Բացել գլխավոր ցանկը

Ասպիրակ արևքուրիկատերև

բույսերի տեսակ


Ասպիրակ արևքուրիկատերև
Ասպիրակ արևքուրիկատերև
Ասպիրակ արևքուրիկատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
Տեսակ Ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)
Միջազգային անվանում
Spiraea hypericifolia

Ասպիրակ արևքուրիկատերև (Spiraea hypericifolia), տերևաթափ թուփ է՝ 0.5-1.5 մ բարձրությամբ, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված ճյուղերով։ Տերևները հակառակ ձվաձև կամ ն նտարաձև են, բութ կամ սրածայր գագաթով, սեպաձև հիմքով՝ 1-3.5 սմ երկարությամբ, 1 սմ լայնությամբ, ամբողջաեզր։ Ծաղիկները սպիտակ են, մանր, հավաքված 4+10 ծաղկից կազմված հովանոցանման ծաղկաբույլերով։ Պտուղները մանր են։ Ծաղկում են մայիս-հունիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Տարածված են Կովկասում, ՍՍՀՄ-ի եվրոպական մասում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Չինաստանում, Մոնղոլիայում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, խոր լանջերի վրա, թփուտների մեջ, գիհուտներում։ Տերևները պարունակում են 139մգ/% C վիտամին։ Օգտագործվում է ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հակաէրոզիոն հողապաշտապան տնկարկներում։

ԳրականությունԽմբագրել

  • Քո շրջապատի թփերը- Լ. Վ. Հարությունյան 1984, 224 էջ