Մատերիայի առեղծվածը (ֆիլմ)

Մատերիայի առեղծվածը. տարրերի որոնումներ, ամերիկյան փաստագրական ֆիլմ, 2014 թվական[1][2][3], ռեժիսոր Սթիվեն Լայոնս և Մաֆի Մեյերս։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 19-ին ամբողջ երկրում[4][5][6] PBS հեռուսաալիքով, բաղկացած է երեք մասից, յուրաքանչյուրը մեկ ժամ տևողությամբ։

Մատերիայի առեղծվածը
Երկիր ԱՄՆ
Թվական2014
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը ստեղծելու համար անհրաժեշտ է եղել տասը տարի[7], այնտեղ նկարագրվում է մատերիան (նյութը) կազմող հիմնական քիմիական տարրերի որոնման գործընթացը՝ ուշադրությունը կենտրոնացնելով կյանքի և ժամանակի յոթ գիտական երևակայությունների վրա[4][5]։ Ֆիլմը պատմում է Մայքլ Էմերսոնը։ Այն գիտնականների ստեղծագործական պրոցեսի մասին փաստերով հիմնավորված ֆիլմ է, որտեղ դերասանները հայտնագործության պրոցեսները նկարագրում են գիտնականների սեփական բառերով և վերարտադրում են նրանց հիմնական հայտնագործությունները, օգտագործելով իսկական լաբորատոր սարքավորումների կրկնօրինակները[4]։

Էպիզոդներ

խմբագրել
Թիվ Էպիզոդ[4] Հեռարձակման տարեթիվ (ամբողջ երկրով)
1"Օդից" (1754–1806)Օգոստոսի 19, 2015 (2015-08-19)
Ջոզեֆ Պրիստլին և Անտուան Լավուազիեն հայտնագործում են մի նոր գազ, որի անունն է թթվածին, դրանով վարկաբեկելով այն ժամանակվա քիմիայի տեսական հիմքերը։ Նորագույն քիմիայի զարգացման համար ստեղծվում են նոր հիմքեր, ինչը դրդապատճառ է հանդիսանում ամբողջ աշխարհի քիմիկոսների համար հայտնագործել ավելի շատ նոր տարրեր։ Համֆրի Դեյվին լսարանին է ներկայացնում ազոտի ենթօքսիդը (ծիծաղեցնող գազ) և օգտագործում է էլեկտրականությունը նոր քիմիական տարրեր գտնելու նպատակով։
2"Անկարգ տարրեր" (1859–1902)Օգոստոսի 19, 2015 (2015-08-19)
Դմիտրի Մենդելեևը հայտնագործում է պարբերական աղյուսակը, առաջին անգամ դասակարգելով տարրերը ավելի լավ հասկանալու համար։ Մարի Կյուրին հայտնագործում է մի քանի տարրեր, ինչպիսիք են պոլոնիումը և ռադիումը, բացահայտում է ռադիոակտիվության երևույթը, ցույց տալով, որ տարրերը կարող են փոխվել և կարող են բաղկացած լինել չսպասված կոմպոնենտներից։
3"Ատոմի մեջ" (1910–1960)Օգոստոսի 19, 2015 (2015-08-19)
Հենրի Մոզլին հետազոտում է ատոմական համարը և հայտնաբերում է նոր մանրամասնություններ պարբերական աղյուսակի մասին, օգտագործելով ռենտգենյան ճառագայթները։ Գլենն Սիբորգը ստանում է պլուտոնիումը՝ հնարավոր դարձնելով միջուկային զենքի ստեղծումը, և հայտնագործում է նրա հետ կապված տրանսուրանային տարրերը։

Մասնակիցներ

խմբագրել

Փաստագրական ֆիլմի սյուժեն պատմում է Մայքլ Էմերսոնը։ Մասնակիցների անունները բերված են այբբենական կարգով.

