Ծնվել է Գանգվոնդոյի Հվենսոնգ նահանգի Ուչոնգունմյոն շրջանում, ընտանիքում կրտսերն է, ունի նաև ավագ քույր: 2002 թվականին շաբաթօրյա բաց լսումների շնորհիվ դարձավ SM Entertainment արտիստներից մեկը: Հաղորդումներից մեկի ժամանակ տեսնելով PSY-ի երրորդ ալբոմից «Champion» երգի կատարումը նա մտածել է «Կարո՞ղ է ես էլ փորձեմ հայտնի դառնալ» և որոնումներից հետո բացահաայտում է որ SM Entertainment-ն ունի բաց լսումների օր և որոշում է գնալ Սեուլ: Սակայն, նա առաջին անգամ էր գալիս Սեուլ, և նա ուշացել էր SM Entertainment-ի լսումներից 30-ից 50 րոպե, և չնայած ուշանալուն, նա ներս մտավ այն մտքով, որ գոնե կփորձի: Սակայն Հիչոլին նայող ընկերության նախագահը ասաց «Ուշացել եք, չենք ընդունի Ձեզ»,«Օհ, իրո՞ք, ներողություն եմ խնդրում» գլուխը բարձրացնելով ասաց նա, «Ի՞նչ(Բայց տղ և նչան այի արտաքինը բավականին գեղեցիկ է)»,և այդպես նրան հնարավորություն տվեցին: Ասում են, որ նա այդ ժամանակ այնքան է սիրել ռոք բալլադները, որ նույնիսկ բղավելով ռոք բալլադներ է երգել: Եվ այդ ամենից ամաչելով ընկերության նախագահը նրան ասել է որ երգի երկրի օրհներգը և նա անցել է լսումները: Դրանից հետո քանի որ նա չլսեց իր վոկալի ուսուցման ուսուցչին, նրա դեբյուտը որպես TRAX-ի գլխավոր վոկալիստ չեղարկվեց, և նրա դեբյուտը տեղի ունեցավ «Sharp 2» դրամայի միջոցով 2005 թվականի մարտի 6-ին։ 2010 թվականին իր ծննդյան 28-րդ տարեդարձին նա երկրպագուներից նվեր ստացավ Հինիմ (희님) անունով՝ մոլորակ, որը ներառում է իր «Խեցգետին» համաստեղությունը[1]: 2013 թվականի օգոստոսի 30-ին զորացրվելուց հետո նա վերսկսել է իր գործունեությունը Super Junior խմբում և մասնակցել խմբի «SUPER SHOW 5» համաշխարհային շրջագայությանը: Այնուհետև խմբի 8-րդ ալբոմի՝ «REPLAY»-ի թողարկումից հետո ավտովթարի պատճառով նա րկարողացավ մասնակցել համերգների և բեմ դուրս գալ, սակայն արդեն 10-րդ ալբոմի թողարկվելու ժամանակ նա 10 վայրկյանով մասանակցում էր ռեփի փոքրիկ հատվածներով: 2019 թվականից սկսած պաշտոնական հարաբերությունների մեջ է եղել Twice խմբի անդամ Հիրայի Մոմոյի հետ, սակայն նրանք բաժանվել են 2021 թվականի հուլիսին:
2010 թվական Defconn (և Կիմ Հիչոլ) - King Wang Zzang
2011 թվական M&D - Close Ur Mouth (With Կիմ Ջոնգմոյի, Սամդիի, Ջիայի,FT Island խմբի անդամ Լի Հոնգկիի և Չվե Ջոնգունի, BEAST խմբի անդամ Յոնգ Ջունհյոնի, Կիմ Քյոնգջինի հետ)
2011 թվական Կիմ Ջանգուն և Կիմ Հիչոլ- Breakups Are So Like Me
2013 թվական Իմ Չանգջոն- Open the Door
2015 թվական M&D- I Wish ( GFRIEND խմբի անդամ Յերինի հետ)
2016 թվական Կիմ Հիչոլ և Կիմ Ջոնգմո- 울산바위 (Չեյոնի հետ)
2016 թվական Universe Cowards- Sweet Dream (Մին Գյոնգունի, Twice խմբի անդամ Մոմոյի, Կանգ Հոդոնգի, Լի Սանգմինի, Սո Ջանգունի, Կիմ Յոնգչոլի և Լի Սուգընի հետ)
2018 թվական Universe Cowards - 후유증 (Մին Գյոնգունի, Լի Սանգմինի, Փակ Միսոնի, fromis 9 խմբի անդամ Նո Ջիսոնի հետ)
2019 թվական Կիմ Հիչոլ և Լի Սուգըն- White Winter (Լի Սուգընի, ITZY-ի, Շինդոնգի հետ)
2006 թվականի օգոստոսի 10-ին առավոտյան ժամը 6-ին Սեուլ այցելելիս՝ ցավակցելու խմբի անդամ Դոնգհային, ով կորցրել էր հորը, փոխում է գիծը՝ իր առջևից մեծ բեռնատարից խուսափելու համար Հարավային Չունգնամ նահանգի Դանգջին խաչմերուկի մոտակայքում գտնվող մայրուղու վրա անվադողերի հետ խնդիր է առաջացել և բախվել է արգելապատնեշին։ Այս դժբախտ պատահարի ժամանակ Հիչոլը կոտրել է ձախ ազդրը և ենթարկվել լուրջ վիրահատության՝ 10 ժամվա ընթացքում 7 պողպատե թիթեղներ տեղադրելու համար[19]: Արդյունքում նրա մոտ 4-րդ մակարդակի ֆիզիկական հաշմանդամություն են ախտորոշվել: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին զինվորական ծառայության անցնելուց հետո Հեյչուլը աշխատել է որպես սոցիալական աշխատող մինչև 2013թվականի օգոստոսի 30-ին ազատվել է զինծառայությունից։