Մատինա Հորներ
Մատինա Հորներ (անգլ.՝ Matina Souretis Horner, հուլիսի 28, 1939[1][2]), ամերիկացի հոգեբան, ում հետազոտությունները նվիրված են ինտելեկտին, մոտիվացիային և կանանց նվաճումներին[3][4]։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1968 թվականին, երբ բացահայտել է կանանց մոտ «հաջողության վախ»-ի ֆենոմենը[5][6][7][8]։ Դասախոսել է Միչիգանի (1968—1969)[9] և Հարվարդի համալսարաններում (1969—1989): Երբ Հորները սկսել է աշխատել Հարվարդում, նա եղել է այս ուսումնական հաստատության պրոֆեսորա-դասախոսական կազմի երեք կանանցից մեկը[10]։ Հորները Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ նախագահն է եղել (1972—1989)[11], 1989-2003 թվականներին՝ TIAA—CREF ընկերության փոխնախագահը[12][13]։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Ամերիկյան գիտության զարգացման օգնության ասոցիացիայի անդամ է[4]։ Էլլիս կղզու պաշտոնական մեդալի դափնեկիր է (1990)[14][15]։
Մատինա Հորներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 28, 1939[1] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Ալմա մատեր | Միչիգանի համալսարան և Բրին Մար քոլեջ |
Պարգևներ | Էլիս Այլընդ պատվո մեդալ honorary doctor of the University of Michigan? honorary doctor of the University of Pennsylvania? և Honorary doctor of the Tufts University? |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ամերիկայում[10][15][16]՝ Դիմիտրիս Ջոն Սուրետիս և Կրիստինա Անտոնոպուլոս հույն ներգաղթյալների ընտանիքում[17]։
Ավարտել է Բրին Մար քոլեջի Փորձարարական հոգեբանության բաժինը՝ հումանիտար առարկաների բակալավրի աստիճանով (1961) և Միչիգանի համալսարանը՝ մագիստրի աստիճանավորմամբ (1963)[9]։ «Phi Beta Kappa», «Phi Delta Kappa» и «Phi Kappa Phi» հասարակությունների անդամ է [17]։
ԿարիերաԽմբագրել
1968-1970 թվականներին դասախոսել է Միչիգանի համալսարանում։
1969-1970 թվականներին դասախոսել է, 1970-1972 թվականներին եղել է դոցենտի կարգավիճակում, 1972-1989 թվականներին Հարվարդի համալսարանի սոցիալական հարցերի զուգորդող պրոֆեսոր[12]։
1972 թվականին ընտրվել է Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ և ամենաերիտասարդ նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականը։
1976-1977 թվականներին «College Entrance Examination Board» (այսօր՝ College Board) կազմակերպության անդամ է եղել[17]։
1977-1987 թվականներին Ազգային գիտական ֆոնդի խորհրդի անդամ է եղել[17]։
1979 թվականին, ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Կարտերի հրամանով, Հորները աշխատել է նախագահի օրոք գործող Ազգային ծրագրի հանձնաժողովումում[5], իսկ 1980 թվականին նշանակվել է Ամերիկյան կյանքի որակի հատուկ խմբի նախագահ[9][18]։
1997-2003 թվականներին՝ Նյու-Յորք քաղաքի ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ[17]։
Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է[5][9]։
Բազմաթիվ քոլեջների և համալսարանների պատվավոր դոկտոր, ներառյալ՝ Փենսիլվանիայի համալսարանը (1975), Թաֆթս համալսարանը (1976), Սմիթ քոլեջը (1979), Հարթֆորդի համալսարանը (1980), Միչիգանի համալսարանը (1989) և Ամերիկյան քոլեջը Հունաստանում (1990)[2][17]։
Անձնական կյանքԽմբագրել
1961 թվականի հունիսի 25-ից ամուսնացած է գիտնական-ֆիզիկոս Ջոզեֆ Լ. Հորների հետ։ Զույգն ունի երեք երեխա[17][18][19]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 «Horner, Matina. Records of Radcliffe College President Matina Horner, 1972-1989: A Finding Aid»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-22-ին։ Վերցված է 2019-08-02
- ↑ «Records of the President of Radcliffe College: Series 5, 1972-1989 (inclusive)»
- ↑ 4,0 4,1 «American Women of Science Since 1900»
- ↑ 5,0 5,1 5,2 «Matina Souretis Horner, PhD»։ mghihp.edu
- ↑ Horner, Matina S. (1968)։ «Fear of Success»
- ↑ «Sex and Success»։ Time։ մարտի 20, 1972
- ↑ Condry, John and Dyer, Sharon (1976)։ «Fear of Success: Attribution of Cause to the Victim»։ SPSSI
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Profile: Matina Souretis Horner»։ feministvoices.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-27-ին։ Վերցված է 2019-08-02
- ↑ 10,0 10,1 Forman, Ross G. (հունիսի 9, 1988)։ «Radcliffe President Resigns»։ thecrimson.com
- ↑ «Matina Souretis Horner (Radcliffe College President from 1972 to 1989)»։ radcliffe.harvard.edu
- ↑ 12,0 12,1 «American Women of Science Since 1900»
- ↑ «Matina S. Horner»։ Bloomberg
- ↑ «Ellis Island Medal of Honor Database»։ NECO
- ↑ 15,0 15,1 «Greek-Americans Honored at Ellis Island Awards Gala»։ Hellenic Communication Service
- ↑ «Double Bind: Women on Ambition»
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 «Matina Souretis Horner»։ Prabook
- ↑ 18,0 18,1 «Matina Souretis Horner Facts»։ YourDictionary։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-15-ին։ Վերցված է 2019-08-02
- ↑ Jennes, Gail (հունիսի 21, 1976)։ «Radcliffe President Horner Warns Ambitious Women of Catch-22—fear of Success»։ People