Մասնակից:Techno-Freak/Սուրբ Գալայի վանքի գրադարան

Սուրբ Գալայի վանքի գրադարան

Սուրբ Գալայի վանքի գրադարան (գերմ.՝ Stiftsbibliothek St. Gallen), ամենահին գրադարանը Շվեյցարիայում: Հիմնադրվել է Սուրբ Գալայի վանքի առաջին աբբա Սուրբ Օտմարոմի կողմից 8-րդ դարի սկզբում: Սանկտ Գալլենյան վանքի գրադարանը եվրոպայում համարվում է հնագույն գրքերի և ձեռագրերի ամենանշանավոր պահոցներից մեկը[1][2]:

Թանգարանը պարունակում է 2100 ձեռագրեր, որոնք թվագրվում են 8-15-րդ դարերին, (օրինակ՝ «Նիբելունգների երգը» ձեռագիրը) և 1650 ինկունաբուլներ: Գրադարանի ֆոնդերում պահվում է մոտ 160 հազար օրինակ գիրք: Գրադարանը բաց է հանրային այցերի համար: Մինչև 1900 թվականը հրատարակված գրքերը ցուցադրվում են հատուկ ընթերցասրահում: Գրադարանի գլխավոր սրահը կառուցված է ռոկոկո ոճով[3][4]:

1983 թվականին գրադարանը Սուրբ Գալայի վանքի հետ միասին ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկի մեջ: 20-րդ դարում գրադարանի առավել արժեքավոր երաժշտական ձեռագրերը տպագրվել են ֆաքսիմիլային եղանակով (հատկապես Paléographie musicale սերիայում):

1990-ական թվականներին բացվել է վիրտուալ գրադարան, որտեղ թվայնացվել են կարևորագույն ձեռագրերը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Библиотека монастыря святого Галла». lifeglobe.net. Վերցված է 2019-02-14-ին.
  2. «Монастырь Святого Галла: история, описание, фото». putidorogi-nn.ru. Վերցված է 2019-02-14-ին.
  3. «Библиотека монастыря святого Галла, Санкт-Галлен: лучшие советы перед посещением». TripAdvisor (ռուսերեն). Վերցված է 2019-02-14-ին.
  4. Traveler. «Монастырь Святого Галла, Швейцария | Art Travel Blog» (ռուսերեն). Վերցված է 2019-02-14-ին.

Գրականություն խմբագրել

  • Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 547—669. Hagiographica, Historica, Geographica 8.-18. Jahrhundert. Harrassowitz, ISBN 978-3-447-04716-6։
  • Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 1726—1984 (14.-19. Jahrhundert). Beschreibendes Verzeichnis. Verlag am Klosterhof, ISBN 978-3-906616-02-5։

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 268
ռուս..անգլ..ֆր.