Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 01-99 (այլ կիրառումներ)

«01 99», ճանաչողական հեռուստանախագիծ Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Եթեր է հեռարձակվում 2014 թ. սեպտեմբերի 29-ից, շաբաթը մեկ անգամ։

01 99
Ժանրհեռուստահաղորդում
Ձևաչափռեպորտաժ
Ստեղծող«Սուր անկյուն»
ՍցենարիստՀերմինե Բաղդասարյան
Ստեղծում
Վայր(եր)Երևան
Տևողություն20 րոպե
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա հեռուստաընկերություն
Սկզբնական եթեր2014 սեպտեմբերի 29
Պաշտոնական կայք

Նպատակը խմբագրել

Նախագծի նպատակն է կոնկրետ դեպքերով և հոգեբանորեն ազդել այն վարորդների վրա, ովքեր մշտապես խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, ովքեր ոչ ոթափ վիճակում նստում են ղեկին՝ վտանգելով իրենց և ուրիշների կյանքը։

Բովանդակությունը խմբագրել

Հաղորդումը տեղեկություններ և խորհուրդներ է տրամադրում ճանապարհային երթևեկության կանոնների մասին, նպատակ ունենալով բարձրացնելու վարորդների և հետիոտների կարգապահությունը և օրինապահությունը։ Հյուրընկալում է հայտնի մարդկանց, որոնք պատմում են ավտոմեքենա վարելու իրենց հմտությունների և փորձառության մասին։ Հաղորդման ընթացքում մեկնաբանվում են ճանապարհային տեսախցիկների ֆիքսած ճանապարհային խախտումները և վթարները։ Ներգրավված փրկարար մասնագետի և դերասանի միջոցով տրվում են օգտակար խորհուրդներ վթարի ենթարկվածներին առաջին օգնություն տրամադրելու կանոնների մասին[1]։

Ստեղծագործական խումբը խմբագրել

01 99 հաղորդումը վարում է լրագրող Հերմինե Բաղդասարյանը։ Հաղորդումը պատրաստում է «Սուր անկյուն» հաղորդաշարի ստեղծագործական խումբը՝ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել