Մասնակից:SandroGirl/Եգոր Սվիրիդովի սպանությունը

Եգոր Սվիրիդովի սպանությունը, 28 տարեկան, Մոսկվայաբնակ[1] Եգոր Նիկոլայևիչ Սվիրիդովի սպանությունը ()[2], հանրության կողմից մեծ աղմուկ, մասնավորապես քաղաքի 12 քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր բարձրացրած սպանություն։ Սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում, Կրոնշտադսկոյի բուլվարի շրջանում։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ Ասլան Չերկեսովը, ով Streamer 1014 տրամվատիկ ատրճանակով կրակել է Եգորի և նրա ընկերների վրա[3]։

Պատմություն խմբագրել

Սպանությանը նախորդել է ծեծկռտուքը, որին մասնակցել են մի կողմից` հինգ, այդ թվում Եգորը և իր ընկերուհին[4], իսկ մյուս կողմից վեց հոգի[5], այդ թվում նաև Ասլան Չերկեսովը[6]։ Կա նաև իրողության մեկ այլ վարկած, ըստ որի ծեծկռտուքին մասնակցել է միայն Եգորը, նրա ընկեր՝ Դմիտրի Ֆիլատովի հետ, ով հոսպիտալացվել է, և Ասլանը՝ հինգ ընկերների հետ[7]։

Սվիրիդովի ընկերների խոսքով, կռիվը սկսել է նրանից, որ Կովկասի մարդկանց արտաքինով երիտասարդներին դուր չի եկել Սվիրիդովի բարձր ծիծաղող խումբը։ Ըստ ցուցմունքների՝ կովկասի մարդիկ ակնհայտորեն որոշել են, որ ծիծաղում են իրենց վրա։ Արդյունքում տեղի է ունեցել կոնֆլիկտ և Դաղստանցի թվացյալ տղաները ծեծի են ենթարկել Մոսկվայից եկած երիտասարդներին[8]։ Վկաների ցուցմուքների համաձայն՝ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, ով ավելի ուշ պարզվել է որ Ասլան Չերկեսովն է, 12 անգամ կրակել է տրամվատիկ ատրճանակից։ 4 փամփոշտներից մեկը դիպել է Եգորի գլխին[9]։ Ավելին, վերջին փամփուշտը նա ուղղել է արդեն գետնին պառկած ընդիմախոսներին[10]։ Պարտությունից հետո երիտասարդ մարդիկ կողովտվել են[11], սակայն Մոսկվայի դատախազի տեղակալ Ալեքսեյ Զախարովը, ժխտել է կողոպուտի մասին տղեկատվությունը[12]։

Չերկեսովի փաստաբանը պատմել է մեկ այլ վարկած։ Կովկասցիների այցելությունից հետո սրճարանում ծեծկռտուք է սկսվել։ Եգորի խումբը, լինելով ֆիզիկապես ավելի ուժեղ, սկսել է ծեծել կովկասցիներին։ Ասլանը միացել է կռվին ավելի ուշ։ Երբ նրա վրա սկսել են հարձակվել երկու հոգի, նա հանել է տրամվատիկ ատրճանակը և սկսսել մի քանի կրակոց կատարել դեպի օդ։ Նրան բռնել են, նա կարողացել է պտտվել և կրակել ձախ թևատակի ուղղությամբ, իսկ հետո նրան բռնած մարդուն։ Նա բաց է թողել Չերկեսովին։ Դրանից հետո կովկասցիները հեռացել են կռվի վայրից[13]։

Առաջին գիշերվա կեսին տեղի ունեցածի ականատեսներից 02 քաղաքի հերթապահի միջոցով Կրոնշտադտի բուլվարի 37 տան մոտ, հասարակական տրանսպորտի կանգառում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ահազանգ է կատարվել «Գոլովինսկի» ՆԳՎ հերթապահ մաս:

7 րոպե անց դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների ոստիկանության խումբը։ Ոստիկանները գտել են հինգ տուժածների, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել ծեծի և տրամվատիկ ատրճանակի կիրառման արդյունքում։ Նրանց թվում են Մոսկվայի բնակիչներ Դմիտրի Ֆիլատովը, Սերգեյ Գասպարյանը, Դմիտրի Կորնակովը, Դենիս Պետրոչենկոն և Եգոր Սվիրիդովը: Վերջինս մահացել է որստիկանության ժամանման պահին։ Մնացածը հոսպիտալացվել են։

Դեպքի վայրից մոտ 15 րոպե անց ոստիկանական հանդերձանքով մարդիկ, Սմոլնայա փողոցում ձերբակալել և «Գոլովինսկի» ոստիկանական վարչություն են տեղափոխել վեց երիտասարդի՝ Ասլան Չերկեսովին, Հասան Իբրահիմովին, անչափահաս Նարիման Իսմայիլովին, Արթուր Արսիբիեւին, Անոյա Անաեւին և Ռամազան Ուտարբիևին: Ձերբակալվածների հագուստների վրա կային արյան հետքեր։ Չերկեսովի մոտից առգրավել են տրամավտիկ ատրճանակ՝ «Streamer 1014»[14]։

«Գոլովինսկի» ոստիկանական բաժանմունք նաև տարվել են հինգ վկաների, որոնք ճանաչել են կովկասցիների կողմից ձերբակալված ծեծկռտուքի մասնակիցներին։

