Անկաշ (իսպ.՝ Ancash, Կեչուայից anqash- «կապույտ»), Պերուի մարզերից մեկը։ Մակերեսը կազմում է 35.826 կմ²։ 2007 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում է 1.063.459[3], իսկ միջին խտությունը 29.68 մարդ/կմ² է։ Վարչական կենտրոնը Ուարաս քաղաքն է։

Անկաշ
Դրոշ




ԵրկիրՊերու Պերու
Կարգավիճակregion of Peru?
Մտնում էՊերու
ՎարչկենտրոնHuaraz?
Բնակչություն1 083 519 մարդ (2017)[1]
Տարածք35 889,91 կմ²[2]
Սահմանակցում էԼա Լիբերտադ, Huanuco Department? և Լիմա
Ժամային գոտիUTC-5
ՓոխարինեցHuaylas?
ISO 3166-2 կոդPE-ANC
regionancash.gob.pe

Աշխարհագրություն խմբագրել

Այն գտնվում է Պերուի կենտրոնական մասի արևմուտքում։ Հարավում սահմանակցում է Լիմայի, արևելքում՝ Ուանուկոյի և հյուսիսում՝ Լա-Լիբերտադի հետ։ Արևմուտքում նրա ափերը ողողում է Խաղաղ օվկիանոսը։ Ուասկարան լեռը գտնվում է Յունգայ նահանգում, 6768 մ բարձրությամբ, որը համարվում է Պերուի ամենաբարձր կետը և Հարավային Ամերիկայի չորրորդ ամենաբարձր լեռը։ Ուասկարան լեռը գտնվում է նույնանուն ազգային պարկում, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բնական արգելոցի ժառանգությունը։

Պատմություն խմբագրել

1970 թվականին Պերուի պատմության մեջ տեղի է ունեցել ամենաուժեղ երկրաշարժը։ Էպիկենտրոնը գտնվում էր ափերին մոտ, Չիմբոտեից մոտ 35 կմ հեռավորության վրա։ Մագնիտուտը կազմում է 8.0 - 7.9 բալ։ Աղետին զոհ դարձան ավելի քան 74.000 մարդ։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական առումով բաժանված է 20 նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են 166 շրջանների։

Նահանգներ Մակերես, կմ² Բնակչություն, մարդ (2007) Վարչական կենտրոն
1 Այխա 7 995 696 Այխա
2 Անտոնիո-Ռայմոնդի 17 595 562 Լյամելյին
3 Ասունսոն 8 942 529 Չակաս
4 Բոլոնեսի 30 725 3 155 Չիկիան
5 Կարուաս 43 902 804 Կարուաս
6 Կարլոս-Ֆերմին-Ֆիցկարրալդ 22 584 624 Սան-Լուիս
7 Կասմա 43 368 2 262 Կասմա
8 Կորոնգո 8 329 988 Կորոնգո
9 Ուարաս 147 463 2 493 Ուարաս
10 Ուարի 62 598 2 772 Ուարի
11 Ուարմեյ 27 820 3 900 Ուարմեյ
12 Ուայլաս 53 729 2 293 Կարաս
13 Մարիսկալ-Լուսուրյագա 23 482 731 Պիսկոբամբա
14 Օսկար 9 126 2 286 Օսկար
15 Պալյասկա 25 580 2 101 Կաբանա
16 Պոմաբամբա 35 099 2 974 Պոմաբամբա
17 Րեկուայ 19 102 2 304 Րեկուայ
18 Սանտա 403 605 4 005 Չիմբոտե
19 Սիուաս 36 082 1 456 Սիուաս
20 Յունգայ 19 099 277 Յունգայ

Ծանոթագրություններ խմբագրել