Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ18

Son Mkrtchyan/Ավազարկղ18

Դենիզ Ունդավ (գերմ.՝ Deniz Undav, քրդ.՝ Denîz Ûndew,1996 թվականի հուլիսի 19, Ֆարել, Ստորին Սաքսոնիագերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

խմբագրել

Ունդավը «Ախիմ», «Վերդեր Բրեմեն», «Վեյհե» և «Հավելսե» ակումբների շրջանավարտ է: 2015 թվականի ապրիլի 25-ին պահեստային թիմի՝ «Հանովեր 96»-ի դեմ խաղում, նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Չորրորդ լիգայում։[1]«Լյուբեկ»–ի դեմ խաղում՝ օգոստոսի 2-ին Դենիզը խփեց իր առաջին գոլը «Հավելսե»–ի կազմում։[2] 2017 թվականին Ունդավը տեղափոխվեց Բրաունշվայգի «Այնտրախտ», սակայն խաղաց պահեստայինների կազմում։ 2018 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց «Մեպպեն»։ Հուլիսի 30-ին «Սփորտֆրոյնդե»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Երրորդ լիգայում։[3] Սեպտեմբերի 22-ին «Անտրեհաչինգ»-ի դեմ խաղում Դենիզը խփեց իր առաջին գոլը «Մեպպեն»–ի կազմում։[4]

2020 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց բելգիական «Յունիոն»։ Օգոստոսի 21-ին «Դեյնցե»–ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց բելգիական Չելենջ Լիգայում։[5] Հոկտեմբերի 25-ին «Բրյուգգե» «դուբլյորների» դեմ խաղում Դենիզը «դուբլ» արեց՝ խփելով իր առաջին գոլերը «Յունիոն»–ի կազմում։[6] Մրցաշրջանի վերջում Դենիզն օգնեց ակումբին հասնել էլիտայի: «Անդերլեխտ»–ի դեմ խաղում՝ 2021 թվականի հուլիսի 25-ին նա իր դեբյուտը նշեց Յուպիլ լիգայում ։[7] Նոյեմբերի 21-ին «Օստենդե»–ի դեմ խաղում Դենիզը «պոկեր» արեց։[8] Մրցաշրջանի վերջում նա օգնեց ակումբին նվաճել արծաթե մեդալներ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

2022 թվականի սկզբին Ունդավը տեղափոխվեց անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն», սակայն վարձավճարով մնաց «Յունիոնում» ևս վեց ամիս։ Տրանսֆերային գումարը կազմել է 7 միլիոն եվրո։ Նույն թվականի ամռանը Դենիզը վերադարձավ Բրայթոն։ Օգոստոսի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում։[9] Օգոստոսի 24-ին «Ֆորեսթ Գրին Ռովերսի» դեմ Անգլիայի լիգայի Գավաթի խաղում, Դենիզը խփեց իր առաջին գոլը «Բրայթոն ընդ Հով Ալբիոնի» կազմում։[10]

Կարիերան՝ ազգային հավաքականում

խմբագրել

2024 թվականի մարտի 14-ին նա առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների հետ ընկերական խաղերին։ Նա իր նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի դեմ խաղում (2:0)՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Կայ Հավերցին։[11]

Անձնական կյանք

խմբագրել

Ծնվել է Գերմանիայում՝ Մասակի կլանի եզդիների ընտանիքում։ Նրա ծնողները Թուրքիայի հարավ արևելքում գտնվող Շանլըուրֆա մարզի Վիրանշեհիր քաղաքից են։[12]

Ձեռքբերումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ганновер 96 II VS. Хавелсе 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-04-25. Արխիվացված օրիգինալից 2022-08-05-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  2. «Хавелсе VS. Любек 5:3» (անգլերեն). soccerway.com. 2015-08-02. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  3. «Шпортфройнде Лотте VS. Меппен 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018-07-30. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  4. «Меппен VS. Унтрехахинг 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018-09-22. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  5. «Дейнзе VS. Юнион 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020-08-21. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  6. «Юнион VS. Брюгге II 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-25. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  7. «Андерлехт VS. Юнион 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021-07-25. Արխիվացված օրիգինալից 2022-10-26-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  8. «Остенде VS. Юнион 1:7» (անգլերեն). soccerway.com. 2021-11-21. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  9. «Манчестер Юнайтед VS. Брайтон энд Хоув Альбион 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-08-07. Արխիվացված օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  10. «Форест Грин Роверс VS. Брайтон энд Хоув Альбион 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022-08-24. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  11. «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024-03-23. Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-03-23-ին.
  12. «OFFICIEEL: Union denkt toch al vooruit en trekt topschutter uit Duitsland aan». www.voetbalprimeur.be (ֆլամանդերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-02-ին. Վերցված է 2023-12-06-ին.