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության Գոլովինսկի շրջանի քննչական բաժնի քննիչ Խրամովը քրեական գործ է հարուցել։ Բոլոր ձերբակալվածներին առավոտյան ժամը 7-ի սահմաններում տեղափոխել են Լենինգրադի պողոտայում գտնվող քննչական բաժնի շենք։ Քննիչը Ասլան Չերկեսովի գործողությունները որակել Է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալելով նրան քրեական օրենսգրքի 91-րդ հոդվածի կարգով 48 ժամով՝ լրացուցիչ ապացույցներ հավաքելու և խափանման միջոց ընտրելու խնդրանքով՝ դատարան դիմելու համար[15][16]։ Մյուս ձերբակալվածներին նա, կովկասյան համայնքների ներկայացուցիչների խոշոր խմբի ժամանումից հետո[11][17][18], ազատ է արձակել դեկտեմբերի 6-ի երեկոյան ժամը 5-ին՝ նրանցից ներկայանալու պարտավորություն ստանձնելով և առաջարկելով հետաքննել նրանց գործը ոստիկանությունում[19]։ Ալեքսեյ Զախարովի կարծիքով՝ «ծեծկռտուքի մասնակիցներին, որոնք անմիջականորեն կապված չեն սպանության հետ, անհնար էր միանգամից ձերբակալել, այնտեղ էլ անհասկանալի էին կռվի հանգամանքները, թե ով է սկսել այդ կռիվը»[20]։

Կոկասցիները պնդում էին, որ նրանք միայն պաշտպանվում էին ագրեսիվ երկրպագուներից[21]։ Չերկեսովն ինքն ասել է․ «Անհայտ մարդիկ հարձակվեցին և սկսեցին ինձ մեջքից հարվածել։ Ինձ ծեծում էին 2-3 հոգի։ Զենքն օգտագործել եմ ինքնապաշտպանակա նպատակով»[22][23]։ Ինչպես հայտարարել Է Վլադիմիր Պուտինը, Չերկեսովը երկու անգամ դատվել է[24], սակայն հետագայում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ 2008 թվականին Չերկեսովը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով («գողություն») նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել է 15 հազար ռուբլու չափով տուգանքի: 2010 թվականին Չերկեսովը ևս մեկ քրեական գործի մասնակից էր։ Նրան կասկածում էին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, սակայն գործը փակվել էր կողմերի հաշտեցման և պատճառված վնասի փոխհատուցման պատճառով[25]։ Ասլան Չերկեսովը մտադիր էր հայց ներկայացնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ զանգվածային լրատվամիջոցներում՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար[26]։ Սակայն դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտնել է, որ Չերկեսովը երկու անգամ դատապարտվել է գողության և երկու անգամ ծեծի ենթարկելու համար՝ դեռահաս աղջնակին և տաքսիստին, ինչպես նաև տրավմատիկ զենք կրելու իրավունք չի ունեցել[27]։ Առաջին անգամ նա մեղադրվել է 2002 թվականին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դանակով բացելու համար, ինչի համար նա ստիպված է եղել տուգանք վճարել։ Մեկ տարի անց նա դատապարտվել է «բռնության գործադրմամբ ուղեկցվող խուլիգանության» համար (ոտքերով ծեծել է 14-ամյա աշակերտուհուն), սակայն կողմերի հաշտեցմամբ գործը ընդհատվել է։ 2007 թվականին Ասլանը խմբում առևանգել էր «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, սակայն, ինչպես և մինչ այդ, կողմերը եկել էին հարցի խաղաղ լուծման[28]։ Ոստիկանության գնդապետ Վիկտոր Բիրյուկովի խոսքով՝ «որովայնի շրջանում ստացած վնասվածքներից տուժածներից մեկը տեղում մահացել է, իսկ «շտապ օգնության» հագուստով մեկ այլ մարդ «որովայնի առաջնային պատի թափանցող հրազենային վիրավորման» ախտորոշմամբ ուղարկվել է բժշկական հաստատություն[8]։

Դեկտեմբերի 8-ին դատարանի որոշմամբ ձերբակալվեց Ասլան Չերկեսովը, ով պնդում էր, որ իր մյուս հինգ ընկերները սպանության հետ ոչ մի կապ չեն ունեցել[29]։

Դեկտեմբերի11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Մոսկվայի ոստիկանության պետ Վլադիմիր Կոլոկոլցեւը ցուցարարներին խոստացել է սպանության հետաքննությունը հասցնել մինչեւ վերջ[30]:

Դեկտեմբերի 12-ին ձերբակալվել են ծեծկռտուքի մասնակիցներ Հասան Իբրահիմովն ու Նարիման Իսմայիլովը ։

Դեկտեմբերի 13- ին ձերբակալվել է ծեծկռտուքի չորրորդ մասնակից՝ Արթուր Արսիբիևը[31][32]։

Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը և սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն Եգորի սպանության կապակցությամբ շփվել են երկրպագուների հետ, այնուհետև այցելել նրա գերեզման[33][34]:

2011թ. հունվարի 13-ին ձերբակալվել է կռվի 5-րդ մասնակից՝ Ակայ Ակաևը[35][36]։

Հունվարի 15-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ «հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչները դիտավորյալ ծեծկռտուք են հրահրել, որի ընթացքում ծեծի են ենթարկել հինգ մոսկվացիների։ Հարձակվողները բազմաթիվ հարվածների են ենթարկել տուժածներին, իսկ հարձակվողներից մեկը, ինչպես պարզել է հետաքննությունը, շշով հարվածել է տուժողներից մեկի գլխին»։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով և 116-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ նախնական համաձայնությամբ և խուլիգանական հարվածների դրդումով)[37]։

2011 թվականին համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ կռվի վեցերորդ մասնակիցը՝ հետախուզման մեջ գտնվող Ռամազան Ուտարբիևը, ներկայացնում է տեղի ունեցածի իր վարկածը, ըստ որի կռվի հրահրողները ֆուտբոլային երկրպագուներն էին։

2011 թվականի մարտի 7-ի գիշերը Ռամազան Ուտարբիևը Մախաչկալայում ձերբակալվել էր Մոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից[38]։

