Գլենն Սիբորգ
Գլենն Թեոդոր Սիբորգ (անգլ.՝ Glenn Theodore Seaborg, ապրիլի 19, 1912[1][2][3][…], Իշպեմինք, Միչիգան, Մարքետ շրջան, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 25, 1999[4][1][2][…], Լաֆայեթ, Կալիֆորնիա, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Լոս Անջելեսի համալսարանը (1934)։ Աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում (1945 թվականից՝ պրոֆեսոր, 1958–1961 թվականներին՝ համալսարանի նախագահ)։ 1942–1946 թվականներին Չիկագոյի մետալուրգիական լաբորատորիայում զբաղվել է պլուտոնիումի արդյունաբերության ստացման պրոբլեմով։ 1954–1961 թվականներին և 1971 թվականից՝ Բերկլիի ճառագայթային լաբորատորիայի երկրորդ տնօրեն։ 1961–1971 թվականներին՝ ԱՄՆ միջուկային էներգիայի հանձնաժողովի նախագահ։ Մի խումբ գիտնականների հետ սինթեզել է պլուտոնիումը (1940–1941), հայտնագործել ամերիկիումը, կյուրիումը (1944), բերկլիումը (1949), կալիֆոռնիումը (1950), էյնշտեյնիումը (1952), ֆերմիումը (1953), մենդելեևիումը (1955)։ Հետագա տարիներին մասնակցել է ավելի ծանր տարրերի սինթեզման աշխատանքներին։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971 թվականից)։ 1951 թ. ստացել է Նոբելյան մրցանակ ամերիկացի ֆիզիկոս Էդվին Մակմիլանի (McMillan, ծն․1907) հետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/530808/Glenn-T-Seaborg
- ↑ 5,0 5,1 5,2 Notable Names Database — 2002.
- ↑ 6,0 6,1 6,2 Glenn T. Seaborg — Nobel Foundation.
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1951 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Priestley Medal — American Chemical Society.
- ↑ http://www.garfield.library.upenn.edu/johnscottaward/js1951-1960.html
- ↑ Swedish-American of the Year 1960-1979
- ↑ Recipients — Washington Award.
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |