Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Editorforarticles  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 05:59, 28 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Մխիթար Հայրապետյան խմբագրել

Հարգելի՛ Editorforarticles, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս հետևյալ տեքստի մեջ, որ հաճախակի փոխում եք՝ «Մխիթար Հայրապետյան (ծնված՝ մայիսի 15, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» համահիմնադիր[2][3], Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, Հայաստանի Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն[4], արևելագետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։»--Գարդմանահայ (քննարկում) 07:48, 8 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ օգտատեր, փոփոխությունները կատարվում են Մխիթար Հայրապետյանի պահանջով: Փոփոխությունները կատարում է իր PR մասնագետը: Խնդրում եմ այլևս փոփոխություն չանել իմ փոփոխություններից հետո: Շնորհակալ եմ: Editorforarticles (քննարկում) 07:50, 8 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Editorforarticles, շնորհակալություն անկեղծության համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում թե ում պահանջով եք Դուք խմբագրումներ կատարում Հայերեն Վիքիպեդիայում։ Հայերեն Վիքիպեդիայում «Մխիթար Հայրապետյանի պահանջը» կանոնակարգերի մեջ ներառված չէ, ուստի հոդվածներում խմբագիրների կատարած խմբագրումների համար չի կարող հիմք հանդիսանալ։ Կխնդրեմ իմ հարցին պատասխանել, թե ի՞նչն էր սխալ ներկայացված տեքստում, որ փոփոխություններ եք կատարում։ Ավելի հստակեցնեմ հարցս։ Մխիթար Հայրապետյանը կուսակցական գործիչ է, ինչի մասին գրված էր հոդվածի ներածության մեջ, քանի դեռ Դուք չէիք ջնջել այն։ Ըստ Ձեզ՝ նա կուսակցական գործիչ չէ՞։--Գարդմանահայ (քննարկում) 08:29, 8 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Editorforarticles, եթե հիմնավոր կերպով դեմ չեք ներածության մեջ կուսակցական գործիչ արտահայտության ավելացմանը, ապա ավելացնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 12:46, 12 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Editorforarticles, հոդվածներից հատվածների չհիմնավորված հեռացումը վանդալություն է, որի շարունակականությունը կարող է հանգեցնել մասնակցային հաշվի արգելափակման։ Առաջարկում եմ առաջնորդվել կառուցողական խմբագրումների սկզբունքով, իսկ հարցերի դեպքում գրել քննարկման էջերում։ Սիրով՝--Ավետիսյան91 (քննարկում) 09:11, 19 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել