Seda2606/Ավազարկղ8
Booking.com կազմակերպության գլխավոր գրասենյակը Ամստերդամում

Booking.com, տուրիստական ամենամեծ գործակալություններից մեկը։

Գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում։ Հանդիսանում է Booking Holdings կազմակերպության դուստր ձեռնարկությունը:

2022 թվականին ընկերության բջջային հավելվածն ամենաշատ ներբեռնվողն է եղել տուրիստական գործակալությունների շարքում[1]։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կայքն առաջարկել է բնակարանների ամրագրման ծառայություններ մոտ 2,7 միլիոն կացարանների համար, ներառյալ 400,000 հյուրանոցներ, ռեզորտներ և 2,3 միլիոն տուն, բնակարաններ ավելի քան 220 երկրներում: Այն նաև առաջարկում է շրջագայություններ և գործողություններ ավելի քան 1200 քաղաքներում[1]:

Պատմություն

խմբագրել

1996 թվականին Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի ուսանող Գերտ-Յան Բրուինսման հիմնադրել է Bookings.nl-ը[2][3][4]։

2000 թվականին ստեղծվել է Booking.com կայքը, այն ժամանակ, երբ Bookings.nl միավորվել է Bookings Online հետ (որը գործել է նախկինում Bookings.org անունով և հիմնադրել են Սիկոն, Ալեք Բեհրենսը, Մարին Մայզերը և Բաս Լեմմենսը): Այսպիսով, անունը և կայքի հասցեն (անգլ.՝ URL) փոխվել են Booking.com-ի, իսկ Սթեֆ Նորդենը նշանակվել է նրա գործադիր տնօրեն:

2005 թվականի հուլիսին Priceline Group կազմակերպությունը գնել է Booking.com կայքը 133 միլիոն դոլարով, իսկ ActiveHotels.com-ին (հյուրանոցների առցանց ամրագրման եվրոպական մի ընկերության) ՝ 161 միլիոն դոլարով:[5] Վերջիներիս միավորելով ՝ ստեղծել է Booking Holdings անունը կրող կազմակերպությունը։

2010-2012 թվականների ընթացքում ընկերությունը գործարկել է բջջային հավելվածներ iPad-ի, Android[6], iPhone[7], iPod Touch[8], Windows 8[9] և Kindle Fire[10] համակարգերի համար:

2023 թվականի ամռանը Booking.com կայքը հայտարարել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ճամփորդությունների պլանավորման ծրագրի փորձարկման մեկնարկի մասին։ Այն անվանվել է AI Trip Planner, որը հիմնված է ChatGPT տեխնոլոգիայի վրա: Այն նախատեսված է օգնելու ընտրել ուղղություն, պլանավորել երթուղին և այլն[11][12]:

Ֆինանսական տեղեկատվություն

խմբագրել

Booking.com կազմակերպության հիմնական տվյալներն են (դեկտեմբերի 31-ին ավարտվող ֆինանսական տարվա դրությամբ)․[13]

Եկամուտ (ԱՄն $ բիլլիոն) Զուտ շահույթ (ԱՄն $ բիլլիոն) Ակտիվներ (ԱՄն $ բիլլիոն) Աշխատողների թիվ
2016 10.7 2.1 19.8 18.500
2017 12.6 2.3 25.4 22.900
2018 14.5 3.9 22.6 24.500
2019 15.0 4.8 21.4 26.400
2020 6.7 0.06 21.8 20.300
2021 10.9 1.1 23.6 20.300
2022 17.0 3.0 25.3 21.600

Հակասություններ և քննադատություններ

խմբագրել

Մեղադրանքներ հակամրցակցային պայմանների համար

խմբագրել

2012 թվականի սեպտեմբերին Միացյալ Թագավորության մրցակցային մարմինը (անգլ.՝ the United Kingdom's competition authority) ՝ Արդար առևտրի գրասենյակը (անգլ.՝ the Office of Fair Trading (OFT)), հայտարարություն է տարածել Booking.com, Expedia և IHG Army Hotels ֆիրմաների դեմ՝ պնդելով, որ Booking.com և Expedia կազմակերպությունները առանձին պայմանավորվածություններ են կնքել IHG Army Hotels հետ, որը սահմանափակել է առցանց զբոսաշրջային գործակալի հնարավորությունը՝ զեղչելու հյուրանոցային համարների կացության գինը

Իսկ կազմակերպություններն առաջարկել են մրցակցային մարմնին փոխել իրենց սահմանափակումները: OFT-ն ընդունեց առաջարկը, սակայն ավելի ուշ այն մերժվեց բարձրագույն մարմնի կողմից դատարանում[14][15]։

2015 թվականի ապրիլին Ֆրանսիայի, Շվեդիայի և Իտալիայի ՝ մրցակցությունը կարգավորող մարմինները ընդունեցին Booking.com առաջարկը՝ հրաժարվելով «դրույքաչափերի հավասարության» դրույթից և այդպիսով թույլատրել մրցակից զբոսաշրջային գործակալներին առաջարկել հյուրանոցների ավելի ցածր գներ, քան Booking.com-ը[16]։ Booking.com հետագայում համաձայնեց կիրառել այս առաջարկը ԵՄ բոլոր երկրներում[17]։ Հյուրանոցներին դեռևս արգելված է զեղչել գները սեփական կայքերում[18]։

2015 թվականի ապրիլին Եվրամիությունը նախազգուշացրեց, որ Booking.com օնլայն հարթակում գործող ընկերություններից է, որը կարող է անվերադարձորեն շուկայի գերիշխանություն ձեռք բերել[19]:

2017 թվականի մարտին թուրքական դատարանը դադարեցրեց Booking.com գործունեությունը Թուրքիայում՝ թուրքական տուրիստական գործակալների ասոցիացիայի (TÜRSAB) կողմից հարուցված գործով, քանի որ խախտվել էր թուրքական մրցակցային օրենսդրությունը։ Թուրքիայում արգելափակվել է կայքը, սակայն կայքը և հավելվածը կարող են օգտագործվել օտար երկրներից՝ Թուրքիայում հյուրանոցների ամրագրումներ կատարելու համար[20][21]։

Հաճախորդների տվյալների արտահոսք

խմբագրել

2014 թվականի նոյեմբերին պարզվեց, որ հանցագործները կարողացել են կայքից ստանալ հաճախորդների տվյալները։ Booking.com-ը հայտարարել է, որ հակազդում է խարդախներին և հատուցում է Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից և Պորտուգալիայից տուժած հաճախորդներին: Խարդախությունից հետո Booking.com-ը փոփոխություններ է կատարել, որպեսզի տվյալները հասանելի լինեն միայն հյուրանոցի սերվերին միացված համակարգիչներին[22]:

Կայքը կրկին հայտնվել է հաքերների թիրախում 2018 թվականի հունիսին[23]:

2021 թվականի ապրիլի 6-ին Նիդեռլանդների Տվյալների պաշտպանության մարմինը (անգլ.՝ the Dutch Data Protection Authority, DPA) 475,000 եվրո տուգանք է կիրառել՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով սահմանված ժամկետում խախտումը չներկայացնելու համար: Հանցագործները ձեռք են բերել ավելի քան 4000 հաճախորդների անձնական տվյալներ, ներառյալ գրեթե 300 մարդու վարկային քարտի տվյալներ[24]։

Գների գանձման միջնորդավճարներ (ներառյալ ԱԱՀ)

խմբագրել

2019 թվականի հուլիսին Aldemar հյուրանոցային ցանցը, հղում անելով «[Booking.com-ի կողմից] շուկայի օրենքներին հակասող գործողություններին», դադարեցրեց իր մասնակցությունը Booking.am-ին իր մասնակցությունը։ Հունաստանի հյուրանոցների ասոցիացիան դատապարտել է Bookings.com պրակտիկան՝ տոկոսային վճարը գանձելու ամբողջ սենյակի գնից (ԱԱՀ ներառյալ)[25][26]:

Խարդախների ՝ հյուրերի հետ կապ հաստատում

խմբագրել

2023 թվականին BBC լրատվականը պարզել է, որ մի շարք խարդախներ հյուրերի հետ կապվել են Booking.com հաղորդագրությունների պաշտոնական համակարգից, կեղծ նամակների և WhatsApp միջոցով, ինչը հանգեցրել է ֆինանսական լուրջ կորուստների և հաճախորդների տվյալների արտահոսքի: Հյուրերը դժգոհեցին, որ շատ դժվար է կապվել Booking.com-ի հետ այս հարցի շուրջ՝ պատճառաբանելով հաճախորդների վատ սպասարկումը[27]: Խարդախները հյուրերին ուղղորդում են դեպի Booking.com կայքի կրկնօրինակները, որոնք պարունակում են ամրագրման տվյալները և հյուրի անձնական տվյալները և խնդրում են նրանց վճարում կատարել, գումարի ժամանակավոր փոխանցում կամ քարտի վավերացում[28]:

Վճարումների ուշացումներ

խմբագրել

2023 թվականին Booking.com-ին մեղադրել են հյուրընկալողներին ճիշտ ժամանակին չվճարելու համար։ Այս խնդիրը բարձրաձայնել են մի շարք երկրների հյուրընկալողներ (Շոտլանդիայից[29], Անգլիայից, Ավստրալիայից[30], Նոր Զելանդիայից[31], Շվեդիայից[32], Նիդեռլանդներից[33], Դանիայից[34], Խորվաթիայից[35], Հունգարիայից[36], Ճապոնիայից[37], Թաիլանդից,Ինդոնեզիայից):

2023 թվականի հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին հունգարական մամուլում ամենաշատն է լուսաբանվել այս սկանդալը: Վճարումների սկանդալի նոր մանրամասները մի քանի շաբաթ շարունակ եղել են հունգարական վստահելի լրատվական կայքերի առաջին էջերին[38][39][40][41][42]:Հունգարիայի մրցակցային մարմինը (անգլ.՝ The Hungarian Competition Authority, GVH) անհրաժեշտ է համարել արագացված հետաքննություն պահանջել՝ հունգարական կացարանների մատակարարներին ունեցած պարտքի գործի շրջանակներում[43]: Միևնույն ժամանակ Հունգարիայի զբոսաշրջության գործակալությունը (անգլ.՝ Hungarian Tourism Agency, MTÜ) իրավաբանական օգնություն է առաջարկել տուժողներին և հարցաթերթ է ուղարկել հունգարական կացարաններ տրամադրողներին՝ խնդրի չափը գնահատելու համար[44]:

Booking.com-ի գործադիր տնօրեն Գլեն Ֆոգելը նոյեմբերի 7-ին հրապարակած իր նամակով ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր տուժել են վճարումների մասին սկանդալից և ժամանակին չեն ստացել իրենց գումարը: Ավելի քան հետաքրքիր է, որ Ֆոգելը գրել է. «Եթե դուք գործընկեր եք, ով դեռ սպասում է վճարմանը, և մենք ձեզ հետ չենք կապվել այս առնչությամբ, խնդրում ենք տեղեկացնել»[45][46]:

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 «Booking Holdings 2022 Annual Report Form (10-K)». U.S. Securities and Exchange Commission. February 23, 2023.
  2. Lightfoot, Ashley (September 27, 2022). «How Booking.com Became Travel's Biggest Brand». Latana.
  3. Schaal, Dennis (2016). «The Definitive oral history of online travel». Skift.
  4. Schaal, Dennis (2018). «The Oral History of Travel's Greatest Acquisition: Booking.com». Skift.
  5. Schaal, Dennis (25 June 2012). «How Booking.com turned the other OTAs into converts». Skift.
  6. Scott, Jennifer (27 February 2013). «Booking.com embraces mobile apps». Computer Weekly.
  7. «Booking.com Enables Passbook on Latest Release of iPhone App» (Press release). Booking.com. 16 October 2012.
  8. «Booking.com Launches First Global Last-Minute Hotel App» (Press release). Booking.com. 10 April 2012.
  9. «Booking.com Joins Windows 8 Push with Launch of its First Windows App» (Press release). Booking.com. 29 October 2012.
  10. «Booking.com Launches Native Kindle Fire App» (Press release). Booking.com. 6 December 2012.
  11. «Booking.com Launches New AI Trip Planner to Enhance Travel Planning Experience». Booking.com. 2023-06-27.
  12. «Booking.com Launches 'Booking.yeah', Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market». Booking.com Launches ‘Booking.yeah’, Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market (անգլերեն). Վերցված է 2023-12-25-ին.
  13. «Booking Holdings Fundamentalanalyse | KGV | Kennzahlen». boerse.de (գերմաներեն). Վերցված է 2023-12-03-ին.
  14. «Skyscanner wins appeal, UK watchdog to rethink OTA hotel rate clubs». Phocuswire. September 26, 2014.
  15. «Investigation into the hotel online booking sector». Office of Fair Trading.
  16. Vidalon, Dominique (21 April 2015). «France, Sweden, Italy accept booking.com antitrust proposals». Reuters.
  17. «DECISION» (PDF). Swedish Competition Authority. April 15, 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 September 2017-ին. Վերցված է 1 May 2015-ին.
  18. «Hoteliers claim Booking.com parity agreement still wrong and anti-competitive». PhocusWire.
  19. Hern, Alex (24 April 2015). «EU warns of 'point of no return' if internet firms are not regulated soon». The Guardian.
  20. Solaker, Gulsen (March 29, 2017). «Turkish court halts activities of Booking.com over breach of competition law: association». Reuters.
  21. «Turkish travel association seeks to extend Booking.com ban to Airbnb, Expedia, Skyscanner». hurriyetdailynews. August 8, 2018.
  22. Howard, Bob (7 November 2014). «Scammers target leading online travel agent Booking.com». BBC News.
  23. WHITEHEAD, JOANNA (4 June 2018). «Customers were targeted by phishing emails and instructed to provide payment details». The Independent.
  24. Page, Carly (April 2, 2021). «Booking.com Hit With €475,000 GDPR Fine For Late Reporting Of Data Breach». Forbes.
  25. Kourlibini, Vicky (19 August 2019). «Συνεχίζεται η κόντρα Βooking-ξενοδόχων για τις τιμές στα δωμάτια» [Bookings and hoteliers' clash over room prices continues]. Capital magazine (Greek). Athens, Greece.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Bellos, Helias (3 July 2018). «Στρατηγική συμφωνία Aldemar με HIG Capital στον τουρισμό» [Strategic agreement between Aldemar and HIG Capital on tourism]. Kathimerini (Greek). Athens, Greece.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «The One Show: Booking.com». BBC. 2023.
  28. «Mysterious leak of Booking.com reservation data is being used to scam customers». 2 February 2023.
  29. «Booking.com owes hosts in Scotland thousands in room payments». BBC. 14 August 2023.
  30. «Aussies claim accommodation giant has left them thousands out-of-pocket». 9now.nine.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023-10-10-ին.
  31. «Booking.com glitch: Kiwi holiday homeowner battles to get thousands from global accommodation giant». The New Zealand Herald. 11 August 2023.
  32. «Larmet i högsäsongen – svenskar utan betalning». www.expressen.se (շվեդերեն). 2023-08-02. Վերցված է 2023-09-23-ին.
  33. «Verhuurders Booking wachten nog altijd op achterstallige betalingen». RTL Nieuws (հոլանդերեն). 2023-08-07. Վերցված է 2023-09-23-ին.
  34. Boysen, Af Albert Bastian (2023-09-19). «Booking-gigant mangler at betale: - Det er under al kritik». ekstrabladet.dk (դանիերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  35. «Slobodna Dalmacija - Sve je više bijesnih iznajmljivača, isplate s Booking.com-a i dalje im ne stižu; Još nema ni odgovora na glavno pitanje». slobodnadalmacija.hr (խորվաթերեն). 2023-09-13. Վերցված է 2023-09-23-ին.
  36. spabook (2023-07-26). «Booking hasn't paid several accommodation providers for a month, smaller accommodations are in trouble - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  37. «Booking.com未払い相次ぐ「売り上げすべて吸収されたまま…」宿側が集団提訴へ 原告側弁護士"これほど大きな未払いは初めて"【news23】». TBS NEWS DIG (ճապոներեն). 2023-10-11. Վերցված է 2023-10-10-ին.
  38. «Van, akinek még mindig nem fizette ki a pénzét a Booking». rtl.hu (հունգարերեն). 2023-08-14. Վերցված է 2023-09-23-ին.
  39. «Összeszedtük, amit eddig tudni lehet a Booking.com pénzvisszatartási ügyéről». telex (հունգարերեն). 2023-08-10. Վերցված է 2023-09-23-ին.
  40. Alvarez, Péter (2023-08-18). «Tovább dagad a Booking-botrány». index.hu (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  41. «Booking-botrány: újabb kérdőívet küld az MTÜ a szállásadóknak». Portfolio.hu (հունգարերեն). 2023-08-18. Վերցված է 2023-09-23-ին.
  42. spabook (2023-08-12). «Öntsük tiszta vizet a Booking botrány poharába: arányaiban mekkora a probléma - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  43. spabook (2023-08-15). «Expedited investigation takes effect against Booking.com regarding their debt case - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  44. spabook (2023-08-05). «Már a szakpolitika is foglalkozik a Booking botránnyal - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
  45. spabook (2023-11-11). «Booking.com CEO Glenn Fogel Issues Apology and Compensation for Payment Scandal - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-13-ին.
  46. spabook (2023-11-07). «Levélben kért bocsánatot a Booking vezérigazgatója a szállásadóktól - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-11-13-ին.