Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)

Երևան կամ Երեվան ամսագիր, անվճար տարածվող հայերեն ամսագիր։ Հիմնադրվել է 2012 թվականին։ Այդ ժամանակ «Երևան փրոդաքշնսը» առավելապես հայտնի է ռուսալեզու, սփյուռքահայության համար նախատեսված "Ереван" ամսագրով, որը լույս էր տեսնում 2005-2013 թվականներին։ «Երևանը» թողարկվում է ամեն ամիս, բացի հունվար-փետրվար և հուլիս-օգոստոս ամիսների միացյալ թողարկումներից։ Գլխավոր խմբագիրն Արտավազդ Եղիազարյանն է։

Երևան
Երևան ամսագիր (2014թ. հունվար-փետրվար).jpg
Տեսակհանդես
ԼեզուՀայերեն
ԽմբագիրԱրտավազդ Եղիազարյան[1]
ՀրատարակիչԵրևան Փրոդաքշնս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակության պատմություն2012-ից մինչև հիմա
ՀաճախականությունԱմեն ամիս
Կայքimyerevan.com/hy/magazine/issue

ԲովանդակությունԽմբագրել

«Երևանի» բովանդակությունն ամբողջովին նվիրված է Երևան քաղաքի անցյալին, ներկային և ապագային։ Բոլոր համարները թեմատիկ են լինում, ինչը ենթադրում է թողարկման նյութերի զգալի մասի թեմատիկ ուղղվածությունը։ 2014 թվականի մարտ ամսվա դրությամբ լույս տեսած 24 թողարկումների թվում են գրականությանը, տրանսպորտին, թանգարաններին, Կոնդին, ծայրամասերին, Փակ Շուկային, ռոքին նվիրված համարներ։

Հատուկ տեղ է հատկացվում քաղաքաշինական և ճարտարապետական խնդիրներին, ինչպես նաև սովորական երևանցիների պատմություններին։

Հայտնի դեմքեր որպես այդպիսին ամսագրում չեն ներկայացվում, բացի մեկ խորագրից՝ «Իմ Երևան», որտեղ հանրահայտ մարդիկ (Ռոլանդ Գասպարյան, Գոռ Սուջյան, Վարդան Պետրոսյան, Քրիստ Մանարյան, Արսեն Գրիգորյան և այլք) պատմում են Երևանի իրենց սիրելի վայրերի, մտքերի, հուշերի մասին։

Համագործակցող հեղինակներԽմբագրել

Հրատարակությունը սերտ կապեր է պահպանում ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, ամսագրի գրական խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, իսկ պարբերաբար էսսեներ և պատմվածքներ գրող հեղինակների թվում են արձակագիրներ Արմեն Օհանյանը, Արամ Պաչյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, որոնց նյութերը սովորաբար նվիրված են համարի կենտրոնական թեմային (օրինակ՝ Արմեն Օհանյանի Երևանյան աղբի երգը լույս է տեսել ամսագրի՝ աղբի խնդրին նվիրված համարում)։ Բացի այդ, «Գրողը տանի» մշտական խորագրի շրջանակներում ժամանակից գրողները գրում են էսսեներ Երևանի մասին (խորագրում լույս են տեսել Հովհաննես Իշխանյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Նառա Վարդանյանի, Արեգ Ազատյանի և այլոց տեքստերը)։

ՇապիկներԽմբագրել

Ամսագրի պատկերազարդումները հեղինակել են ինչպես տարբեր տարիների «Երևան փրոդաքշնսի» դիզայն ստուդիայի դիզայներները (Գեղամ Վարդանյան, Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան), այնպես էլ հրավիրված դիզայներները (Վահրամ Մուրադյան, Սերգեյ «Մեջիք» Նավասարդյան)։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել