Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Թաթուլ Մկրտչյան ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Beko (քննարկում) 21։56, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Զգուշացում խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան։ Եթե ևս մի անգամ Միքայէլ Հայրապետեան ջնջման կաղապարը, դուք կենթարկվեք արգելափակման, իսկ հոդվածը միանգամից կջնջվի։ Հոդվածը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի չափանիշներին։ Եվ դրվել է քննարկման, որպեսզի ակտիվ մասնակիցների ընդհանուր կարծիքն իմացվի։ Այս տեսքով ինչևէ, հոդվածը ենթակա է ջնջման։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։41, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բարև հարգելի Արման Մուսիկյան։ Ձեր զգուշացումից պարզ չէ, թե

1. Ի՞նչ է նշանակում hոդվածը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի չափանիշներին։ 2. Միքայէլ Հայրապետեան հոդվածն ինչպե՞ս պետք է փոփոխել, որ համապատասխանի պահանջվող չափանիշներին։ 3. Վիկիպեդիայի գիտակներից ո՞վ կարող է օգնել նորեկիս, որպեսզի խուսափեմ այսպիսի տհաճ իրավիճակներից։ 4. Ինչպե՞ս կարող եմ մասնակցել քննարկումներին։ --Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 08։38, 28 Դեկտեմբերի 2014 (UTC) շնորհակալություն։ ։)

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Թաթուլ Մկրտչյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հայաստանի Հանրապետություն՝ 1991-այսօր՝ երկրորդն է խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան: Բագրատունիների զինանշան հոդվածում Ձեր արված խմբագրումը հետ է շրջվել իմ կողմից: Հայաստանի երրորդ հանրապետությունը 1991-ից այսօր է, իսկ երկրորդը՝ 1920-1991: Բացի այդ, վերևում ուշադիր չենք եղել Ձեր հարցերին, հիմա պատասխանեմ: Եթե խմբագրման հետ կապված ունեք խնդիրներ, ապա Ձեր հարցերի պատասխանը կարող եք գտնել ուղեցույց-դասընթացում: Ամենայն հավանականությամբ, Ձեր բոլոր հարցերի պատասխանը այնտեղ կգտնեք: Եթե չգտնեք, առանց երկմտանքի դիմեք մեզ՝ Վիքիպեդիա:Հարցեր բաժին, և հնարավորինս արագ կստանաք պատասխան փորձառու մասնակիցների կողմից: Եթե ունեք ազատ ժամանակ, խմբագրման գործիքներին կարող եք ծանոթանալ նաև ոչ առցանց, ուղղակի ներկայանալով Վիքիմեդիա Հայաստան գրասենյակ, որտեղ անցկացվում են ազատ վորքշոփ-դասընթացներ՝ շաբաթ օրերին: Իսկ քննարկմանը կարող եք մասնակցել հետևյալ կերպ. յուրաքանչյուր հոդված ունի վերևում երկու մաս, որոնցից մեկը քննարկման բաժինն է: Խմբագրման ձևով շարադրեք Ձեր կարծիքը:

Մաղթում ենք Ձեզ հաճելի խմբագրումներ Հայերեն Վիքիպեդիայում: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 09:30, 5 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Հայկ Հարությունյան, շնորհակալություն խորհուրդների համար: 1991-ից այսօր` երկրորդ հանրապետությունն է, որովհետև Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության վարչական միավոր է եղել, ոչ թե պետություն: Առաջիկայում կփորձեմ շատ լուրջ հիմնավորել իմ կողմից արված խմբագրումները և հետ շրջել Ձեր կողմից հետ շրջված որոշ խմբագրումներ:
Հարգանքներով՝ Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 13:28, 5 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ, Թաթուլ Մկրտչյան: Իսկ մինչ այդ կարող եք նայել ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից հրատարակված դասագիրքը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հրատարակած այս աղբյուրըՀայաստանի, Արցախի ու Սփյուռքի կայքը և ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:--Հայկ (արաբագետ) 13:52, 5 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ Հարությունյան, շնորհակալություն հղումների համար: Հույս ունեմ, որ հնարավոր է դասագրքից ու պաշտոնական կայքից մաքրել կեղծիքը և տգիտությունը: Հանրապետությունների թվարկումը ընդօրինակել ենք Ֆրանսիայից: Եվ օրինակ. 1940-44թթ. եղել է Ֆրանսիայի պետություն, որը ճանաչել են աշխարհի բոլոր երկրները, բացի Մեծ Բրիտանիայից: Բայց ֆրանսիացիները 1940-44թթ. անվանում են գերմանաֆաշիստական օկուպացիայի տարիներ: Իսկ 4-րդ հանրապետությունը հաշվում են 1946-ից: Հայաստանը 1920-91թթ. բռնազավթված է եղել: Եվ ուրեմն այդ շրջանը կարելի է անվանել կոմունիստառուսական բռնազավթման տարիներ, բայց ոչ հանրապետություն: Հայաստանը անկախացել է 1991-ին: Ուրեմն՝ ենթադրելի է, որ 1920-91թթ. հայկական անկախ պետություն չի եղել: Այնպես որ 1991-ին անկախացածը պետք է անվանել Հայաստանի երկրորդ հանրապետություն: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 22:43, 6 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հանրապետությունների թվարկումը Ֆրանսիայից չէ վերցված, և նույնը կիրռվում է նաև Վրաստանի, Ադրբբեջանի ու Ուկրաինայի պարագայում, սա մեկ: 1940-1944 թվականների Ֆրանսիայի բռնազավթումը հանրապետություն չի համարվում (առաջին՝ 1792-1804, երկրորդ՝ 1848-1852, երրորդ՝ 1870-1940, չորրորդ՝ 1946-1959, հինգերորդ՝ 1959-այսօր), սա երկու: Եթե Դուք գիտությունների թեկնածու եք կամ զբաղեցնում եք որևէ գիտական աստիճան, ապա ցանկալի կլինի, որպեսզի նման խոսակցությամբ հանդես գաք Գիտությունների ազգային ակադեմիայում կամ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, և եթե այնտեղ հաստատվի Ձեր ասածը, նոր հայտնեք մեզ: Իսկ մինչ այդ հիշեցնեմ՝ Վիքիպեդիան ընտրում է երկու (կամ ավելի) ճշգրիտ տարբերակներից ամենատարածվածը: Ձերն, այս պահին, ոչ ճշգրիտ է, ոչ տարածված: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի վերաբերմունք ունեք ռուսական կամ խորհրդային քաղաքականության հանդեպ, ապա դա պետք չէ ներմուծել Վիքիպեդիա, քանի որ այստեղ ֆիքսվում է միայն չեզոք տեսակետը--Հայկ (արաբագետ) 10:06, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ Հարությունյան: Շնորհակալություն խորհուրդների համար: Համոզիչ փաստարկներ եք բերում: Համաձայն եմ, որ խնդիրը նյութի, պատմական փաստերի և դրանց ներկայացնելու մոտեցման մասին է: Խորհրդային բռնազավթման տարիներին գրված ու արտագրված կեղծ ու աղավաղված հոդվածները, խորհրդային-հակահայկական տեսակետները տարածում են անկախ Հայաստանն արհամարողները, ատողները, նախկին սովետահպատակները: Նրանց մի մասը տառապում են «Ժխտման հիվանդությամբ»՝ մերժում են իրականությունը և ապրում պետականազուրկ անցյալում, խորհրդային արժեքներով, իսկ մի մասը սրիկա են: Ժամանակի ընթացքում նրանց կեղծիքը տարածվում է և ընդունվում որպես ճմարտություն: Ի տարբերություն նրանց, կրթված մարդիկ չեն գրում «Մթի և ցրտի տարիներ», այլ «Արցախյան պատերազմի տարիներ»: Բայց չէ որ առաջինը ամենատարածվածն է ու ճիշտ, որովհետև այդ ժամանակ ցուրտ էր և մութ: Ձեր կողմից հետ շրջված «Փետրվարյան ապստամբություն» հոդվածը վերցված է դպրոցական դասագրքից՝ կազմված ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի գլխավորությամբ: Իսկ նա առաջնորդվում է ռուսական կայսերապաշտական արժեքներով, պաշտպանում ռուսական տեսակետները, գրում խորհրդային բառապաշարով ու շեշտադրումներով: Մյուս հարցերում լրիվ ճիշտ եք, կփորձեմ հետևել Ձեր խորհուրդներին: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 15:19, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

01 99 (հաղորդաշար) խմբագրել

Ողջույն, հարգելի Թաթուլ Մկրտչյան։ 01 99 (հաղորդաշար) հոդվածի Վարկանիշը բաժնի երկու նախադասությունների համար աղբյուր է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով պիտակել եմ։ Լավ կլինի, որ հավաստի աղբյուրներ ավելացնեք։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 16:53, 18 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Վահե Ղազարյան հոդվածի Ռեկորդը բաժնի համար էլ։ --Ջեօ (~) 16:56, 18 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Ջեօ, տեղին եմ համարում Ձեր կողմից արված նկատառումը: Հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի վարկանիշները չափագրող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որը գործում է GFK ընկերության արտոնագրով, մինչև 2013թ. պարբերաբար հրապարակում էր հեռուսատահաղորդումների վարկանիշային շաբաթական աղյուսակները tert.am կայքում (http://www.tert.am/am/news/2013/02/13/top-10-channels/703258): 2013-ին այդ հրապարակումները առաջ բերեցին սիրողական և երբեմն չհիմնավորված և անպարկեշտ քննադարություններ, որից հետո այդ ընկերության փաստական ամփոփագրերը չեն հրապարակվում, այլ ուղղակի տրամադրվում են հեռուստատեսությունների ղեկավարներին, գովազդային ընկերություններին, գովազդային գործակալներին և գովազդատուներին: Այդ պատճառով, փաստական տվայալների հղում չեմ տեղադրել: Ես՝ Ձեր խոնարհ ծառան, աշխատում եմ հեռուստատեսությունում և ծանոթ եմ այդ տվյալներին, սակայն վարկանիշը համեմատական տվյալ է, և այն գնահատելու համար պետք է տեսանելի լինի ամբողջական աղյուսակը: Այս հոդվածներում չեմ կարող տեղադրել վարկանիշային ամբողջական աղյուսակները, որովհետև դրանք հրապարակելու իրավունքը հիշյալ ընկերությանն է: Եթե նույնիսկ դրանք հրապարակեմ անտեսելով GFK-ի շահերը, ապա դարձյալ չեմ կարող, որովհետև դրանք շատ մեծ ծավալ ունեն, իսկ մեծ ծավալի հոդվածները հակասում են Վիքիպեդիայի պահանջներին: Եթե Ձեզ բավարարում է այս մեկնաբանությունը, ապա ես կջնջեմ Ձեր կողմից արված պիտակները: հարգանքներով Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 07:33, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Թաթուլ Մկրտչյան, ես ուրախ եմ, որ Դուք այդ ոլորտում եք աշխատում, բայց փաստը մնում է փաստ, որ Վիքիպեդիայի հիմնարար սյուներից մեկը պահանջում է աղբյուրներ, այն էլ առավել ևս նման նախադասությունների համար։ Եթե այդօրինակ տեղեկությունները հասանելի են միայն որոշակի մարմինների, և հասարակ ընթերցողներն ու խմբագիրները հնարավորություն չունեն ստուգելու և ծանոթանալու այդ ինֆորմացիայի հետ, կարծում եմ, որ ավելի լավ է այդպիսի նախադասություններ չլինեն հոդվածներում։ Սակայն եթե ունենք 2013 թվականի վարկանիշային շաբաթական աղյուսակները, կարող ենք հոդվածում նշել, որ 2013 թվականի X շաբաթվա «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության հրապարակած վարկանշային շաբաթական աղյուսակների համաձայն՝ X հեռուստաընկերությունը գտնվում է X հորիզոնականում։ Եվ իհարկե հղում տալ Թերթ.ամ-ի հոդվածին։ Կարծում եմ՝ հարցի լուծման ամենախելամիտ տարբերակը սա է։ --Ջեօ (~) 09:04, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Ջեօ ես էլ եմ ուրախ, որ ըմբռնումով եք մոտենում հարցին, սակայն tert.am-ում հրապարակված 2012-2013թթ շաբաթական ամփոփ աղյուսակների պարուանկություն բացակայում է (կարող եք tert.am-ում փնտրել 10 հեռուսաալիքները և կտեսնեք): Այդ պատճառով Ձեր առաջարկած լուծումը թեև ամենախելամիտն է, սակայն իրագործելի չէ: Կարող եմ թարմ տվյալներ տեղադրել՝ օրինակ վաղը կարող եմ այսօրվա վարկանիշը դնել, բայց դա էլ Ձեր հարցի լուծում չէ: Այնպես որ, առաջարկում եմ հանել Ձեր պիտակները: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 09:47, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Պիտակները հանել պետք չէ, նախադասություններն են պետք հանել, հարգելի Թաթուլ։ Եթե դեմ չեք, ես կջնջեմ՝ մինչև վստահելի և հասանելի աղբյուրներ կկարողանաք գտնել։ --Ջեօ (~) 09:49, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Դեմ եմ: առաջարկում եմ ջնջել պիտակները, իսկ ես պարտավորվում եմ ամեն երկուշաբթի երեկոյան ավելացնել նախորդ կիրակի օրվա վարկանիշները: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 10:36, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Աղբյուրներն ինչպե՞ս եք դնելու, որ մնացած մասնակիցներն ու ընթերցողները կարողանան ստուգել տվյալները։ --Ջեօ (~) 11:11, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Թաթուլ Մկրտչյան, ես դեռ սպասում եմ Ձեր պատասխանին։ --Ջեօ (~) 07:15, 20 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Ջեօ, շնորհակալություն սպասելու համար: «01 99» և «Սուր անկյուն» հաղորդումների 19.04.15 վարկանիշները կարող եմ երեկոյան դնել առանձին աղյուսակի տողերով՝ տեքստի մեջ: Աղբյուրների բաժնում համապատասխան հղում տեղադրել չեմ կարող, որովհետև (ներողություն կրկնվելու համար) աղյուսակները կարող են հրապարակել վարկանիշները գնահատող ընկերությունը և նրա հետ համագործակցող-բաժանորդագրված ընկերությունները: Կարծում եմ, ըմբռնումով կմոտենաք խնդրին և կհանեք պիտակները: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 12:14, 20 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Քննարկումը տեղափոխում եմ խորհրդարան։ Այնտեղ կիմանանք համայնքի կարծիքը տվյալ հարցի շուրջ։ --Ջեօ (~) 05:58, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Թաթուլ Մկրտչյան, կարծես թե անտեսում ու արհամարհում եք համայնքի կարծիքը։ --Մասնակից:GeoO/Ս 17:23, 23 Ապրիլի 2015 (UTC)
Հարգելի Մասնակից:GeoO/Ս, ցավում եմ, որ չեմ մասնակցել խորհրդարանի քննարկմանը և համայնքին չեմ ներկայացրել այդ հոդվածներում բերված տեղեկությունների կարևորությունը Վիքիպեդիայի ընթերցողի համար: Խնդրում եմ մի քիչ ժամանակ տվեք և առաջիկա լարված օրերն անցնելուց հետո Ձեր բարձրացրած խնդրին հիմնավոր լուծում կգտնեմ: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 06:10, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Խորհրդարանում ձեր տեսակետը կներկայացնեք։ --Մասնակից:GeoO/Ս 08:11, 24 Ապրիլի 2015 (UTC)

Հայ սպաների աքսոր (1920-1921) խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան: Այս հոդվածում արել եմ երկու փոփոպություն [1]՝ մեկ վիքիից մյուս վիքիին հղումներ չպետք է գնան, [2]՝ աշխատեք խուսափել նման արտահայտություններից: Հաճելի խմբարումներ--Հայկ (արաբագետ) 02:19, 12 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև հարգելի Հայկ: Շնորհակալություն դիտողությունների և փոփոխությունների համար: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 14:04, 21 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

«Կարեն Հեքիմյան» հոդվածը ջնջելու մասին խմբագրել

Հարգելի մասնակից, Դուք զգուշացվում եք Վիքիէթիկետը այստեղ խախտելու համար, որը կրկնվելու դեպքում կարող է հանգեցնել արգելափակման։ Առհասարակ զերծ մնացեք պիտակելուց («զոռբայություն», «Եթե Վիքին ձեր սեփական բոստանն է, որ բեզպրիդել ինչ ուզեք՝ անեք»)։ Շնորհակալություն ուշադրության համար։ --Ջեօ (~) 10:32, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Ջեօ, Դուք ջնջել եք իմ գրած հոդվածներից մեկն (Կարեն Հեքիմյան) առանց հիմնավոր պատճառաբանության, այդպիսով խախտելով ջնջման կարգը: Ձեր քննարկման էջում երկար-բարակ փորձում էի բացատրել, որ սխալ եք արել, բայց Ձեր սխալը պաշտպանողը չէր հասկանում: Ինչպե՞ս կարող եմ ձեզ բացատրել, հասկացնել, որ վերականգնեք գրածս հոդվածը և այսուհետև նման բաներ չանեք: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 16:14, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Թաթո՛ւլ, Ջեոին, Հայկին և ինձ ձեր նշած հիմնավորումները չհամոզեցին (արդեն ասել եմ` կոնսենսուս չլինելու դեպքում ինչ ենք անում): Հիմա բացատրեմ՝ ինչու ինձ չհամոզեցին․ «․․․․․․Կարեն Հեքիմյանը․․․․․․մեծ ավանդ ունի Հայաստանը իրավական պետություն դարձնելու, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքացուն անկարողության բարդույթից ձերբազատելու, Հայաստանում իրական հավասարություն հաստատելու գործերում․․․․․․․» իրո՞ք, իսկ ինչպե՞ս եք չափել մեծն ու փոքրը: Եվ Դուք սա համարում եք հիմնավորո՞ւմ: Վիքիպեդիայում գրում ենք ոչ թե լավ մարդկանց կամ իմ ու Ձեր կարծիքով «մեծ ներդրում ունեցողների» մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր զբաղեցրել են ինչ-ինչ պաշտոններ, ստացել են ինչ-ինչ կոչումներ, շքանշաններ, մեդալներ․․․․:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:52, 23 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի ԱշոտՏՆՂ և Ջեօ, այո, իրոք մեծ ավանդ ունի: Նա ՀՀ պատմության մեջ առաջինն է դատական գործընթացների մեջ մտել ոստիկանության, հարկայինի, ՄԻՊ-ի ապօրինությունների դեմ և շատ դեպքերում հաջողության հասել: Ինչպես նաև՝ հաջողությամբ պայքարել է հարյուրավոր մարդկանց իրավունքների համար, ինչի արդյունքում պետական այդ կառույցները համեմատաբար բարեփոխվել են (քի՞չ է): Նրա տևական քննադատությունից հետո Արծվաշենից գաղթածների համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով և օգնություն է տրամադրվել գրեթե մոռացված գաղթականներին, իսկ պաշտոնական քարտեզների վրա կրկին գծվել է Արծվաշենը որպես ՀՀ տարածք (հե՞չ): Նրա կողմից Լիտվայի դեսպանատան գործունեության քննադատության արդյունքում Լիտվայի դեսպանատունը այլևս չի ոտնահարում ՀՀ քաղաքացու իրավունքները, ՀՀ քաղաքացու անձնագիրը չի նետում գետնին, խոսում է հայերեն՝ ռուսերենի փոխարեն: Ինչպես նաև՝ քննադատությունից հետո բարձրաձած աղմուկից հետո ՀՀ-ն մի քանի նոտա է հղել Լիտվային, իսկ Լիտվան ստեղծել է Արցախ-Լիտվա պատգամավորական բարեկամության խումբ (դատարկ բան է, չէ՞): Նրա պայքարի արդյունքում ՄԻՊ-ը միայն փոստատարի դեր չի կատարում, այլ հնարավորինս փորձում է իր գործառույթը կատարել: Ձեր կողմից մեդալի կամ շքանշանի առկայությանը տուրք տալը կարող է սխալ տեղ տանել: Ճիշտ կլինի առաջնորդվել քաղաքացիական, հասարակական ևարժեքներով, և գրել նաև նրանց մասին, ովքեր այսօր նպաստում են իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը, և ակնհայտ հաջողություններ են արձանագրում: Իսկ ավանդի մեծն ու փոքրը իրոք չափվում են միավորով և համեմատելի են: Եթե ունեք իրավապաշտպան և հասարակական գործունեության արդյունավետության միավոր կամ չափանիշ, ապա կարող եք գնահատել և արժևորել: Այնպես որ Դուք «Կարեն Հեքիմյան» հոդվածը ջնջել եք առանց հիմնավոր պատճառաբանության: Ուստի կրկին հորդորում եմ Ձեզ վերականգնել այն: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 12:23, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի ԱշոտՏՆՂ և Ջեօ, Ձեր լռությունն ընդունում եմ որպես համաձայնության նշան: Եթե կորցրել եք ջնջված տեքստը, ապա առաջիկայում կփորձեմ Վիքիպեդիայում վերստեղծել «Կարեն Հեքիմյան» հոդվածը: Շնորհակալություն: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 10:25, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Ողջույն, Թաթուլ: Լռությունը միշտ չէ, որ պետք է ընկալել համաձայնության