Իմ մասին Քննարկում Օգտակար հղումներ Ներդրում Արխիվ Պարգևներ Ավազարկղ

Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Lastak ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայմանկօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ NatigKrolik (talk) 09:56, 15 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Բարի գալուստ խմբագրել

Բարի գալուստ
Կարապետ Ռուբինյան ջա՛ ն։
Վահրամ Մխիթարյան (քննարկում)
10:29, 15 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել
[Մի փոքրիկ նվեր` առանց կարմիր աչքերի։

Ուսումնական ձեռնարկ խմբագրել

Հարգելի Lastak, դուք ստեղծել եք Վիքիպեդիա:Ուսումնական ձեռնարկ/Խմբագրում էջը, սակայն արդեն գոյություն ունի Օգնություն:Դասընթաց խմբագրման ուղեցույցը։ Ձեր ստեղծածը համարյա թե նույնի կրկնօրինակն է։ --vacio 23:07, 23 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Գիտեմ, արդեն իսկ խնդրել եմ Beko-ին որպեսզի ջնջի այդ և հաջորդ (2-րդ) էջերը: Karapet Rubinyan (քննարկում) 05:36, 24 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

շաբաթվա հոդված - Օֆշորային գոտի խմբագրել

 

Հարգելի՛ Lastak։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Օֆշորային գոտի հոդվածն ընտրվել է 2013 թ. 28-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 12:22, 6 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել


  Իմ Առաջնեկը
Հարգելի Karapet Rubinyan, այս շքանշանը Ձեզ, առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--6AND5 (քննարկում) 12:36, 6 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ջնջվել է պատկեր խմբագրել

 

Հարգելի՛ Lastak։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Հեղինակային իրավունքի խախտման պատճառով, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 07:52, 18 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Բուրջ համուդ խմբագրել

Հարգելի մասնակից, ձեր հոդվածը տեղափոխվել է ձեր ավազարկղ՝ Մասնակից:Lastak/Ավազարկղ։ Վիքիպեդիայում չթարգմանված հոդվածներն անընդունելի են։--Արման Մուսիկյան (քննարկում) 13:24, 23 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

կամ, արեւմտահայերեն Պուրճ Համուտ խմբագրել

«կամ, արեւմտահայերեն Պուրճ Համուտ» արտահայտությունը թյուրիմացությունների բուն է։ Ճիշտ լինելու համար կարելի էր ձևակերպել «արեւմտահայերեն գրառվում է Պուրճ Համուտ», քանի որ արևելայերն էլ, արևմտահայերն էլ բառը հնչեցնում են նույն կերպ՝ Բուրջ Համուդ։ Իսկ սխալ հնչյունական համապատասխանություն ունեցող այբուբենի կամ գրառումների տարածումն ու «Արևմտահայերեն» ներկայացնելը, այս դեպքում,անընդունելի է։ Հիշեցնեմ, որ արևմտահայերը, պատմության բերումով, կորցրել են հայերենի խուլ հնչյունները և որը բերել է գրավոր խոսքի էական աղավաղման։ Օրինակ, Գոհարը գրում են Կոհար, սակայն կարդում են Գոհար։ Գրում են պարոն՝ կարդում են բարոն, թակել՝ դագել, ճակատ՝ ջագադ, և այլն։ Գրում են բադ ու չեն հասկանում, թե խոսքը ո՞րի մասին է՝ պատի՞, թե՝ բադի՞։ Մի խոսքով արածդ ճիշտ բան չի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:21, 23 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

P.S. Ասածս, իհարկե, բացարձակապես չի առնչվում ավանդական կամ արդի ուղղագրությանը։ Երկու դեպքում էլ արևմտահայերը հայերեն բառերը սխալ են գրառում և սխալ են հնչեցնում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:28, 23 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհավորանքի բաց թողած առիթ խմբագրել

 
Ինչպես պարզվեց, բաց եմ թողել քո Կարապետ Ռուբինյան էջի այս փոքր խմբագրումից հետևող անձնական կյանքում մեծ փոփոխությունը։ Ամենայն բարեմաղթանքներ ձեզ, որ ապրեք սիրով և երջանիկ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:11, 4 Հունվարի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Lastak, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։