Չոր մերձարևադարձային կլիմա

Չոր մերձարևադարձային կլիմա, Հայաստանում ձևավորվում է հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ 700-900 մ բարձրություններում։ Ձմեռը կարճատև է, մեղմ՝ ոչ հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 1-ից -1 °C է, նվազագույնը՝ -25 °C: Գարունը տաք է ու կարճատև, օդի միջին ջերմաստիճանը՝ 0-15 °C, ցրտահարություններ դիտվում են ապրիլ-մայիսին, ապրիլին՝ նաև խորշակներ։ Ամառը տևական է, գերակշռում են շոգ, չոր եղանակները։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, առավելագույնը՝ 41 °C: Աշունը տևական է, մեղմ՝ տաք ու չոր եղանակների գերակշռությամբ, հոկտեմբեր-նոյեմբերին՝ թխպամած և անձրևոտ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը 230-250 օր է, 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4300-4800 °C, տեղումների քանակը՝ 300-350 մմ. Լանդշաֆտը չոր տափաստանային է։ Պայմանները բարենպաստ են ջերմասեր բույսերի և ծառատեսակների մշակման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։