2011 թվականի հունիսին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Չերկեսովի և մյուսների դեմ քրեական գործն ուղարկվել է Մոսկվայի քաղաքային դատարան՝ ըստ էության քննելու համար: Ասլան Չերկեսովի միջնորդությամբ քրեական գործը դատարանի կողմից քննվելու է երդվյալ ատենակալների մասնակցությամբ[39]։ Դատարանը բավարարել է նաև դատախազի միջնորդությունը և մեղադրյալներին թողել կալանքի տակ՝ նրանց կալանքի ժամկետը երկարացնելով ևս 6 ամսով, այսինքն՝ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 22-ը[40]։

2011 թվականի օգոստոսի 3-ին Մոսկվայի քաղաքային դատարանում, դատավոր Անդրեյ Ռասնովսկու նախագահությամբ, տեղի ունեցավ բաց դատական նիստ` երդվյալ ատենակալների մասնակցությամբ, որի կազմում ընդգրկված էին 12 հիմնական և 8 պահեստային ատենակալներ: Ըստ էության քրեական գործի քննությունը նշանակվել էր 2011թ. օգոստոսի 5-ին[41]։

2011 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվեց երդվյալ ատենակալների դատավարությունը Կրոնշտադտի բուլվարում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որտեղ սպանվել էր «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովը: Երդվյալ ատենակալները լսեցին մեղադրանքներն ամբաստանյալ քրեական հետապնդման մարմինների կողմից և պաշտպանական կողմի դիրքորոշումը` դրանց բովանդակության վերաբերյալ[42]։ Ակայ Ակաևի, Արթուր Արսիբիևի, Ռամազան Ուտարբիևի և Հասան Իբրահիմովի (որոնք մեղադրվում էին խուլիգանության և առողջական ծանր վնասվածքներ պատճառելու մեջ) փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը։ Ընդհանուր առմամբ, փաստաբանների դիրքորոշումը հանգում էր նրան, որ մեղադրյալներն իրենք են ներքաշվել կռվի մեջ Կրոնշտադտի բուլվարում, որը սկսել են հինգ երիտասարդներ, որոնց թվում էր Եգոր Սվիրիդովը։ Մինչդեռ, վեցերորդ ամբաստանյալի՝ Նարիման Իսմայիլովի փաստաբանը հայտարարել է, որ նա «այս պահին դեռևս չի կողմնորոշվել դիրքորոշման հարցում»[43]: Բացի այդ, այդ նիստի շրջանակներում դատարանը մերժել է ամբաստանյալ Չերկեսովի միջնորդությունները դատախազին բաց թողնելու և ատենակալների կոլեգիան լուծարելու մասին առաջարկությունը[42]:

2011 թվականի օգոստոսի 15-ին երկրորդ դատական նիստի շրջանակներում, ըստ էության, սկսվել է վկաների հարցաքննությունը, մասնավորապես, իր ցուցմունքները տվել է Եգոր Սվիրիդովի այրին՝ Յան Ֆալալեևան: Բացի այդ, հարցաքննվել են նաև պետական մեղադրող կողմի՝ որպես վկաներ, այդ գործով տուժողներ Դմիտրի Պետրոչենկովը և Դմիտրի Կորնակովը[42]։

2011 թվականի օգոստոսի 18-ին շարունակվել է ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության գործով դատավարությունը։ Երդվյալների կոլեգիան և դատավորը լսել են վկաներին, տուժածին և ոստիկաններին, որոնք ձերբակալել էին ծեծկռտուքի մասնակիցներին: Նիստի մեծ մասը նվիրված էր վկա Սերգեյ Գասպարյանի հարցաքննությանը։ Հենց նրան է գործի գլխավոր ֆիգուրանտ Ասլան Չերկեսովը կրակել վեց անգամ։ Երկու փամփուշտները դիպել են ուսին, մեկական՝ ձեռքին, պարանոցին, ազդրին և սրունքին։ Գասպարյանը հայտարարել է, որ ծեծկռտուքը կապել են ամբաստանյալները, հանցագործը եղել է Նարիման Իսմայիլովը, իսկ Չերկեսովն էլ Գասպարյանի վրա կրակել է գրեթե համառությամբ, քանի որ դեռ չէինն ավարտվել տրավմատիկ ատրճանակի փամփուշտները[42]:

2011թ.օգոստոսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանի հերթական նիստում Եգոր Սվիրիդովի սպանության գործով հարցաքննվել է տուժող Դմիտրի Ֆիլատովը: Դատավորի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այլ ազգությունների մարդկանց, Ֆիլատովը պատասխանել է, որ երբեք չի տառապել ազգայնամոլությամբ և ոչ մի ֆանատիկ միավորման մեջ չի եղել[44]: Քննությունը պարզել է, որ վեճի պատճառ է դարձել լեզվակռիվը, որի արդյունքում մեղադրյալները հարձակվել են տուժողների վրա՝ որպես զենք օգտագործելով ապակե շիշը և ծեծել նրանց: Ընդ որում, Չերկեսովը «Streamer 2014» տրավմատիկ ատրճանակից երկու կրակոց է արձակել խմբի երկու անդամների վրա։ Նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ Դրանից հետո Չերկեսովը, ՌԴ Գլխավոր դատախազության տվյալներով, «որոշում է կայացրել տուժածների սպանության մասին»: Քննիչների կարծիքով՝ Չերկեսովը ոչ միայն դիտավորյալ կրակել է երկրպագու Սվիրիդովի վրա՝ առնվազն երկու կրակոց արձակելով նրա գլխին և որովայնին, այլև նրա կրակոցով դիմել է համառությանը, որը հանգեցրել է մահվան: Քննիչները նաև կարծում են, որ նա մտադիր է եղել սպանել նաև մյուս տուժողին՝ Սերգեյ Գասպարյանին, սակայն ատրճանակում փամփուշտներն ավարտվել են, ինչի կապակցությամբ, դատախազության ներկայացուցիչների խոսքով, մեղադրյալ Չերկեզովը տուժողներից մեկի պայուսակը վերցրել է, որպեսզի «փոխհատուցի» զինամթերքի ծախսը: Արդյունքում Չերկեսովին մեղադրանք է առաջադրվել սպանության, սպանության փորձի, խուլիգանության, առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու և կողոպուտի համար: Մյուս ամբաստանյալներին մեղսագրվում էր խուլիգանությունը և դիտավորյալ առողջությանը թեթև վնաս պատճառելը[45]։

