Մասնակից:Revolution Saga/Միրզա Յուսուֆ Ներսեսով

Revolution Saga/Միրզա Յուսուֆ Ներսեսով
Ծնվել է1798(1798)
ԾննդավայրՀադրութ, Ղարաբաղի խանություն
Մահացել է1864(1864)
Մահվան վայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական Կայսրություն
Ազգությունհայ

Միրզա Յուսուֆ Ներսեսով (ռուս.՝ Мирза Юсиф Нерсесов), ի ծնե Հովսեփ Ներսիսյանց, հայ պատմաբան, թարգմանիչ և գրող, «Ճշմարտացի պատմություն» (պարսկերեն՝ «Թարիխ-ի Սաֆի») աշխատության հեղինակ։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1798 թվականին Հադրութում՝ դարբնի ընտանիքում։ 1804–1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Հադրութի հայ ազնվական ծագմամբ մի քանի դեռահասների հետ միասին քաջարական զորքերի կողմից տարվել է Պարսկաստան[1]։ Այնտեղ ընդունել է մահմեդականություն, ստացել Յուսուֆ անունը և ուղարկվել սովորելու Թավրիզում։ Սովորել է պարսկերեն և արաբերեն, ստացել «միրզայի» պատվական տիտղոսը և նշանակվել Ղարադաղի տիրակալ Ամիր խան Դավալու-Քաջարի քարտուղար (վերջինս հետագայում սպանվել է 1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում)[2]։ Թավրիզում ամուսնացել է ադրբեջանուհու հետ։

Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Արցախ, Շուշիում պարսկերեն է դասավանդել։ Վերադարձել է քրիստնյա հավատքի և կնքվել Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար Հասան-Ջալալյանի կողմից[1][2]։ Ադրբեջանցի կնոջ հետ ամուսնալուծվել է։ Երկրորդ կինը Շողակաթ անվամբ արցախցի հայուհի է եղել։ Սկզբում Միրզա Յուսիֆը գրում էր «Ագարսկի» կեղծանվան տակ, իսկ ավելի ուշ շրջանում ստորագրել է «Ղարաբաղի», իսկ ռուսերեն՝ «Շուշինսկի» անուններով:

Դաղստանում Գրիգոլ Օրբելիանիի ծառայության մեջ է անցել իբրև թարգմանիչ, վերջինիս համար արաբերենով նամակագրություն է վարել իմամ Շամիլի և կովկասյան այլ խաների հետ։ 1856 թվականին ավարտել է իր «Վագիֆի և նրա մյուս ժամանակակիցների բանաստեղծությունների ժողովածու» գիրքը, որը բաղկացած էր Մոլլա Փանահ Վագիֆի, Գասիմ բեյ Զաքիրի և Արցախի այլ բանաստեղծների քերթվածքներից[3]։ Միաժամանակ պատրաստել է «Դերբենդի պատմություն» («Դերբենդ-նամահ») պատմագրական գիրքը ռուսական բանանի սպա՝ ոմն Հակոբ Լազարյանցի համար[2]։ Դաղստանում երեք տարվա ծառայությունից հետո Միրզա Յուսիֆը վերադարձել է Շուշի, որտեղ և մահացել է 1864 թվականին։

Միրզա Յուսուֆի ամենահայտնի աշխատությունն է «Ճշմարտացի պատմությունը» («Թարիխ-ի Սաֆի»), որը նա ավարտել է 1855 թվականին։ Միայն մեկ ձեռագրով մեզ հասած այս գիրքը հիմնականում անդրադառնում է Արցախի պատմությանը, Արցախի մելիքություններին և Ռուսաստանի կողմից Կովկասի նվաճմանը: Այս գիրքը պարսկերենից ադրբեջաներեն է թարգմանվել 1991 թվականին[4], իսկ հայերեն՝ 2000 թվականին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Seyidzadeh, A.A. (1942). «Mirza Yusuf Nersesov (Shushinski)». News of the Azerbaijan Branch of the USSR Academy of Sciences (ռուսերեն) (9): 12.
  2. 2,0 2,1 2,2 Կոստիկյան, Քրիստինե (2017). ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ (PDF). Երևան. էջ 8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Brands, H. W. (2012-04-24). «Ḏh̲ākir». Encyclopaedia of Islam, Second Edition (անգլերեն).
  4. Axundov, Nazim, ed. (2006). Qarabağnamälär. Bakı: Şärq-Qärb. ISBN 9952-34-068-0. OCLC 417606151.
  5. Ներսեսով, Միրզա Յուսուֆ; Կոստիկյան, Ք․ Պ․ (2000). Ճշմարտացի պատմություն. Երևան: Զանգակ-97. ISBN 978-99930-2-137-7. OCLC 48851546.

Արտաքին հղումներ

խմբագրել

[[Կատեգորիա:Իսլամ ընդունած քրիստոնյաներ]] [[Կատեգորիա:Հայ գրողներ]] [[Կատեգորիա:1864 մահեր]] [[Կատեգորիա:1798 ծնունդներ]]