նշան, երբեմն լինում են դեպքեր, այդ թվում և իրական կյանքում, երբ մարդիկ ուղղակի ցանկություն չունեն պատասխանել՝ տարբեր պատճառներից ելնելով: Հայերեն Վիքիպեդիայում դա արվում է՝ խմբագիրներին, հատկապես՝ նորեկներին, Վիքիի հանդեպ վատ չտրամադրելու, խմբագրելու ցանկությունը չկորցնելու համար: Փոխարենը մշտապես հետևում և հսկվում են հոդվածները և մասնակիցների վարքագիծը, սակայն էլի՝ որոշ մեղմացնող հանգամանքներով: Մասնավորապես Կարեն Հեքիմյանի մասին կարող եմ ասել, որ ապրող անձի մասին կարելի է հոդված գրել, եթե նա լուսաբանվել է մամուլում, ունի հրատարակած գրքեր, ստացել է մեդալներ, տարբեր հեղինակավոր կայքեր գրել են նրա մասին: Տարօրինակ է, բայց փաստ, որ տպված թուղթը (իհարկե, հեղիանակավոր, ենթադրենք համալսարանական կամ ակադեմիական հրատարակչություն, կամ արժեքավոր ու տարածված մամուլ) բոլոր վիքինախագծերում համարվում է վստահելի աղբյուր, իսկ ենթադրենք Բեհիսթունյան արձանագրությունը՝ ժայռի վրա փորագրված՝ ոչ: Հիմա նորից, Կարեն Հեքիմյանի մասին նման աղբյուրներ ունեք?--Հայկ (արաբագետ) 10:35, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Բարև հարգելի Հայկ, շնորհակալություն բացատրության համար: Առաջին անգամ է աղբյուրների մասին հարց բարձրացվում այս քննարկման ընթացքում: Այո, Կարեն Հեքիմյանը լուսաբանվել է մամուլում, կայքերում: Նրա կենսագրության որոշ դրվագների, նրա գործունեության, բարձրացրած խնդիրների և ձեռքբերումների մասին անդրադարձներ կան: Եվ կան աղբյուրներ, որոնք ներառել եմ հոդվածում՝ պատշաճ հղումներով: Այդ պայմանը ճշտորեն պահպանել եմ: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 11:07, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ: Աղբյուրներից բացի կա նաև նշանակալիություն, դրա մասին քեզ կարող է մանրամասն բացատրել և նույնիսկ հղում տրամադրել մեր ադմիններից Lilitik22-ը: Ժամանակին այդ հարցը նա կարծեմ շատ է քննարկել--Հայկ (արաբագետ) 12:08, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
1, 2--Լիլիթ (քննարկում) 12:41, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Չէի սպասում, որ նշանակալիությունը սկսվում է ռուսերենից: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 12:53, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Թաթուլ, հիմա փոխանակ շնորհակալ լինես Լիլիթից, որ քեզ սպառիչ պատասխան է տվել, դարձյալ երանգավորումներ ես տեսնում: Այո, ռուսերենից, քանի որ այդ բաժինը ինչպես տեսնում ես հայերենում այդքան էլ ամբողջական չէ, իսկ ռուսերենից բացի դու որևէ այլ լեզվով կարող ես կարդալ ու ամբողջովին հասկանալ? Եթե այո, կողքը կան լեզուներ, սեղմիր քո ուզած լեզվի վրա, ու դրանով կարդա, եթե ռուսերենի հետ կապված (տարբեր բնույթի ու քննարկման ոչ ենթակա) խնդիրներ ունես--Հայկ (արաբագետ) 12:58, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, Հայկ, Հայկ, նախորդ անգամ Դուք դիտողություն արեցիք ռուսերեն Վիքիին հղում անելու համար («Հայ սպաների աքսորը» հոդվածի մեջ) և պատվիրեցիք այդպիսի բան չանել: Բայց դրանից չէի կարող ենթադրել, որ ռուսերենի հետ կապված (տարբեր բնույթի ու քննարկման ոչ ենթակա) խնդիրներ ունեք: **** Անսահման երախտագիտություն եմ հայտնում Լիլիթ-ին սպառիչ պատասխանի համար և խնդրում եմ այդ հղումներն ուղակել նաև պարոնայք ԱշոտՏՆՂ-ին և Ջեօ-ին, քանի որ կարծում եմ ռուսերենի հետ կապված (տարբեր բնույթի ու քննարկման ոչ ենթակա) խնդիրներ չունեն: Իսկ նույնի հայերենը ուշադիր կկարդամ և այնտեղ նշված չափանիշներով կվերականգնեմ «Կարեն Հեքիմյան» հոդվածը, որը հուսով եմ չի ջնջվի, եթե (տարբեր բնույթի ու քննարկման ոչ ենթակա) խնդիրներ ունեցողներ չլինեն: Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 13:51, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Այո, ես ասեցի որ Վիքիպեդիայի հոդվածը չի կարող հղել Վիքիպեդիայի մեկ այլ հոդվածի: Բայց դուք որտեղից եք ուզում կարդալ Վիքիպեդիայի կանոնակարգը, եթե ոչ Վիքիպեդիայից? Դա կանոնակարգ է, ոչ թե հոդված--Հայկ (արաբագետ) 13:57, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Թաթուլ Մկրտչյան, պարոնայք Ջեօն և ԱշոտՏՂՆ-ն այդ կանոնակարգին ծանոթ են։ Նշանակալիության չափանիշներին չհամապատասխանող ցանկացած հոդված ներկայացվելու է ջնջման ։) --ՋեÖ (~) 15:34, 27 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

