Մարիամ Դավթյան

հայ դերասանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիամ Դավթյան (հունիսի 8, 1973(1973-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Մարիամ Դավթյան
Ծնվել էհունիսի 8, 1973(1973-06-08) (50 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՆելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1995) և College of Management Academic Studies? (2000)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Մարիամ Դավթյանը ծնվել է 1973 թվականին, Մոսկվայում, ճարտարապետների ընտանիքում։ Սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում և Երևանի վոկալ-երգչախմբային երաժշտական դպրոցում։ Առաջին անգամ հանդես է եկել Գեղագիտության ազգային կենտրոնի Ռուբեն Թումանյանի թատրոն-ստուդիայում[1]։ 1991-1995 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախ ռեժիսորական, ապա՝ դերասանական բաժնում։ Ուսմանը զուգահեռ, ինստիտուտի 2-րդ կուրսից հանդես է եկել «Մետրո» թատրոնում, 1998 թվականին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[2]։

1999 թվականին տեղափոխվել է Իսրայել, սովորել է Իսրայելի կառավարման քոլեջի գրաֆիկական դիզայն ֆակուլտետում, այնուհետ դիզայն-ստուդիայում աշխատել է որպես դիզայներ, հետագայում հիմնել է սեփական դիզայն-ստուդիան[3]։ Մասնակցել է տարբեր թատերախմբերի ներկայացումներին։ 2007 թվականին վերադարձել է Հայաստան։ 2007-2009 թվականներին «Երևան» ամսագրի վեբ-դիզայն ստուդիայում եղել է ստուդիայի ղեկավար։ 2008 թվականից պայմանագրային հիմունքներով աշխատել է Երևանի տարբեր թատրոններում, նկարահանվել նաև հեռուստասերիալներում։ 2010 թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[4]։

Ներկայացումներ խմբագրել

Դերեր Մետրո թատրոնում խմբագրել

Դերեր Սունդուկյան թատրոնում խմբագրել

  • Սոնա՝ «Արծվաբույն»[5][6]
  • Գումերսինդա` «Գոյա»
  • Լեդի Աննա` «Ռիչարդ երրորդ»
  • Կեկել` «Պեպո»
  • Տանյա` «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից»
  • Լաուրետտա` «Դեկամերոն»
  • Մեծ քար` «Էվրիդիկե»
  • Մեյ` «Կոտորածն անմեղաց»

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում
2005 «Քրեական լրագրող»
2006 «Հոգիս, հոգիս»
2009 «Մի նայիր հայելուն»
2012 «Ձայն Լռության»
2015-2017 «Հատուկ բաժին»
2018 «Փրկեք մեր հոգիները»
2018 «Թունավոր սեր»
2018 «Գործակալ 044»
2019 «Պատվից առավել»
2020 «Պատվի համար»
2021 «Մի անգամ դպրոցում»
2021 «5G ընտանիք»
2021 «Կորած օրագիրը»
2023 «Վարչապետ 2050»
2023 «4 երազանք» 2
2023 «Մենք փնտրում ենք հարսնացու»
2023 «Դժբախտ Երջանիկը կամ ամուսնական պայմանագիր»
2023 «Գործակալ 044. օպերացիա Գառնի»
2023-2024 «Լեռները կհիշեն»

Մրցանակներ խմբագրել

  • 2013 թվականին արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին` «Ձայն լռության» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԱԳԱՂԱԹ.AM  » Մարիամ Դավթյան. Խորասուզվելով ինքս իմ մեջ՝ կարծես շրջապատից հեռանում եմ». www.magaghat.am (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  2. «AV Production - Մարիամ Դավթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. Intell-Sol.com. «Մարիամ Դավթյան». www.7or.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  4. «Մարիամ Դավթյան – My CMS». nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  5. David H (2017 թ․ հունվարի 28), «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» / EAGLE NEST (2017), Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին
  6. «ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ՄԵՋՔ ՄԵՋՔԻ ՏՎԱԾ… - Azat Artsakh». artsakhtert.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.