Մատեուշ Մորավեցկի
Մատեուշ Յակուբ Մորավեցկի (լեհ.՝ Mateusz Jakub Morawiecki; հունիսի 20, 1968[1][2][3][…], Վրոցլավ, Լեհաստան[1]), լեհ պետական գործիչ, Լեհաստանի վարչապետ։
Մատեուշ Մորավեցկի լեհ.՝ Mateusz Jakub Morawiecki | |
![]() | |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն |
---|---|
Կրթություն՝ | Վրոցլավի համալսարան, Բազելի համալսարան, Համբուրգի համալսարան և Վրոցլավի տեխնոլոգիական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մենեջեր, պատմաբան և տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 20, 1968[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Վրոցլավ, Լեհաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | լեհ.՝ Mateusz Jakub Morawiecki |
Հայր | Kornel Morawiecki?[1] |
Ամուսին | Iwona Morawiecka? |
Կայք՝ | mmorawiecki.pl |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և Ազատության և համերաշխության խաչ |
ԿենսագրությունԽմբագրել
«Պայքարող համերաշխություն» կազմակերպության առաջնորդ Կոռնել Մորավեցկու որդին։ Ունի լեհական և հրեական ծագում: Նրա մորաքույր Իրինան 10 տարեկան հասակում Հոլոքոստի ժամանակ փրկվել է լեհերի կողմից: Մյուս մորաքույրը՝ Ռուման, կարողացել է փրկվել, ԽՍՀՄ-ից հեռու գտնվող տարածքներում, և այժմ բնակվում է Իսրայելում։ Հոլոքոստի ժամանակ բարեկամներից շատերը զոհվել են[4][5]:
1980-ականներին մասնակցել է հակա-կոմունիստական ընդդիմության գործունեությանը, այդ թվում՝ «Պայքարող համերաշխություն» կազմակերպությանը և ուսանողների անկախ միությանը։
Ավարտել է Վրոցլավի համալսարանի պատմության ֆակուլտետը (1992 թվական): Վրոցլավի պոլիտեխնիկական ինստիտուտում և Կենտրոնական Կոնեկտիկուտի համալսարանում ուսումնասիրել է բիզնեսի կառավարում (1993 թվական): Ստացել է MBA դիպլոմ Վրոցլավի տնտեսական ակադեմիայում (1995 թվական): 1995-1997 թվականներին Համբուրգի համալսարանում ուսումնասիրել է տնտեսական ինտեգրման իրավունք և հարցեր։
1996-2004 թվականներին դասավանդել է Վրոցլավի տնտեսական ակադեմիայում, 1996-1998 թվականներին՝ Վրոցլավի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1998-2002 թվականներին եղել է Նիժնի Նովգորոդի վոյևոդության տարածաշրջանային խորհրդի պատգամավոր՝ համերաշխության ընտրարշավից:
1998 թվականից զբաղեցրել է BZ WBK բանկի ղեկավարության պաշտոնները, 2007-2015 թվականներին եղել է նրա նախագահը:
2015 թվականին Բեատա Շիդլոյի կառավարությունում նշանակվել է փոխվարչապետ և զարգացման նախարար։ 2016 թվականի մարտին անդամակցել է «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, մինչ այդ եղել է կառավարության անկուսակցական անդամ։ 2016 թվականի սեպտեմբերից՝ Զարգացման և ֆինանսների նախարար:
2017 թվականի դեկտեմբերի 7-ին Բեատա Շիդլոյի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Մատեուշ Մորավեցկին «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է Լեհաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում: Մինչև 2018 թվականի հունվարն աշխատել է վարչապետի, զարգացման և ֆինանսների նախարարի պաշտոններում:
Երդմնակալության արարողության ժամանակ շնորհավորել է Խանուկան և մասնակցել Սեյմում կայացած առաջին խանուկայի մոմավառության արարողությանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաև նրա հայրը, Կորնել Մորավեցկին, խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուչինսկին, Լեհաստանում Իսրայելի դեսպանը և հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները[4]:
Դեմ է եղել եվրոգոտուն արագ միանալուն: Քննադատաբար է վերաբերվում ինչպես սոցիալիզմին, այնպես էլ նեոլիբերալիզմին։ Իսրայելի փորձը նորարարությանն աջակցելու համար օրինակ է համարում[4]:
2018 թվականի փետրվարի 17-ին ծաղկեպսակ է դրել և մոմ վառել Սվենտոկշիի բրիգադի ռազմական հանցագործների գերեզմաններին[6]:
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Մորավեցկու ընտանիքի մի մասը գալիս է բելառուսական Դիսնա քաղաքի շրջակայքից (Վիտեբսկի շրջանի ժամանակակից Միորսկի շրջան), որտեղ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 1939 թվականին ապրում էին նրա նախնիները[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.encysol.pl/wiki/Mateusz_Morawiecki
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Зажигание Ханукальных свечей в Польше
- ↑ Poland appoints ex-banker with Jewish roots as prime minister
- ↑ Premier złożył kwiaty na grobach jednostki NSZ. Akurat tej, która kolaborowała z okupantem(լեհ.)
- ↑ Премьер-министр Польши: Моя семья родом из-под белорусской Дисны
ԳրականությունԽմբագրել
- Моника Кшесьняк-Саевич Матеуш Моравецкий — банкир с польской душой // Новая Польша № 1, 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- Мы взрываем консенсус Интервью М. Моравецкого журналу Новая Польша № 11, 2016