2011թ. հոկտեմբերի 20-ին խորհրդակցական սենյակում անցկացնելով ավելի քան 5 ժամ, երդվյալ ատենակալների կոլեգիան Ասլան Չերկեսովին մեղավոր է ճանաչել Եգոր Սվիրիդովի սպանության, ինչպես նաև Սերգեյ Գասպարյանի սպանության, խուլիգանության և թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ[46]: Մյուս մեղադրյալները մեղավոր են ճանաչվել խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ[47]։

2011թ. հոկտեմբերի 28-ին դատարանը Եգոր Սվիրիդովի անմիջական մարդասպան Ասլան Չերկեսովին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Պատիժ նշանակելով՝ դատավորը հաշվի է առել այնպիսի մեղմացնող հանգամանքներ, ինչպիսիք են դրական բնութագրերը և Չերքեսովի՝ 2011 թվականի ծնված մանկահասակ երեխայի առկայությունը[48]: Ծանրացուցիչ հանգամանքներ, ինչպես նշված է դատավճռում, ամբաստանյալները չեն ունեցել։ Մյուս հինգ ամբաստանյալները (Հասան Իբրահիմովը, Նարիման Իսմայիլովը, Արթուր Արսիբիևը, Ակայ Ակաևը եւ Ռամազան Ուտարբիևը) հինգ տարվա ազատազրկման են դատապարտվել ընդհանուր ռեժիմի գաղութում[49]: Դատավճռի հրապարակման ժամանակ դատավորն ընդգծել է, որ դատապարտյալները նախապես ծեծկռտուք են ծրագրել ողբերգական իրադարձություններից մեկ օր առաջ: Սվիրիդովի ընկերները պարզապես բռնվել են ձեռքի տակ[50]:

Չերկեսովն ուղարկվել է Կրասնոյարսկի № 1 քննչական մեկուսարան։ Նրա մայրը՝ Սոնյա Չերկեսովան, պնդում էր, որ 2012 թվականի մարտին իրեն ծեծել են խցակիցները, քանի որ մարտի 20-ին Չերկեսովի փաստաբան Իգոր Կուզնեցովը նրանց առաջին հանդիպման ժամանակ իր պաշտպանյալի վրա ծեծի հետքեր է տեսել[51], և որ Կրասնոյարսկի երկրամասի Քննչական կոմիտեն թույլ չի տվել Կուզնեցովին ծեծի ենթարկել[52]: Չերկեսովի մայրն ու քույրը բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե, սակայն պատիժների կատարման դաշնային ծառայության վարչության ղեկավարը հերքել է ծեծի մասին բոլոր հայտարարությունները[53]: 2012 թվականի մարտի 28-ին հայտարարվեց, որ Չերկեսովին տեղափոխել են տուբերկուլյոզային հիվանդանոց՝ հետագայում 17-րդ գաղութ տեղափոխելու համար[54]։

Ասլան Չերկեսովը, ով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինսուլտ է ապրել և վերակենդանացման բաժանմունքում հայտնվել է մարմնի կեսի կաթվածահարումով։ Ինսուլտի հնարավոր պատճառը հալոպերիդոլի կողմից իրեն անհիմն նշանակված հարկադիր բուժումն է։

Ամբաստանյալներ խմբագրել

Ազգանուն, ԱՀ Ձերբակալության ամսաթիվ Մեղադրանքի հոդված Դատարանի դատավճիռ՝ 28.10.11 թ.
Ասլան Չերկեսով 2010 թ․ դեկտեմբերի 8 часть 1 статьи 105 УК РФ («Սպանություն») Նկատողություն 2-րդ կետի 213-րդ հոդվածով УК РФ («Խուլիգանություն») 2-րդ կետի 105-րդ հոդվածով 4 տարի 6 ամիս ժամկետով УК РФ («Սպանություն խուլիգանական դրդումներով») 16 տարի ազատազրկման տեսքով, մեկ տարի և վեց ամիս ժամկետով պատիժը կրելուց հետո ազատության սահմանափակմամբ Դատապարտյալների նկատմամբ դատավճիռները լրացնելիս նշանակվել է պատիժ 20 տարի 6 ամիս ընդհանուր ժամկետով ազատազրկման տեսքով(Ընդ որում, եզրակացության ժամկետը պետք է հաշվարկվի 2010 թվականի դեկտեմբերի 6-ից), եւ ազատության սահմանափակումը տվյալ պատիժը 1 տարի եւ 6 ամիս ժամկետով կրելուց հետո[55].
Հասան Իբրագիմով 2010 դեկտեմբերի 12 Հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում.
Նարիման Իսմաիլով 2010 դեկտեմբերի 12 Հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում.
Արթուր Ասիրբիև 2010 դեկտեմբերի 13 Հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում.
Ակայ Ակաև 2011 հունվարի 13 Հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում.
Ռազմազան Ուտարբիև 2011 մարտի 7 Հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում.

