Մարգագետնային մողես

Մարգագետնային մողես
Մարգագետնային մողես
Մարգագետնային մողես
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ցեղ Դարևսկիա (Darevskia)
Տեսակ Մարգագետնային մողես (D. praticola)
Միջազգային անվանում
Darevskia praticola
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Մարգագետնային մողես (լատ.՝ Darevskia praticola), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի մողես։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում Lacerta կամ Darevskia ցեղին։ ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,7-6,5 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է։ Գլուխը տափակ չէ։ Երիտասարդի մարմինը մուգ է կամ սև։ Հասունի մեջքը գորշ շագանակագույն է՝ գորշ կամ շագանակագույն մանր սև բծերով։ Մեջքի, կողքերի ու պոչի վրայով անցնում են գորշ շերտեր։ Հասուն արուի փորիկը դեղնականաչավուն է, էգինը՝ սպիտակ։ Բնակվում է հիմնականում անտառային ու մարգագետնային բուսականությամբ ոչ շատ քարքարոտ վայրերում։ Թաքնվում է ծառերի արմատների ու քարերի արանքներում, փորող կենդանիների բներում։ Ձմեռում է նոյեմբերի վերջից մարտ։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Բազմացումը սկսվում է հունիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 3-6 ձու, երկարությունը՝ մինչև 1 սմ։ Ձագերը ծնվում են օգոստոսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում, Կովկասում, Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հայաստանի հյուսիսում բնակվում են մեկուսացված պոպուլյացիաներ[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Հանդիպում է նախալեռնային, հովտային և լեռնային՝ առավելապես սաղարթավոր անտառներում, որտեղ մնում է անտառեզրում և բացատներում, ճանապարհաեզրերում և թփուտներում։ Սնվում է միջատներով՝ մանր բզեզներով, մրջյուններով, ուղղաթևավորներով, թրթուրներով, սարդերով, որդերով, նպուկներով։ Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի վերջին, զուգավորում՝ մայիսի վերջին, հունիսի կեսերին-հուլիսի կեսերին ձվադրում է 2-6 ձու, ձագերը դուրս են գալիս օգոստոս-սեպտեմբերին[1]։

ՊահպանությունԽմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններից են ապօրինի ծառահատումների հետևանքով բնորոշ էկոհամակարգերի և բիոտոպերի քայքայումը։

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6