2-րդ զգուշացում խմբագրել

Ես մեկ անգամ արդեն Ձեզ զգուշացրել եմ, որ փորձեք զերծ մնալ համեմատություններից ու բնորոշումներից։ «Երբ ասում եք, որ պարոնով դիմելն ընդունված չէ, ապա ակնարկում եք, որ Վիքիպեդիայում կարող են գրել ոչ միայն մարդիկ, այլև ձիերը, որոնց եթե դիմես պարոնով՝ կընդունեն որպես ծաղր»։ Էթիկետի ակնհայտ խախտում է։ Եթե մասնակիցը չի ցանկանում, որ իրեն դիմեք Պարոնով, ուրեմն մի դիմեք։ Կարող եք մասնակցային անունով դիմել, որն ընդունված է։ Չեմ կարծում, որ դժվար բան է։ Իսկ այս գրառումն էլ ընդունեք որպես երկրորդ զգուշացում, երրորդն արդեն ալգելափակումը կլինի։ Շնորհակալություն։ --Ջեօ 14:08, 16 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Պարոնով դիմելու քաղաքակրթական նորմի հաստատման համար միլիոնավոր մարդիկ են զոհվել, հալածվել, զրկանքներ կրել, այդ թվում՝ հայ ժողովրդի սերուցքը: Հորդորում եմ չուրանալ մարդկության մեծ զոհողությունները, փոխել ընդունված ձևը և չարգելել մասնակիցներին միմյանց դիմել պարոնով, որովհետև այդպիսի արգելքը հակամարդկային է և հակաքաղաքակրթական: Եթե դիտել եք էթիկայի խախտում, ապա էթիկայի ո՞ր նորմն է խախտվել: Ո՞վ է այդ «Էթիկայի» հեղինակը: Կարո՞ղ է արդյոք կիրթ մարդը վիրավորվել, երբ իրեն դիմում են պարոնով: Վիքիպեդիայում ո՞վ է զգուշացում անելու իրավունք տալիս: Կարո՞ղ եմ Ձեզ զգուշացում անել: Կարո՞ղ է հոդվածի վրա ջնջելու պիտակ դրվել մեկ մասնակցի ցանկությամբ: Շնորհակալություն Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 22:41, 17 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հոդվածի ջնջում խմբագրել

Հարգելի մասնակից, Ձեր հոդվածը ջնջվելու է, և համաձայն Վիքիպեդիայի կանոնների, հոդվածը կրկին ստեղծելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել: Վիքիհամայնքին չկարողացաք ապացուցել Ձեր հոդվածի նշանակալիությունը, և որևէ խմբագիր չհամաձայնվեց Ձեզ հետ՝ մեկ ամսվա ընթացքում: Ջնջման պիտակը ներկայացրած ադմինին Դուք չպետք է ներկայացնեք որևէ խոստումներ կամ զգուշացումներ, եթե պիտակը չդներ նա, կաներ ցանկացած այլ ոք: Քննարկումը համարում եմ փակված, հաճելի խմբագրումներ: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 22:11, 19 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի պարոն Հայկ, համայնքին տեղեկացնեմ, որ 3-րդ անգամ վերստեղծվող հոդվածը փոփոխելու եմ, հոդվածի քննարկման բաժնում տեղադրելու եմ նշանակալիության մասին ընդարձակ բացատրություն: Եթե կրկին ջնջվի, ապա ստիպված եմ լինելու թույլ տալ, որ հարցը դառնա հանրային քննարկման առարկա: Մինչև հիմա արգելել եմ, հաշվի առնելով, որ համայնքի անդամները երիտասարդ են և սխալվելու իրավունք ունեն: Կարծում եմ հասկանում եք հանրային քննարկման ընթացքում անվերահսկելի ռիսկերը (լրագրողներն ու պաշտոնյաներն ինձ նման բարի չեն), որը ստիպված թույլ եմ տալու, եթե կրկին սխալմամբ ջնջեք: Շնորհակալություն Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 09:12, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Առաջնորդվելով Վիքիպեդիայի կանոնակարգով՝ ես Ձեզ խնդրում եմ այսուհետ իմ անունը չնշել, և այդպիսով, չհրավիրել քննարկման: Տեղեկացնեմ, որ ադմինների լուռ համաձայնությամբ և բարի կամքով Ձեր արգելափակումը տեղի չի ունեցել, այնինչ կարող էր արդեն երեք անգամ լինել, առաջինը՝ հոդվածը ջնջելուց հետո նորից ստեղծելուց, երկրորդը՝ 2-րդ զգուշացման փոխարեն, երրորդը՝ այսպիսի սպառնալիքներից հետո (իրականում դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայերեն Վիքիպեդիայի հեղինակազրկմանը, պարզապես Ձեր մոտեցումը և տոնը ինքնին սպառնալիք են): Ինչպես պարզ դարձավ, հոդվածի՝ երրորդ անգամ ստեղծումը անմիջապես կուղեկցվի դրա ջնջմամբ և ձեր մասնակցային հաշվի՝ որոշակի ժամկետով արգելափակմամբ: Իսկ, «չար» լրագրողներին ու պաշտոնյաներին խնդիրը ներկայացնելուց կարող եք ասել, որ իրենց մանրամասն կբացատրվի, որ Հայերեն Վիքիպեդիայում առկա 170 000 և ավելի հոդվածներից ոչ մեկը չի գրվել պատվերով, անձնական շահգրգռվածությամբ կամ այլ տեսանկյուններից, երբևէ ջնջված հոդվածը երկրորդ անգամ չի ստեղծվել, և երրորդ, որևէ այլ Վիքիպեդիայում նման մանրամասն բացատրութուն և անհատական վերաբերմունք չի տարվել: Սխալվելու իրավունք ունեն բոլորը, և Ձեզ տեղեկացնելու համար ասեմ, որ Հայերեն Վիքիպեդիայում որևէ սահմանափակում չկա, այդ թվում և տարիքային: Ուստի, հաճույքով կսպասենք Ձեզնից նոր հոդվածների, հաճելի խմբագրումներ եմ մաղթում Ձեզ, հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 10:30, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հոդվածը երրորդ անգամ ստեղծելն արդեն արգելափակում կտանի։ Առկա բացթողումները շտկեք և ուղղումները կատարեք Ձեր սևագրության էջում և ներկայացրեք քննարկման։ (չնայած միևնույն է դա ոչինչ չի փոխի, քանզի հոդվածի անձը ոչ նշանակալի է)։ --Ջեօ 17:25, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Նկատողություն խմբագրել

