Գրիգոլ Օրբելիանի
Օրբելիանի Գրիգոր Զուրաբի (հոկտեմբերի 2 (14), 1804, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 21 (ապրիլի 2), 1883, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի բանաստեղծ և պետական գործիչ, հետևազորի գեներալ-լեյտենանտ։
Գրիգոլ Օրբելիանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1804 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 21 (ապրիլի 2), 1883 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Կաշվեթի եկեղեցի |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() | |
Գրիգոլ Օրբելիանի Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Սովորել է Ազնվականների ուսումնարանում և Հրետանային դպրոցում[1]։
Ստեղծագործություն Խմբագրել
Օրբելիանին վրաց ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նրա սիրային քնարերգությունում ակնհայտ է Սայաթ-Նովայի վրացական խաղերի պոետիկան և տրամադրությունը։ «Կենաց խոսք կամ Մարտից հետո խնջույք Երևանի մատույցներում» պոեմում և «Թամար թագուհու դեմքը» բանաստեղծությունում իդեալականացրել է Վրաստանի պատմության անցյալը։ Վրացական գրականության շրջանակներում բազմերանգ է դարձրել ռոմանտիկական բանաստեղծության մի շարք մոտիվներ։
Գրիգոլ Օրբելիանին հայերեն Խմբագրել
- Հրաժեշտի երեկո; Մուխամազ; Մշակ Բաքուլաձեն։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 115-118։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 628։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |