակցային նախագծին։ Փաստաթուղթը ստորագրել են նաև Ավստրիան, Հունգարիան, Ռումինիան և Թուրքիան։
Բորիսովի կառավարությունը հասել Է երկրի Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականին, որը նոր ժամկետով վերընտրվել է նախկին կառավարության երաշխավորությամբ։
2013 թվականի հունվարին կառավարությունը որոշեց կտրուկ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Արդյունքում, որոշ տարեց մարդիկ ստացել են հաշիվներ, որոնց գումարը գերազանցել է իրենց կենսաթոշակը։ Այդ որոշումը զանգվածային բողոքների պատճառ է դարձել, որոնք տեղի են ունեցել փետրվարի կեսերին Սոֆիայում և Բուլղարիայի մի շարք այլ քաղաքներում և հանգեցրին ցուցարարների և ոստիկանության բախման։ Փետրվարի 18-ին Բորիսովը մասամբ բավարարել է ցուցարարների պահանջները՝ հրաժարական տալով ֆինանսների ոչ պոպուլյար նախարար Սիմեոն Դյանկովին, իսկ փետրվարի 19-ին լիցենզիան հետ է կանչել Չեխական CEZ ընկերությունից, որը պատասխանատու էր բաշխիչ ցանցերի համար։ Սակայն դա չիջեցրեց դիմակայության լարվածությունը, և փետրվարի 20-ին հրաժարական տվեց ամբողջ կաբինետը[5]։
2013 թվականի մարտի կեսերին Բուլղարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Բորիսովին փոխարինել էր տեխնիկական վարչապետ Մարին Ռայկովը[9]։
Բորիսովի երկրորդ կառավարության գործունեությունըԽմբագրել
Նոր կառավարությունը՝ Բայկովի ղեկավարությամբ, որն աշխատանքի է անցել 2014 թվականի նոյեմբերի 7-ին, կոալիցիոն է, դրանում ընդգրկվել են ՔՀԲԵԶ կուսակցության 12 ներկայացուցիչներ, ԲՀ-ից 7-ը ԱԲՎ-ից մեկը[10]։
2016 թվականի նոյեմբերի 13-ին, ՔԵԲ իշխող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևայի ընտրություններում պարտվելուց հետո, հայտարարել է կառավարության պաշտոնաթողության մասին[11]։
Բորիսովի երրորդ կառավարության գործունեությունըԽմբագրել
2017 թվականի մարտի 27-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ ՔՀԲԵԶ-ն։
2017 թվականի մայիսի 4-ին Բորիսովը կրկին հաստատվել է վարչապետի պաշտոնում, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 133 պատգամավոր, դեմ՝ 100 պատգամավոր[12]։
Բորիսովի և որ նախագահ Ռադևի միջև բռնկվեց կոնֆլիկտ։ 2020 թվականին բուլղարական բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղղված էին վարչապետի եև նրա կողմնակիցների, օլիգարխների՝ Դոգանի Պեևսկու դեմ, նախագահը պաշտպանել է ցուցարարներին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://news.bg/regions/boyko-borisov-hristiyanstvoto-ni-e-zapazilo.html
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 «Болгарское правительство подало в отставку из-за беспорядков»։ Лента.ру։ 2013-02-20։ Վերցված է 2013-02-20
- ↑ «Новым премьер-министром Болгарии стал лидер партии ГЕРБ Бойко Борисов» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2014-11-07
- ↑ «Близнашки предаде поста на Борисов» (բուլղարերեն)։ Нова Телевизия։ Վերցված է 2014-11-07
- ↑ «149 депутатов избрали Бойко Борисова премьер-министром Болгарии»։ АО „Новините“։ Վերցված է 2014-11-07
- ↑ «ВЗГЛЯД / Назначен временный премьер-министр Болгарии»։ Վերցված է 2013-04-09
- ↑ «В Болгарии утверждено новое правительство с премьер-министром Бойко Борисовым»։ Болгарские новости по-русски։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին։ Վերցված է 2014-11-07
- ↑ ТАСС: Международная панорама - Премьер Болгарии объявил об отставке правительства
- ↑ Бойко Борисов стал новым премьером Болгарии - ТАСС