Ողջույն, Թաթուլ ջան: Խնդրում եմ մասնակիցներին չսպառնալ և քննարկումները չանձնավորել: Քեզ վայել չէ դա, Թաթուլ ջան: Եթե կարծում ես, որ քո գրված հոդվածը հանրագիտարանային է և հայ համայնքը սխալվել է, խնդրում եմ, այդ հոդվածը փորձիր նախ գրել անգլերեն կամ ռուսերեն Վիքիներում: Իրենք առավել խիստ են ու եթե այնտեղ մնա, խնդրեմ, թարգմանիր հայերենով:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:18, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև հարգելի պարոն Արման Մուսիկյան, տեքստում հոդվածը վերստեղծելու և վիճելի հարցի հնարավոր հանրային քննարկման դնելու տարբերակի մասին տեղեկացումը գնահատել եք որպես սպառնալիք: Նշեմ, որ «լրագրողներն ու պաշտոնյաները ինձ նման բարի չեն» ասելով նկատի ունեմ, որ, հնարավոր է, ինձ նման համբերատար ու ներողամիտ չլինեն: Անվերահսկելի է լինելու հանրային քննարկման ընթացքը, որովհետև չեմ կարող վերահսկել և ուղղորդել, թե լրագրողն ու պաշտոնյան ինպես վերաբերվեն հարցին, ում ընտրեն թիրախ, ինչ գնահատական տան և այլն: Եթե հանրային քննարկման արդյունքում պարզվի, որ հոդվածը ջնջողները ճիշտ են, ապա դա կծառայի որպես գովազդ՝ Վիքիպեդիայի ճիշտ, սկզբունքային և կազմակերպված գործունեության մասին, և չի վնասի հեղինակությանը: Իսկ եթե կարծում եք, որ հոդվածը ջնջելը սխալ էր, կամ սպառնալի եք գնահատում այս թեմայի հանրային քննարկումը, ապա խորհուրդ տվեք, որ միանգամից ուղղեն սխալն ու վերականգնեն հոդվածը: Ձեր՝ ռուսերեն հոդված գրելու խնդրանքը ստիպված եմ մերժել, կներեք: Եթե ռուսերեն գրելն ու հետո հայերեն թարգմանելը պարտադիր լինի (ինչպես սովետի ժամանակ), ապա ես դուրս կգամ: Շնորհակալություն Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 16:52, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Թաթուլ ջան, Հայերեն Վիքիպեդիայում բոլորն ձայների միջոցով են որոշում առաջարկված հոդվածը ջնջման ենթակա է թե ոչ: Բոլոր մասնակիցներն էլ խելամիտ մարդիկ են, և եթե մեծամասնությունը կողմ է քվեարկել ջնջմանը, ուրեմն հոդվածում մի բան այն չէր: Թե ինչը այն չէր, մասնակիցները քեզ հետ մի ամսի քննարկել են: Եթե հոդվածը համապատասխաներ Վիքիչափանիշներին, 1 ամիս հետ ու առաջ չէր գնա: Հոդվածի պահպանմանը միայն դու ես կողմ քվեարկել: Թաթուլ ջան, չի կարող մեծամասնությունը սխալ լինել, իսկ դու ճիշտ: Բոլորն էլ քեզ սիրում ու հարգում են նախագծում: Խնդրում եմ այլևս չսպառնալ լրագրողներով: Սա Հայերեն Վիքիպեդիա է, այլ ոչ թե դատ ու դատաստանի վայր: Հարգում եմ քո նախկին աշխատանքը, Թաթուլ ջան, բայց դա քեզ իրավունք չի տալիս վեճեր սկսել այն մարդկանց հետ, ովքեր քո հոդվածի ջնջմանը կողմ են քվեարկել: Եվ ոչ մի մեդիա չի կարող ստիպել Վիքիպեդիային շարժվել իր կանոններով: Երբ այդ անձը իրոք հանրագիտարանային նշանակություն ունենա, իր մասին անպայման կգրվի, հավատա ինձ: Բարի ցանկություններով, --Արման Մուսիկյան (քննարկում) 17:02, 20 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի պարոն Արման Մուսիկյան, կարծում եմ կհամաձայնեք, որ մեծամասնությունը երբեմն սխալվում է, այն կարելի է և պետք է ուղղել: Եվս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ջնջված հոդվածը 3-րդ անգամ վերստեղծելու ժամանակ հոդվածի քննարման բաժնում տեղադրելու եմ նշանակալիության մասին ընդարձակ բացատրական նյութ: Մասնակիցների և Ձեր հարգանքի մասին տեղեկացնելուց առաջ, կարող եք ուշադրություն դարձնել, որ մշտապես Դուք-ով եմ դիմում, նկատողություն չեմ անում, բարձրից չեմ դիմում զրուցակցին, նրա իրավունքի սահմանի մասին չեմ խոսում, անհաղթելիության կամ անպարտելիության մասին չեմ մեծամտանում: Իսկ Կարեն Հեքիմյանի կամ մերօրյա իրավապաշտպանի, հասարակական գործչի մասին հոդվածի Վիքիպեդիայում լինելը կարևոր է Վիքիպեդիայի, այն կազմողների, հայ ընթերցողի և Պետության համար: Օրինակ. ՀՍՀ-ում չկան կամ աղճատված-կեղծված են մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ազգային գործիչների, Հայաստանի պատմության մասին թեմաները, քանի որ այդ ժամանակ Հայաստանը բռնազավթված էր, և ՀՍՀ-ն կազմվում էր կումունիստական-ռուսական արժեքային պրիզմայով: Ի՞նչ արժեքային մոտեցմամբ է կազմվում հայերեն Վիքիպեդիան, ի՞նչ արժեքներով և չափանիշներով է սահմանվում հոդվածի նշանակալիությունը այսօր՝ բռնապետական-կոմունիստակա՞ն, թե՞ ժողովրդավարական-քաղաքացիական, ի՞նչ որակական բառամթերքով են կազմվում հոդվածները՝ սովետակա՞ն, թե՞ ազատ-անկախ Հայաստանի: Սա հանրային քննարկման առարկա է (շատ կարևոր) հարգելի գործընկերներ: Եվ ի՞նչ է նշանակում՝ լրագրողով սպառնալ: Ովքե՞ր են լրագրողից վախեցողները՝ ապօրինի ծառահատողը, իշխանությունը չարաշահողը, անիրավչություն կատարողը, հասարակության շահերն արհամարողը, անուղեղ օլիգարխը: Ինչ-որ մեկը ինչ-որ վատ բան է արե՞լ ու լրագրողից վախենո՞ւմ է: Ամենաբարի ցանկություններով Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 12:32, 22 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Այդ հոդվածը ստեղծեք ձեր սևագրության էջում (օրինակ Սևագիր 1): Հետո խնդրեք Խորհրդարանում, որ մի քանի մասնակից նայեն և տան իրենց գնահատականը: Եթե կարողանաք հիմնավոր աղբյուրներ բերել և ամեն ինչ գրել Վիքիստանդարտներին համաձայն, ոչ ոք չի կարող ջնջել ձեր հոդվածը: Այդ հոդվածը եթե իրոք հնարագիտարանային ճանաչեն, կտեղափոխեք մայր անվանատարածք: Հարցեր միշտ կարող եք տալ մասնակիցները, և շատերը ձեզ սիրով կօգնեն: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 12:36, 22 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Ջեֆրի_Մոնմութացի» խմբագրել

