Մարգարիտա ֆոն Վրագել (անգլ.՝ Margarete von Wrangell, հունվարի 7, 1877(1877-01-07)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 21, 1932(1932-03-21)[2], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի ագրոքիմիկոս, գերմանական համալսարանի առաջին կին պրոֆեսոր[3]։

Մարգարիտա ֆոն Վրանգել
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1877(1877-01-07)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 21, 1932(1932-03-21)[2] (55 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն և ռուսերեն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և գյուղատնտես
ԱշխատավայրՀոենհայմի համալսարան
Ստորագրություն
Изображение автографа
 Margarete von Wrangell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտա ֆոն Վրագելը ծնվել է 1877 թվականի հունվարի 7-ին Մոսկվայում՝ ռուսական կայսերական բանակի գնդապետ Կառլ Ֆաբիան բարոն ֆոն Վրագելի (1839-1899) տանը, որը ամուսնացած էր իր հեռու հարազատ բարոնուհի ֆոն Վրանգելի հետ[4]։ Ընտանիքը ստիպված էր հաճախ տեղափոխվել և նա սովորել է Մոսկվայում և Ուֆայում։ Երբ 1888 թվականին նրա հայրը ծառայությամբ տեղափոխվել էր Թալին, Մարգարիտա Վրագելը սկսեց հաճախել տեղի գերմանական կանանց դպրոցը։ Նրա մաթեմատիկա և բնական գիտություններ առարկաների հանդեպ հակումը վաղ է դրսևորվել։ 1894 թվականին ավարտել է դպրոցը ուսուցչուհու վկայականով։ Մի քանի տարվա ընթացքում նա տվել է անհատական դասեր, ինչպես նաև զբաղվել է նկարչությամբ և գրել պատմվածքներ։

Գրայֆսվալդի համալսարանի հաճախումը նրա կյանքի համար շրջադարձային է եղել։ 1904 թվականի աշնանը նա ընդունվել է Տյուբինգենի համալսարան։ 1909 թվականին նա փայլուն պաշտպանել է «Isomerieerscheinungen beim Formylglutaconsäureester und seinen Bromderivaten»(գերմ.) դիսերտացիան և աշխատել է նոբելյան դափնեկիրներ Ուիլյամ Ռամզայի հետ Լոնդոնում և Մարի Կյուրիի հետ Փարիզում։ 1912 թվականի վերջին տուն վերադառնալով, նա գլխավորել է Էստոնիայի գյուղացիական միության փորձառու կայանը։ 1917 թվականին, բոլշևիկների կողմից կալանավորումից և գերմանական զինվորների կողմից ազատումից հետո, Մարգարիտա Վրագելը հայտնվել է Գերմանիայում գտնվող Հոհենհեյմի համալսարանում։

Մարգարիտա Վրագելը պաշտպանելով երկրորդ դիսերտացիան, ստացել է պրիվատ-դոցենտի պաշտոն։ 1923 թվականին Վյուտեմբերգյան նախարարությունը նրան նշանակել է Հոհենհեյմի համալսարանի բույսերի սնման ամբիոնի պրոֆեսոր և բուսաբուծության խնդիրներով զբաղվող ինստիտուտներից մեկի տնօրեն, որը գիտնական տղամարդկանց մոտ առաջացրել է մեծ դժգոհություն։ Գործընկերների հետ հարաբերությունները երկդիմի էին, մեկը Վրանգելին մեղադրում էր գոռոզության մեջ, իսկ ուրիշները հիանում էին նրա բարությամբ և հումորով։

20-րդ դարի սկզբին եվրոպական մի շարք երկրներում կին պրոֆեսորները չէին կարող լինել ամուսնացած։ Բայց երբ 1928 թվականին Վրանգելը ամուսնացավ իր մանկության ընկեր Վլադիմիր Անդրոնիկովի հետ, նրա համար կատարվել է առաջին զիջումներից մեկը, որի շնորհիվ նա թույլատվություն էր ստացել շարունակել դասավանդումը և ինստիուտի ղեկավարումը։

Մարգարիտա ֆոն Վրագելը մահացել է 1932 թվականի մարտի 31-ին 55 տարեկան հասակում՝ Շտուտգարտում։

Ընտրյալ հրապարակումներ խմբագրել

  • Phosphorsäureaufnahme und Bodenreaktion. Verlagsbuchhandlung Paul Parey Berlin 1920. Habilitationsschrift Landwirtschaftliche Hochschule zu Hohenheim 1920.
  • Gesetzmäßigkeiten bei der Phosphorsäureernährung der Pflanze. Verlagsbuchhandlung Paul Parey Berlin 1922.
  • (Ed.) Die Düngerlehre. Von D. N. Prjanischnikow. Professor an der Landwirtschaftlichen Hochschule in Moskau. Nach der fünften russischen Auflage herausgegeben von M. von Wrangell. Verlagsbuchhandlung Paul Parey Berlin 1923.
  • "Ernährung und Düngung der Pflanzen. In: Handbuch der Landwirtschaft. Herausgegeben von F. Aereboe, J. Hansen und Th. Roemer. Verlagsbuchhandlung Paul Parey Berlin 1929. Volume 2, pp. 295–396.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118807927 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Weeks, Mary Elvira (1938). «Margarethe von Wrangell: Das Leben einer Frau, 1876-1932 (Andronikow, Prince Wladimir)». J. Chem. Educ. 15 (6): 298–299. Bibcode:1938JChEd..15..298W. doi:10.1021/ed015p298.2.
  4. Stackelberg, Otto Magnus von Genealogisches Handbuch der estländischen Ritterschaft. Т. 1. — Гёрлиц, 1931. — С. 592.

Գրականություն խմբագրել

  • Рулёв А., Воронков М. Жемчужины химической науки // Наука и жизнь. — 2012. — № 10. — С. 78. — ISSN 0028-1263.
  • Mayer, Adolf (1932). «Margarete von Wrangell, Fürstin Andronikof. ? 31. März 1932 zu Stuttgart». Die Naturwissenschaften. 20: 322. Bibcode:1932NW.....20..322M. doi:10.1007/BF01504626.
  • Schwarzl, Sonja M.; Wunderlich, Wiebke (2001). «Zum Beispiel: Margarete von Wrangell». Nachrichten aus der Chemie. 49: 824. doi:10.1002/nadc.20010490628.
  • Naujoks, E.; Du Prez, FE; Espeel, P; Hawker, CJ; Junkers, T; Schlaad, H; Van Camp, W (1937). «Margarethe von Wrangell. Das Leben einer Frau. 1876-1932. Aus Tagebüchern, Briefen und Erinnerungen dargestellt von Fürst Wladimir Andronikow. 383 S. Mit 17 Bildern. Verlag Albert Langen/Georg Müller, München 1935. Preis geb. RM. 8,50». Angewandte Chemie. 50 (1): 60. doi:10.1002/ange.19370500120.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա ֆոն Վրանգել» հոդվածին։