Հիշատակի ցույցեր խմբագրել

Տեղի ունեցածից անմիջապես հետո «Ֆրատրիայի» երկրպագուների ընկերակցությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է տեղի ունեցածի իր տեսակետը[56]։

Բացի այդ, երկրպագուի ընտանիքին օգնելու համար նաև դրամահավաք է կազմակերպվել[57]։

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա (մոտ 2000 մարդ) Գոլովինսկի միջտարածաշրջանային դատախազության գրասենյակի մոտ, որի մոտակայքում սպանել են Սվիրիդովին: Ավելի ուշ ակցիան տեղափոխվել է Լենինգրադի պողոտա, որը երկրպագուները փակել էին երկու ուղղություններով: Երկրպագուները շարժվում էին «Ռուսաստանը ռուսների համար! Մոսկվան մոսկվացիների համար» կարգախոսով[58][59][9][60]։

Դեկտեմբերի 8-ին Եգորի հիշատակին նվիրված երկրպագուների ակցիայի պատճառով 20 րոպեով դադարեցվել էր Չեմպիոնների լիգայի «Ժիլինա» - «Սպարտակ» (Մոսկվա) հանդիպումը[61]:

Դեկտեմբերի 10-ին Լյուբլինյան գերեզմանատանը, տարբեր ակումբների երկրպագուների մեծ մասնակցությամբ, տեղի ունեցավ Սվիրիդովի հուղարկավորությունը[62]: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Անդրեյ Պերվոզվանսկու տաճարում[63]: Եգորի մայրն ասել է. «Երբ ամեն ինչ տեղի ունեցավ, ես մտածում էի, որ մենակ կմնամ Կատիայի և Յանայի հետ (իմ հարազատ քրոջ և Եգորի կնոջ): Եվ ձեզ, ահա այսքան! Շնորհակալություն Եգորին չմոռանալու համար: Նա իսկական տղամարդ էր, իսկական ռուս տղամարդ։ Միշտ օգնում էր ինձ, կարող էր միանալ առաջին զանգին: Նույնիսկ Ջամայկա է ժամանել, որտեղ նրանք հանգստացել Յանայի հետ, երբ մեր տատիկը մահացել էր։ Ես ուզում եմ, որ դու՛ք բոլորդ, նրա ընկերները, հիշեք Եգորին: Եվ Աստված մի արասցե, որ ձեր մայրերը թաղեն իրենց որդիներին…»[64]։

Դեկտեմբերի 11-ին մեծ բողոքի ակցիա է տեղի ունեցել Սկզբում Կրոնշտադտի բուլվարում, որտեղ մոտ 10 000 մարդ է եղել։ Ակցիան անցել է հանգիստ և առանց էքսցեսների[65]։

Նույն օրը հանրահավաք է տեղի ունեցել Մանեժնայա հրապարակում (մոտ 6000 մարդ)[66]։ Սկզբում հանրահավաքը խաղաղ էր ընթանում, Եգորին աջակցելու հավաքվածները միայն բղավում էին, «Սպանության համար կպատասխանեն ձեր երեխաները», «Մոսկվան Կովկասը չէ»[67], ինչպես նաև պահանջել են չեղարկել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը[68]: Ակցիան վերաճել է անկարգությունների այն բանից հետո, երբ «8-10 ֆուտբոլային երկրպագուներ հարձակվել են ոչ սլավոնական արտաքինով մարդկանց խմբի վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց»[69]: Այնուհետև սկսվել են բախումները անվտանգության ապահովման համար ձգված ՕՄՕՆի հետ[70]։  Երկու կողմից էլ եղել են տուժածներ՝ 29 մարդ ցուցարարներից և 5 հոգի ՕՄՕՆ-ականների կողմից[71], նաև ծեծի է ենթարկվել «ՌԻԱ Նովոստի»-ի օպերատոր Ռուստամ Բուզանովը: Գերեվարվել էին 65 մարդ[72]։ Նույն օրը «Սպարտակի» երկրպագուների «Ֆրատրիա» շարժումը հայտարարել էր, որ այս ակցիան ոչ մի կապ չունի ֆուտբոլային երկրպագուների հետ[73]։

Նույն օրը հիշատակի ակցիա է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում, որտեղ նույնպես ծեծկռտուք է տեղի ունեցել ՕՄՕՆ-ի հետ[74]։ Բացի այդ, Սվիրիդովի հիշատակին նվիրված խաղաղ ակցիաներ են անցկացվել Սիկտիվկարում[75], Կուրսկում[76], Վորոնեժում[77], Կալինինգրադում[78], Սամարայում[79], Պսկովում, Յարոսլավլում[80], Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Կալուգայում, Ռյազանում[81], Սարանսկում, Տոլյատիում, Պենզայում[82] և Դոնի Ռոստովում[83]: Ռոստովում ակցիան հավաքել էր մոտ 2000 մարդ, որոնք վանկարկում էին «Ռոստով-ռուսական քաղաք», «Ռոստով ռոստովչանի համար» կարգախոսները[84]: Մանեժնոյում ելույթներին համերաշխության ակցիան տեղի է ունեցել նաև Բելառուսում՝ Մոգիլև քաղաքում, որտեղ աջ կողմի ֆանատները և պարզապես տեղի ունեցածին կարեկցող շուրջ 100 մարդ երթով անցել են քաղաքի կենտրոնական մասով՝ «ռուսներ, առա՛ջ» վանկարկումներով», «Առաջ Մոսկվա, մենք քեզ հետ ենք», «Ռուսաստանը ռուսների համար, Մոսկվան մոսկվացիների համար!», «Մեկը բոլորի համար, և բոլորը մեկի!»[85]։

Մոսկվայի ոստիկանության գլխավոր վարչության պետ Վլադիմիր Կոլոկոլցևի խոսքով՝ «անկարգությունների հրահրողները մեծամասամբ ոչ մի կապ չունեն մարզական կոլեկտիվների հետ, այլ ողբերգական առիթ են օգտագործել իրենց ազգայնական խաղաթղթերում»[68]:

Սակայն շուտով համացանցում հրապարակված տեսագրություններից մեկում դեկտեմբերի 11-ի դեպքերից երևում է, թե ինչպես է Մոսկվայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վիկտոր Բիրյուկովը մտնելով ցուցարարների խումբ, այնտեղ բարևում միջին տարիքի անհայտ տղամարդու՝ ձեռքը սեղմելով, և նրա ականջին ինչ-որ բան ասում, ինչին Բիրյուկովի զրուցակիցը հաստատապես թափահարում է գլուխը[86]: Տեսանյութում երեևում է նաև, որ նշված մարդու կողքին (ձախ կողմում) գտնվում է մորթե գլխարկով դիմակով և բաճկոնով մարդ, որն ավելի ուշ հանդես է գալիս ոստիկանություան հետ բանակցություններում՝ հավաքվածների անունից: Ավելի ուշ Մոսկվայի Եվրոպայի հրապարակում դեկտեմբերի 15-ի՝ դեպքերի տեսագրության ժամանակ գնդապետ Բիրյուկովը նկատել էր Մոսկվայի պետական համալսարանի դիմորդ և «մերոնք» պրոկրեմլյան շարժման անդամ Լևոն Արզումանյանին, ով դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում սադրիչ գրությամբ Սվիրիդովի լուսանկարն էր պահում[87][88][89][90][91]։  Արզումանյանն ու մի քանի այլ երիտասարդներ, տեղ հասնելով, սկսեցին նացիստական ողջույններով լրագրողների ձեռքերը պոկել ու ազգայնական կարգախոսներ բղավել[92], հարկ է նշել, որ երիտասարդին չպահպանելը ՕՄՕՆ-ի մարտիկներով ապահովում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը[93], որը տեղ էր հասել Արզումանյանի ու գնդապետ Բիրյուկովի հետ միասին։ Այս փաստերը թույլ են տվել մի շարք ԶԼՄ-ների[94][95] և բլոգերների ենթադրել, որ տեղի ունեցած հուզումները վերջին չափով չեն հրահրել սադրիչների գործողությունները՝ կապված ոստիկանության և պրոկրեմլյան շարժումների հետ[96][97][98]։

2011 թվականի հունվարի 15-ին, ժամը 11:30-ին, Կրասնոյարսկի Պոկրովսկի տաճարում տեղի ունեցավ Եգոր Սվիրիդովի հոգեհանգստի արարողությունը: Աղոթքին մասնակցել են երիտասարդական, ուղղափառ, ռազմահայրենասիրական և հոգևոր-լուսավորչական տարբեր հասարակական կազմակերպություններ[99]։  Նույն օրը Մոսկվայի Կրոնշտադտի բուլվարում տեղի է ունեցել քաղաքի ղեկավարության կողմից թույլատրված հիշատակի ակցիա[100][101]: Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի երեք լեռների վրա գտնվող Սուրբ Նիկոլայի տաճարում 2011 թվականի հունվարի 15-ին, ժամը 19:30-ին տեղի ունեցավ Եգոր Սվիրիդովի հոգեհանգիստը, որը կատարել է տաճարի վանահայր, եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների Սինոդալ բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը[102]:

Հասարակության կարծիքը խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունում տեղի ունեցավ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ֆուտբոլային երկրպագուների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ վարչապետն ասել էր, որ «Սպարտակ»-ի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը ողբերգություն և հարձակում է համարում Ռուսաստանի երկրպագուների ողջ հանրության վրա[103]:

  «Դուք պետք է դա ընկալեք որպես հարձակում բոլորի դեմ ՝ անկախ բնակության վայրից, ազգային կամ կրոնական պատկանելությունից։ Մահացել է երիտասարդ Եգոր Սվիրիդովը։ Դա մեծ ողբերգություն է»[104]։  

Հանդիպումից հետո Պուտինը Գնաց Եգոր Սվիրիդովի գերեզման[105]։

  «Իրավիճակը շատ տագնապալի է, և Ռուսաստանը ազգամիջյան արյունահեղության ճակատագրական գծից կարող է հեռացնել միայն արագ և լուրջ միջոցներ, որոնք կապահովեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների խաղաղ համատեղ կյանքը։  Այսօր իշխանության և հասարակության համար պետք է ակնհայտ դառնա, որ ազգամիջյան հարաբերությունների ոլորտում քաղաքականություն վարել չի կարելի։ Սփյուռքի որոշ ներկայացուցիչների և նրանց հետ կապված քրեական կառույցների լկտի ու սանձարձակ պահվածքը չի հանդուրժվում մեր հասարակության բացարձակ մեծամասնության կողմից, ուրեմն պետք է դադարեցվի։ Էթնիկ հանցավոր խմբավորումների նկատմամբ պաշտոնյաների և իրավապահների անգործության ցանկացած փաստ պետք է միանգամայն անլուրջ լինի»[106]:
- Վսելովոդ Չապլին
 