 

Հարգելի Թաթուլ Մկրտչյան, Ձեր ստեղծած «Ջեֆրի_Մոնմութացի» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 12:48, 31 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի --23artashes, շնորհակալություն հոդվածը խմբագրելու, նկար ավելացնելու և դիտողության համար։ Կսովորեմ՝ ինչպես ավելացնել աղբյուրներ և առաջիկայում կավելացնեմ։
Մինչ այդ խնդրում եմ ուղղեք նաև վերնագիրը, վրիպակ կա՝ գրել եմ Մանմութացի, պետք է լինի Մոնմութացի։ շնորհակալություն Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 13:57, 31 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Թաթուլ Մկրտչյան,   Արված է։ --23artashes (քննարկում) 15:21, 31 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

«Ջեֆրի_Մոնմութացի» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան, Ձեր ստեղծած «Ջեֆրի_Մոնմութացի» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Անաղբյուր, 7 օրում աղբյուր չի ավելացվել։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 06:34, 13 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

հարգելի 23artashes աղբյուրներ եմ ավելացրել ու տեղափոխել հիմնական հոդված: --ERJANIK (քննարկում) 15:55, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Երջանիկ ջան։ -- 23artashes (քննարկում) 17:29, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
քեզ էլ շնորհակալություն, 23artashes ջան և իհարկե Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան ջան։ --ERJANIK (քննարկում) 19:56, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
ERJANIK ջան, շատ շնորհակալություն աղբյուրներ ավելացնելու համար ։) Թաթուլ Մկրտչյան (քննարկում) 10:05, 21 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Վահե_Ղազարյան» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Թաթուլ Մկրտչյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Վահե_Ղազարյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:40, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել