Հիլդա Դուլիթլ, կամ Հիլդա Դուլիթթլ[2] (անգլ.՝ Hilda Doolittle[3]; 10 սեպտեմբերի 1886 թ․, Բեթլեհեմ, Փենսիլվանիա — 27 սեպտեմբերի 1961 թ․, Ցյուրիխ, Շվեյցարիա) —ամերիկացի բանաստեղծուհի, իմաժինիզմի հիմնադիր, հայտնի է Հ․Դ․ գրական անունով (անգլ.՝ H.D.).

H.D.
Ծննդյան անունՀիլդա Դուլիթլ
Ծնվել է10 սեպտեմբերի 1886 Բեթլեհեմ, Փենսիլվանիա
ԾննդավայրBethlehem, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Վախճանվել է27 սեպտեմբերի 1961
Վախճանի վայրՑյուրիխ
ԳերեզմանNisky Hill Cemetery
Գրական անունH.D.
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, դերասանուհի
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԲրին Մոր քոլեջ և Friends' Central School?
Գրական շարժումներԻմաժինիզմ
ՊարգևներMedal for Merit
ԱմուսինՌիչարդ Օլդինգթոն
Համատեղ ապրողԲրայեր
ԶավակներՊերդիտա Օլդինգթոն
 H.D. Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հիլդա Դուլիթլը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 10 Բեթլեհեմում, նահանգ Փենսիլվանիա։ Նրա հայրը աստղագիտության պրոֆեսոր էր, իսկ մայրը սերում էր 18-րդ դարում հիմնադրված «Մորավյան եղբայրներ» կրոնական աղանդին պատկանող ընտանիքից,որի ծեսերը մեծ ազդեցություն ունեցան երիտասարդ Հիլդայի երևակայության վրա։

Կրթությունը ստացել է մասնավոր դպրոցներում։ Բրին-Մար քոլեջում սովորել է ընդամենը մեկուկես տարի, հետո թողել ուսումը։ Հաջորդ հինգ տարիները նա անցկացրել է տանը՝ կարդալով հունական ու լատինական գրականություն և գրելով բանաստեղծություններ։ Այս ամբողջ ընթացքում նա շատ առնչվում է իր հարևան Էզրա Փաունդի հետ, որը նրան ոգեշնչում էր պոեզիայի փնտրտուքների մեջ։ 1908 թվականին Փաունդը մեկնեց Լոնդոն։ 1911 թվականին Դուլիթլը հետևեց նրան։ Շուտով նրանք նշանադրվեցին, բայց 1913 թվականին Դուլիթլը ամուսնացավ ոչ թե նրա, այլ բանաստեղծ Ռիչարդ Օլդինգթոնի հետ, ում հետ ծանոթացել էր 1911 թվականին.

Օլդինգթոնի հետ միասին նրանք դարձան պոեզիայի նոր ուղղության հիմնադիրներից մեկը։ Իմաժինիզմի նպատակը, ինչպես իրենք և իմաժինիստ-գործընկերներ Թոմաս Էռնեստ Հյումը, Ֆրենսիս Ֆլինթը և Էզրա Փաունդը նշում են իրենց «Imagist Creed»-ում, կայանում է հետևյալում․ որպեսզի «ստեղծել պոեզիա՝ ծանր ու մաքուր, որը կլինի ո՛չ պարզ, ո՛չ անորոշ․․․․ Համակենտրոնացումը՝ պոեզիայի էությունն է»[4].

Նրա երեխան Օլդինգթոնից ծնվում է մահացած։ Շուտով մահացավ նրա սիրելի ավագ եղբայրը, հետո հայրը՝ չդիմանալով վշտին։ 1918 թվականի սկզբին Դուլիթլը կարճատև սիրավեպ ունեցավ երաժշտական քննադատ Սեսիլ Գրեյի հետ, ումից հաջորդ տարի՝ նրանց բաժանվելուց հետո, ունեցավ դուստր՝ Ֆրենսիս Պերդիթային (Սեսիլը չճանաչեց իր դստերը)՝ գրող Նիկոլաս Շեֆների մորը։ Իր ինքնակենսագրական վեպում«Bid Me to Live»(Հրամայիր ինձ ապրել) Դուլիթլը պատկերել է Գրեյին որպես Վեյն[5]։