  «Հասկանալի է, որ ֆուտբոլային ֆանատները հրապարակ դուրս չէին գա, եթե իրենց ընկերոջ սպանությունը բացահայտվեր «տաք հետքերով», և հանրությունը տեղյակ լիներ, որ այդ հանցագործության մեջ կասկածվողները ձերբակալված են և կկանգնեն դատարանի առջև»:  
  «Միայն այսօրվա բազմահազար վայրագությունների թեժ պահին իշխանությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց կողմից ձերբակալվել է Եգոր Սվիրիդովի երրորդ ենթադրյալ մարդասպանը։ Ստացվում է, որ միայն այդ կերպ կարելի է իշխանության ներկայացուցիչներին ստիպել աշխատել աղմկահարույց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Միթե պետք է նման վայրագություններ կազմակերպել, այն էլ ՝ ազգայնամոլությամբ խիտ ներկված, որպեսզի հասնենք նաև այդ քրեական հանցագործության բացահայտման»։
- Վլադիմիր Ռիժկով
 

Դմիտրի Մեդվեդևը Twetter-ում հրապարակել է

«Բոլոր նրանք, ովքեր վնասել են «Մենեժկային» կպատժվեն»։

2011-ի հոկտեմբերի 28-ին դատավճռի հրապարակումից հետո Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սվետլանա Օրլովան դատավճիռը «արդար» է համարել' հիշեցնելով, որ Եգոր Սվիրիդովի ընտանիքը և փոքր երեխան մնացել են:

  «Ինձ թվում է, որ դատավճիռ կայացնելիս երդվյալ ատենակալներն օբյեկտիվ են եղել. Չի կարելի կրկնել նման բաները, այլապես մարդկային կյանքը ոչինչ չարժե»[48]:  