  • Մեթյու Ամենդտ (դերասան)
  • Մայքլ Արոնով (դերասան)
  • Հյուգո Բեքեր (դերասան)[7]
  • Ավա Դելուկա Վերլի (դերասանուհի)[7]
  • Մայքլ Էմերսոն (պատմող)
  • Ռասել Էգդել (քիմիկոս)
  • Նիք Գելֆուս (դերասան)
  • Ջոն Հեյլբրոն (կենսագիր)
  • Ռոուլդ Հոֆման (քիմիկոս)
  • Դեվիդ Կայզեր (ֆիզիկոս/պատմաբան)
  • Փոուլ Լայոնս (դերասան)
  • Էնթոնի Մարբել (դերասան)
  • Սեյմուր Մաուսկոպֆ (պատմաբան)
  • Պատրիկ Փեյջ (դերասան)[7]
  • Գրիգորի Պետսկո (քիմիկոս)
  • Լոուրենս Փրինսիփի (քիմիկոս/պատմաբան)
  • Սեբաստիան Ռոշե (դերասան)[5]
  • Ալան Ռոք (պատմաբան)[7]
  • Ջուլիետ Ռիլանս (դերասանուհի)[5]
  • Էրիկ Շերի (քիմիկոս)[8]
  • Նիլ Թոդ (Մանչեստրի համալսարան)

Պատկերասրահ

խմբագրել

Յոթ հայտնի գիտնականներ

խմբագրել

Դերասաններ և խորհրդատուներ

խմբագրել

Արձագանքներ և քննադատություն

խմբագրել

Համաձայն Ֆորբս ամսագրի՝ «Քիմիկոս|քիմիկոսներն]] արագ ճանաչում են իրենց ոլորտի հսկաների կյանքի պատմությունները։ Բայց այս ֆիլմը նախատեսված է ոչ միայն քիմիկոսների համար, թիրախային լսարան են նաև ուսուցիչները, ուսանողները և հետաքրքրասեր հեռուստադիտողները»[5]։ Ազգային Գիտական Ֆոնդի նախագծի նկարագրության վրա հիմնված այս ֆիլմը պատմում է քիմիայի «դետեկտիվ պատմություն», սկսած հնագույն ալքիմիկներից մինչև մեր օրերի ջանքերը մատերիայի նոր, ստաբիլ ձևերի որոնողական աշխատանքներում[9]։ Մարկ Դեվիդզյակը Cleveland Plain Dealer թերթում մեջբերում է ֆիլմի պատմության գծով խորհրդատուին (Ալան Ռոք). «Ֆիլմը նկարագրում է գիտությունը որպես շատ մարդասիրական գործընթաց, իսկ մարդիկ դա տեսնում են որպես մեխանիկական պրոցես։ Այս պատմվածքները վեր են հանում մեծ մարդասիրական գաղափարներ, բայց նաև հիասթափության պահեր, թե ինչպես է գիտությունը իրականում մոտենում բնության գաղտնիքների բացահայտմանը»[7]։ Ամերիկայի Քիմիական ընկերության կրթության բաժնի աշխատակից Էրիկա Յակոբսոնը ֆիլմը գնահատել է որպես «գերազանց գործիք, որը հնարավորություն կտա սովորողներին այլ կերպ նայել Մենդելեևի աղյուսակին և նրանց, որոնք մասնակցել են աղյուսակի կերտման պատմությանը»[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Staff (2014 թ․ հոկտեմբերի 13). «OPB to Premiere New PBS Chemistry Series». Oregon Public Broadcasting. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Staff (2014 թ․ հունիսի 16). «The Mystery of Matter: Search for the Elements». Oregon Public Broadcasting. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 Jacobsen, Erica K. (2014 թ․ նոյեմբերի 23). «The Mystery of Matter: Search for the Elements». ChemEd X (American Chemical Society). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Staff (2015). «The Mystery of Matter - Episode Guide». PBS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Drahl, Carmen (2015 թ․ օգոստոսի 20). «PBS's The Mystery Of Matter And Its Message For Chemistry». Forbes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Halford, Bethany (2015 թ․ օգոստոսի 16). «PBS Docudrama Brings Discovery Of The Chemical Elements To Life». Chemical & Engineering News. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Dawidziak, Mark (2015 թ․ օգոստոսի 22). «CWRU professor Alan Rocke featured in PBS series 'The Mystery of Matter'». Cleveland Plain Dealer. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Staff (2015 թ․ օգոստոսի 19). «Periodic table authority Eric Scerri is featured in PBS documentary». UCLA Newsroom. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. Staff (2010). «Project Details - The Mystery of Matter: Search for the Elements (Full-Scale Development)». National Science Foundation. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել