Ասպիրակ
Ասպիրակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Ասպիրակայիններ (Spiraeoideae) |
Ցեղ | Ասպիրակ (Spiraea) L., 1753 |
Ասպիրակ (լատին․՝ Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ասպիրակ աղեղնաեզր (S. crenata) և ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառների բացատներում։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1, 5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։
Բուժիչ նշանակություն խմբագրել
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ծաղկաբույլերը, արմատները և վերգետնյա մասը։ Հավաքում են ծաղկելու շրջանում, իսկ արմատները՝ աշնանը։ Բացի աղաղանյութերից, այս բույսի մեջ կան ֆլավանոնիդներ, եթերային յուղ, լորձ, սալիցիլաթթու և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ այս բույսով բուժում են կոկորդը, աղեստամոքսային հիվանդությունները, արնալուծը և սակավարյունությունը։ Չորացած ծաղիկների փոշին շնչում են հարբուխի ժամանակ։ Ծաղիկները և արմատներն օգտագործում են ռևմատիզմի, արնալուծի, արյան բարձր ճնշման բուժման և թարախային վերքերի, խոցերի ժամանակ։ Խոտը և արմատները երբեմն օգտագործում են չարորակ ուռուցքների ժամանակ։ Գտել են, որ 20% խոսքի թրմօղին ունի հակաբակտերիալ ազդեցություն և նպաստում է վերքերի, խոցերի, նաև այրվածքների ապաքինմանը և մաշկի վերականգնմանը։ Ծաղիկների պատրաստուկներն ունեն հանգստացնող հակակծկային ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իջեցնում է մազանոթների պատերի անցանելիությունը և կանխարգելում ստամոքսի խոցի և էրոզայի առաջացումը։ Բուժում է ռևմատիզմը և մրսածությունը։ Նույն ազդեցությունն ունեն նաև դրա արմատները։ Խոտի եփուկն ունի հակաշաքարախտային ազդեցություն և կանխարգելում է տրոմբների գոյացումը։ Կոճղերն օգտագործում են սպիտակարյունության ժամանակ։ Արմատը և դրանցից պատրաստած եփուկն օգտագործում են կենդանիների և օձերի խայթոցի ժամանակ։ Այս բույսն ունի ոչ միայն հանգստացնող, այլև հակակծկային ազդեցություն և կարգավորում է քունը։ Ասպիրակը կարելի է ազատ օգտագործել, քանի որ չունի ոչ մի հակացուցում[1]։
Կիրառական նշանակությունը խմբագրել
Դեղաբույս է պարունակում է C վիտամին։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բնությունը՝ հարուստ դեղատուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 573)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ» հոդվածին։ |