Բնակիչները ցանկանում են Լյուբլինոյում այգին անվանել երկրպագու՝ Եգոր Սվիրիդովի պատվին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Придал ускорение. Глава СК потребовал в кратчайшие сроки задержать отпущенных милиционерами участников драки на Кронштадтском бульваре // ВЗГЛЯД.РУ, 10 декабря 2010.
  2. Милиция хочет предотвратить месть болельщиков «Спартака»
  3. Осуждён полицейский, выдавший лицензию на оружие убийце Свиридова
  4. Он должен был лететь в Словакию, а улетел на небеса
  5. Московская милиция опасается бесчинств фанатов «Спартака»
  6. На севере Москвы в массовой драке был убит житель города Москва гражданин Российской Федерации Егор «Седой» Свиридов
  7. В массовой драке на севере Москвы застрелен мужчина
  8. 8,0 8,1 Опять кавказцы. Опять смерть. Опять «спартаковский» фанат…
  9. 9,0 9,1 «За это убийство ответят ваши дети»
  10. Убийство фаната вызвало восстание «Спартака»
  11. 11,0 11,1 Политический цирк с экстремистами на Манеже
  12. Цена беспристрастия
  13. 16 декабря в офисе Адыгского Конгресса города Москвы прошла встреча с адвокатами Черкесова
  14. ГУВД: Задержанных по делу Свиридова дагестанцев отпустили
  15. В Москве задержан убийца болельщика «Спартака»
  16. Драка с перестрелкой в Москве: один человек погиб
  17. Ринат Низамов. Кавказцы рвались в здание ОВД, в котором сидел убийца Егора Свиридова. // Комсомольская правда, 09.12.2010.
  18. Акция болельщиков «Спартака» завершилась мирно (ВИДЕО)
  19. Весь вечер на Манежной, газета «Коммерсантъ», № 231 (4531) от 14.12.2010
  20. Повторится ли погром на Манежной?
  21. Убийца Егора Свиридова заявил, что футбольные фанаты вынудили его применить оружие
  22. «Правозащитники»: нам нужна не справедливость, а послушность и толерантность
  23. В Савёловском суде приняли решение арестовать Аслана Черкесова, подозреваемого в убийстве футбольного болельщика
  24. Путин: подозреваемый в убийстве Свиридова дважды сидел
  25. http://www.rusnovosti.ru/news/125318 Путина дезинформировали о судимостях Аслана Черкесова
  26. http://www.kavkaz-uzel.ru/articles/181460/ Подозреваемому в убийстве Егора Свиридова в СИЗО поставили «желтую метку»
  27. Обвиняемый в убийстве Свиридова уже был судим
  28. СМИ: родня и связи в полиции помогли убийце Свиридова не сесть раньше и закрыть четыре уголовных дела
  29. В Москве болельщики «Спартака» требуют расследовать гибель фаната
  30. Участники митинга пообещали покинуть Манежную площадь
  31. Националисты расправились с азиатом на юге Москвы
  32. В Москве арестован четвёртый участник вызвавшей массовые беспорядки драки // Lenta.Ru, 13.12.2010.
  33. Путин вместе с футбольными фанатами посетил могилу Свиридова
  34. Путин приехал на кладбище возложить цветы к могиле убитого болельщика
  35. В Москве схвачен очередной участник драки на Кронштадтском бульваре // РБК, 13 января 2011.
  36. Остался последний // ВЗГЛЯД.РУ, 13 января 2011.
  37. Кавказцы намеренно спровоцировали драку, в которой погиб Свиридов
  38. Задержан последний участник драки, в которой убили фаната «Спартака»
  39. Радиостанция «Эхо Москвы» / Новости / Понедельник, 04.07.2011 / Дело об убийстве футбольного болельщика Егора Свиридова будет рассматривать суд присяжных
  40. Отбор коллегии пройдет 3 августа. Таким образом, Мосгорсуд удовлетворил ходатайство главного фигуранта дела — Аслана Черкесова
  41. Суд отобрал присяжных по делу об убийстве болельщика Егора Свиридова
  42. 42,0 42,1 42,2 42,3 Вдова Егора Свиридова 15 августа даст показания в Мосгорсуде
  43. Обвиняемый в убийстве Свиридова заявил, что стрелял в целях самообороны
  44. Егор Свиридов не был ни националистом, ни футбольным фанатом
  45. Виновны, без снисхождения
  46. Радио ЭХО Москвы :: Новости / Аслан Черкесов признан виновным в умышленном убийстве болельщика 'Спартака' Егора Свиридова, запланированном нападении и хулиганстве
  47. Присяжные вынесли вердикт обвиняемым в смерти Свиридова
  48. 48,0 48,1 Сенаторы считают обоснованным приговор Черкесову по делу Свиридова
  49. Суд приговорил и причину, и следствие
  50. Приговор национальной розни
  51. «ФСИН: Аслана Черкесова в СИЗО не били». Аргументы РУ.РФ (ռուսերեն). 24 марта 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 2012-04-03-ին.
  52. «Аслана Черкесова избили в СИЗО». rambler.ru (ռուսերեն). 23 марта 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 2012-04-03-ին.
  53. «ФСИН: Черкесов проходит обследование в туберкулезной больнице». rambler.ru (ռուսերեն). 28 марта 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 2012-04-03-ին.
  54. «Убийца Егора Свиридова исчез из красноярского СИЗО». rambler.ru (ռուսերեն). 27 марта 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. Վերցված է 2012-04-03-ին.
  55. Դատավճռի հրապարակումը
  56. «Убит болельщик «Спартака»». Советский спорт. 6 декабря 2010 года.
  57. Сбор средств в помощь семье Егора
  58. Фанаты «Спартака» на полчаса перекрыли Ленинградку
  59. Футбольные фанаты перекрыли Ленинградский проспект
  60. Фанаты частично перекрыли движение по Ленинградскому проспекту
  61. Спартаковские болельщики поддали дыму
  62. На могиле Егора Свиридова повесили шарфик с надписью «Смерть врагам»
  63. В Москве похоронили Егора Свиридова
  64. На могиле Егора Свиридова повесили шарфик с надписью «Смерть врагам». В Москве похоронили убитого фаната «Спартака», «Комсомольская правда», 10.12.2010.
  65. От «Водного стадиона» болельщики всех московских клубов идут с цветами, чтобы почтить память убитого фаната
  66. Милиция на Манежной площади пытается не допустить беспорядков
  67. Рядом с Кремлем начался митинг против «этнопреступности»
  68. 68,0 68,1 ГУВД Москвы: беспорядки — результат националистически игрищ
  69. Фотокор «Комсомольской правды» спас четырёх кавказских подростков, которых избили националисты
  70. Участники митинга на Манежной площади начали драться с милиционерами
  71. В ходе беспорядков пострадали пять омоновцев
  72. Беспорядки на Манежной
  73. Болельщики не имеют отношения к акции на Манежке
  74. В Санкт-Петербурге на Пионерской площади произошла драка болельщиков c ОМОНом
  75. В Сыктывкаре под надзором милиции почтили память убитого в Москве футбольного фаната
  76. В Курске в акции в память Свиридов участвовали 40 болельщиков
  77. В Воронеже прошла акция памяти убитого фаната «Спартака» Егора Свиридова
  78. Акция памяти Свиридова прошла в Калининграде с участием националистов
  79. В Санкт-Петербурге акция памяти Егора Свиридова переросла в стычку с милицией
  80. Сегодня поминают Егора Свиридова
  81. Акции памяти об убитом болельщике «Спартака» пройдут в России
  82. Несостоявшаяся акция
  83. Акция памяти Егора Свиридова
  84. В Ростове студенты перекрыли весь центр города
  85. ДПНИ Лента новостей. Последние новости экономики, криминала, политики
  86. YouTube — ‪Бирюков на Манежной‬‏
  87. Пользователи интернета опознали провокатора, который вскидывал руку в нацистском приветствии в среду на площади у Киевского вокзала, «Эхо Москвы», 18.12.2010.
  88. Провокатором оказался студент МГУ. Кавээнщик Левон Арзуманян хорошо сыграл националиста, после чего братался с кавказцем, «Комсомольская правда», 17.12.2010.
  89. YouTube — ‪Виктор Бирюков‬‏
  90. Провокаторов было полно
  91. YouTube — ‪Виктор Бирюков и провокатор у ТЦ «Европейский»‬‏
  92. Театр одного Левона. Провокатор в черно-белом шарфе запутал блогеров и журналистов, Lenta.ru, 21.12.2010.
  93. Эрик Лобах — Просто, ясно, доходчиво, по пунктам. (Открытое письмо Президенту)
  94. Белковский и Федотов считают беспорядки 15 декабря инсценировкой — Происшествия — GZT.RU
  95. Станислав Белковский: «Это была инсценировка, организованная специально, чтобы милиция и силовики могли спасти свою репутацию», «Коммерсант-Online», 15.12.2010.
  96. bulbashov — Киевская. Упреждение
  97. dolboeb: Теория заговора
  98. НАШ МИР — Честь милиции 15 декабря спасала прокремлевская шпана
  99. В Красноярске прошла панихида по Егору Свиридову на 40-й день его гибели. // Интерфакс, 11 января 2011 года.
  100. Префект САО Москвы разрешил провести акцию в память Свиридова // ВЗГЛЯД.РУ, 13 января 2011.
  101. http://interfax.ru/news.asp?id=172907 // Интерфакс, 13 января 2011.
  102. В Москве прошла панихида по Егору Свиридову на 40-й день его гибели // Интерфакс, 13 января 2011 года.
  103. Уважение или регистрация // Интерфакс, 21 декабря 2010.
  104. Путин болельщикам: убийство фаната «Спартака» надо воспринимать как атаку на вас всех // Газета.Ру, 21.12.2010.
  105. Путин отправился на могилу убитого болельщика Свиридова // Газета.Ру, 21.12.2010.
  106. РПЦ: нужны серьезные меры в связи с ростом в России опасности межнационального кровопролития

Արտաքին հղումներ խմբագրել