Այդ տարիների ընթացքում նա ծանոթանում է Բրեյխերի հետ (Էննի Ուինֆրեդ Էլերման)։ «Այնքան խենթ, — գրել է H.D. Բրեյխերի հետ իր առաջին հանդիպման մասին, — ինչը սարսափելի է։ Երբեք ո՛չ մի տղամարդ ինձ հետ այդպես չի վարվել»։ Բրեյխերը ցանկանում էր հոգ տանել բանաստեղծուհու ու նրա նորածին դստեր՝ Պերդիթայի մասին, և Դուլիթլը թույլ տվեց նրան։ Նրանք միասին ճանապարհորդեցին Հունաստան 1920 թվականին, Եգիպտոս՝ 1923 թվականին, նախքան քիչ թե շատ հաստատապես բնակվեցին Շվեյցարիայում։ «Բանաստեղծությունների ընտրանու» (1925) հրապարակումը ամրացրեց Դուլիթլի համբավը որպես ժամանակակից ամենանշանավոր բանաստեղծներից մեկի։ Այդ գիրքը ներառում է մի քանի բանաստեղծություններ՝ հիմնված Սապփոյի հատվածների վրա։ Հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում Դուլիթլը, բացի պոեզիայից, հրատարակեց նաև պատմվածքներ, այդ թվում՝ «Palimpsest» (Պալիմպսեստը[6])(1926), «Hedylus» (Հեդիլուս)(1928), «Hippolytos Temporizes»(Հիպոլիտոսը ժամանակավոր է) չափածո դրաման (1927) և մի շարք բարձրարվեստ թարգմանություններ, այդ թվում՝ Եվրիպիդեսի «Իոն»-ը (1937).

1933 թվականին Դուլիթլը ընկավ ծանր դեպրեսիայի մեջ։ Նա որոշեց հոգեվերլուծության կուրս անցնել Զիգմունդ Ֆրոյդի մոտ։ Նա հատկապես տպավորված էր Ֆրոյդի երազները մեկնաբանելու կարողությամբ։ Շփվելու մեջ նրանք շատ անկեղծ էին իրար հետ։ Այսպիսով, Ֆրոյդը ասաց, որ նա իրոք բիսեքսուալ է։ 1937 թվականին Դուլիթլը ամուսնալուծվեց Օլդինգթոնից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դուլիթլը ապրել է Լոնդոնում և հրատարակել բանաստեղծությունների երեք գիրք․ «The Walls do not Fall» (Պատերը վայր չեն ընկնում) (1944), «Tribute to the Angels» (Հարգանքի տուրք հրեշտակներին)(1945), «The Flowering of the Rod» (Գավազանի ծաղկունքը)(1946). Պատերազմից հետո նա վերադարձավ Շվեյցարիա Բրեյխերի մոտ։ 1960 թվականին նա առաջին կին բանաստեղծուհին էր,ով Արվեստների ամերիկյան ակադեմիայի կողմից արժանացավ «Պոեզիայի վաստակի» շքանշանի (անգլ.՝ Medal for Merit[7])։ 1961 թվականին լույս տեսավ նրա «Helen in Egypt» (Հելենան Եգիպտոսում) բանաստեղծական ցիկլը ի պատասխան Էզրա Փաունդի «Cantos» (Կանտոսները). Այս գիրքը նրա վերջինն էր։ Դուլիթլը մահացավ 1961 թվականի սեպտեմբերի 27 Ցյուրիխում 75 տարեկան հասակում։

Մատենագիտություն խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Sea Garden (1916)
  • Hippolytos Temporizes (1927) (չափածո պիես)
  • The Walls do not Fall (1944)
  • Tribute to the Angels (1945)
  • The Flowering of the Rod (1946)
  • Helen in Egypt (1961)

Պոեզիա ռուսերեն թարգմանությամբ խմբագրել

  • Антология имажизма/сост. А. Кудрявицкий. М.: изд-во «Прогресс», 2001 (стихи Хильды Дулитл в пер. И.Кашкина, В.Рогова, А.Шараповой, С.Фетисовой, А.Плисецкой)

Ինքնակենսագրություններ խմբագրել

  • The Gift (1941)
  • Tribute to Freud (1944)
  • End to Torment (1958)

Վեպեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #118526766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ермолович, Дмитрий Иванович|Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 110
  3. «H.D. | Poems, Books, Biography, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  4. Glenn Hughes Imagism & the Imagists: A Study in Modern Poetry. — Biblo & Tannen Publishers, 1972. — С. 40.
  5. M.C. Rintoul Dictionary of Real People and Places in Fiction. — Routledge, 2014. — С. 460. — ISBN 9780415059992
  6. «պալիմպսեստ». 2018 թ․ սեպտեմբերի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Medal for Merit» (անգլերեն). 2023 թ․ մարտի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • The Cambridge Companion to H. D. :

[անգլ.] / Edited by Nephie J. Christodoulides and Polina Mackay. — Cambridge University Press, 2011. — 208 p. — (Cambridge Companions to Literature). — ISBN 978-0-521-76908-2.