Ասպիրակ աղեղնաեզր

բույսերի տեսակ

Ասպիրակ աղեղնաեզր (լատին․՝ Spirea crenata), վարդազգիների ընտանիքի ասպիրակայինների ենթաընտանիքի տերևաթափ թուփ՝ մինչև 1 մ բարձրությամբ, նուրբ, ուղղաձիգ, երբեմն թեթևակի աղեղնաձև ճյուղերով։ Դրանք սկզբնական շրջանում ծածկված են աղվամազով, դարչնագույն են կամ կարմրագորշավուն, հետագայում ստանում են մոխրագույն գունավորում։ Տերևները մանր են, երկարավուն, հակառակ ձվաձև՝ 1.5-3.5 սմ երկարությամբ և 0.8-1 սմ լայնությամբ, աղեղնաեզր, ատամնավոր գագաթավ։ Վերևից մոխրականաչավուն են, ներքևի կողմից՝ բաց գույնի։ Ծաղկափթթությունները կազմված են 10-12 սպիտակ մանր ծաղիկներից։ Պտոիղները մանր են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։

Ասպիրակ աղեղնաեզր

Տարածումը

խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայի արևելյան շրջաններում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում և Զանգեզուրում՝ միջին լեռնային գոտում՝ անտառների եզրերին, գիհուտներում, չոր, քարքարոտ, լուսավոր լանջերին։

Մշակումը և օգտագործումը

խմբագրել

Բավականին ցրտադիմացկուն է, շոգադիմացկուն, լուսասեր, պահանջկոտ չէ խոնավության և հողում պարունակվող սննդանյութերի նկատմամբ։ Նպատակահարմար է օգտագործել բնակավայրերի կանաչապատման բնագավառում, հատկապես՝ քարապարտեզներում, ալպինարիաներում և ծաղկապարտերային ձևավորումներում։

Տերևները պարւոնակում են 310 մգ/% վիտամին C, օգտագործվում են թեյի մեջ։

Նայիր նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