«Մարիանա» (անգլ.՝ Mariana), անգլիացի նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը՝ ստեղծված 1851 թվականին։

Մարիանա
տեսակգեղանկար
նկարիչՋոն Էվերեթ Միլլե[1]
տարի1851
բարձրություն49,5 սանտիմետր[2]
լայնություն59,7 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ
ներշնչված էMerton College Chapel?
կայք
Ծանոթագրություններ
 Mariana by John Everett Millais Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

«Մարիանան» ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդ չափի» պիեսի հիման վրա, որտեղ Մարիանան պետք է ամուսնանար Անջելո անունով հերոսի հետ, սակայն մերժվում է, քանի որ նրա օժիտը նավաբեկության հետևանքով կորչում է։ Աղջիկը միայնակ կյանք է վարում՝ դեռևս կարոտելով իր սիրեցյալին։ Այնուամենայնիվ, պիեսի վերջում Անջելոն՝ կերպարներից ամենաբացասականը, որն իրական հանցագործություն է կատարում ընդդեմ գրավոր և չգրված օրենքների[3], դեռ ամուսնանում է Մարիանայի հետ։

Երբ Միլլեի նկարն առաջին անգամ հայտնվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այն ուղեկցվել է Ալֆրեդ Թեննիսոնի «Մարիանա» բանաստեղծությամբ.

  She only said,
'My life is dreary,
He cometh not,' she said;
She said, 'I am aweary, aweary,'
I would that I were dead!'[4][5]
 

Նշանակություն խմբագրել

Վիկտորյական դարաշրջանի պրեռաֆայելիտ նկարիչների մոտ թույլ և հեզաբարո կնոջ գաղափարը փոխակերպվել է զոհ կնոջ գաղափարին, ընդ որում հաճախ չիրականացված սեռական ցանկության և զգացմունքայնության համատեքստում[6]։ Միլլեի մոտ Մարիանան կանգնած է դիրքով, որն արտահայտում է ոչ միայն տխրություն և ողբ, այլ նաև զգացմունքային ցանկություն[6]։

Այս նկարը ակներևաբար ցույց է տալիս, թե ժամանակի հետ որքան են փոխվել պրեռաֆայելիտների գաղափարները, որոնք սկսել են որպես կրոնական նկարիչներ և պայքարել են վաղ իտալական արվեստի անկեղծությանն ու պարզությանը վերադառնալու համար[7]։ Քննադատ Ջոն Ռասկինը գրել է, որ «նրանց [պրեռաֆայելիտական շարժման] ստեղծագործություններում… ամենահատկանշականը ոչ թե Մարիամի կերպարն էր, որ ընդունում է ավետումը, այլ Մարիամի ձգված կերպարը, որը հոգնել է նորությունների բացակայությունից»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/mariana-117772
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-mariana-t07553
  3. «Шекспировские Чтения, 1977». Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  4. http://www.e-reading.club/bookreader.php/1033039/Poeticheskiy_mir_prerafaelitov.html
  5. Mariana BY ALFRED, LORD TENNYSON
  6. 6,0 6,1 «Женщины, погибшие из-за любви, в творчестве прерафаэлитов» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  7. Путеводитель по искусству / Под ред. Яна Чилверса. — М.: ОАО Издательство «Радуга», 2002.
  8. Лоранс де Кар. Прерафаэлиты: модернизм по-английски / Пер. с англ. Ю. Эйделькинд.. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-008099-9

Աղբյուրներ խմբագրել

  • Մարիանա 1851 Արխիվացված 2011-07-13 Wayback Machine. Tate Gallery display caption, July 2007.
  • "Millais: An Exhibition Organized by the Walker Art Gallery Liverpool and the Royal Academy of Arts London", January–April 1967. London: William Clowes and Sons, 1967.