Մասնակից:POitor/ սևագիր Գևորգ Թամամյան

Գևորգ Թամամյան - վերահղված

POitor/ սևագիր Գևորգ Թամամյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1987 (36 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ, արյունաբան-ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԵՊԲՀ պրոֆեսոր
ԱմուսինԼիլյա Գյունաշյան

Գևորգ Նաիրիի Թամամյան (ծնվ.՝ 1987թ. նոյեմբերի 14), հայ բժիշկ, մանկական արյունաբան-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր[1], Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական, Գերմանիայի Ուլմի համալսարանի դասախոս, ԱՄՆ կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ:[2][3][4]

Կրթություն խմբագրել

2004-2010թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում:

2010-2013թթ,՝ Մուրացան համալսարանական հիվանդանոցում կլինիկական օրդինատոր՝ արյունաբանություն մասնագիտությամբ:

2012թ.՝ կլինիկական օրդինատոր՝ մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն մասնագիտությամբ (Չինաստանի Բժշկական Համալսարանի Մանկական Հիվանդանոց, Թայչունգ, Թայվան):

2012թ.՝ վերապատրաստում մանկական լեյկեմիայի, սոլիդ ուռուցքների և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքներում Սուրբ Հուդայի Մանկական Հիվանդանոցում (Մեմֆիս, ԱՄՆ):

2013-2014թթ.՝ Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցում կլինիկական օրդինատոր՝ մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն մասնագիտությամբ:

2014թ.՝ հետազոտող-գիտնական, Եվրոպայի քաղցկեղի հետազոտությունների և բուժման կազմակերպության բաժանմունքում և մանկական ու մեծահասակների լեյկեմիաների աշխատանքային խմբերում (Բրյուսել, Բելգիա):

2014-2015թթ.՝ պոստդոկտորանտուրա՝ Թեքսասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի լեյկեմիայի բաժանմունքում (Հյուսթոն, ԱՄՆ):

2013-2015թթ.՝ մագիստրատուրա՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ, հեռակա, Ուլմի համալսարանում (Գերմանիա):

2013-2016թթ.՝ ասպիրանտուրա՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում:

2018-2019թթ՝ քաղցկեղի հետազոտությունների (High Impact Cancer Research) հետդիպլոմային ծրագիր, հեռակա, Հարվարդի բժշկության դպրոց (ԱՄՆ):

2019թ.՝ Համաշխարհային առողջության կառավարման ինտենսիվ ծրագիր (Global Health Delivery Intensive Program), Հարվարդի հանրային առողջության դպրոց (ԱՄՆ):

Մասնագիտական գործունեություն խմբագրել

2021թ.-ից՝ ԵՊԲՀ  Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի պրոֆեսոր:

2019թ.-ից՝ ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ:

2019թ.-ից՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար:

2019թ.-ից՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան-արյունաբան:

2019թ.-ից՝ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական:

2018-2019թթ.՝ ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու:

2018-2019թթ.՝ ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ:

2017թ.-ից՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական[5]:

2015-2018թթ.՝ ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս:

2015-2019թթ.՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայում:

2015թ.ից՝ Ուլմի համալսարանում մանկական ուռուցքաբանության դասախոս, Ուլմ, Գերմանիա:

2015թ.-ից՝ «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի բժշկական խորհրդատու

2015թ.՝ այցելու գիտնական, Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր և Բոստոնի մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոն (Բոստոն, ԱՄՆ):

2013թ.՝ բժիշկ-փորձագետ, Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունում:

2008-2012թթ.՝ Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի ծրագրերի ասիստենտ և համակարգող:

Անդամակցություններ խմբագրել

2021թ.՝ Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտի համահիմնադիր

2021թ.՝ 4090 հիմնադրամի համահիմնադիր

2020թ.-ից՝ Եվրասիական տարածաշրջանի St. Jude Համաշխարհային դաշինքի տարածաշրջանային խորհրդատվական կոմիտեի մշտական անդամ

2019-2020թթ.՝ Հայաստանի բժիշկների միության նախագահ

Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության (ASCO) IDEA աշխատանքային խմբի ընտրված ղեկավար[6]

2018թ.-ից՝ Մանկական ուռուցքաբանության եվրասիական միության (EurADO) անդամ

2018թ.-ից՝ «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ

2017թ.-ից՝ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տնօրենների խորհրդի անդամ

2016թ.-ից՝ Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության հայկական խմբի ղեկավար

2016-2018թթ.՝ Նվիրիր Կյանք բարեգործական հիմնադրամի փորձագետների խմբի անդամ

2015թ.-ից՝ երիտասարդ ուռուցքաբանների հայկական խմբի անդամ

2015թ.-ից՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) անդամ, 2016թ.-ից՝ գիտական խորհրդատու կոմիտեի անդամ, 2017-2020թթ.՝ Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

2014թ.-ից՝ Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր; համակարգող (2014-2018), Հոգաբարձուների խորհրդի անդամ (2018թ.-ից)

2014թ.-ից՝ Հայաստանում Արյունաբանական ուռուցքաբանության միության (SOHO) դեսպան

2013թ.-ից՝ Հեմոստազի և Թրոմբոզի Միջազգային Միության (ISTH) անդամ,

2013-2017թթ.՝ Երիտասարդ պրոֆեսիոնալների աշխատանքային խմբի անդամ

2013թ.-ից՝ Եվրոպայի արյունաբանական ասոցիացիայի (EHA) անդամ

2012թ.-ից՝ Միելոդիսպլաստիկ սինդրոմների միջազգային հիմնադրամի փորձագետ

2012թ.-ից՝ Եվրոպայի լեյկեմիաների միության (ELN) անդամ [7]

Պարգևներ խմբագրել

2019թ.՝ Հարվարդի բժշկության դպրոցի համաշխարհային առողջապահության կազմակերպման Դուբայի կենտրոնի կրթաթոշակ

2018թ.՝ AGBU, Հարվարդի բժշկության դպրոցի և Taktajian Family Fund կրթաթոշակներ՝ Հարվարդի բժշկության դպրոցում ուսանելու համար

2017թ.՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական խորհրդի "Содружество дебютов" միջազգային մրցանակ

2016թ.՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) «Երիտասարդ Առաջնորդ»(Փարիզ, Ֆրանսիա)

2016թ.՝ ԱՀԿ Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC) «Երիտասարդ Առաջնորդ» (Լիոն, Ֆրանսիա)

2015թ.՝ GLOBE մրցանակ, Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր և Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոն (Բոստոն, ԱՄՆ)

2015թ.՝ Համաշխարհային առողջապահության այցելու գիտնականի դրամաշնորհ, Բոստոնի Մանկական Հիվանդանոց (Բոստոն, ԱՄՆ)

2015, 2016 և 2017թթ.՝ պատվոգիր Արյունաբանական Ուռուցքաբանության Միության կողմից՝ որպես միության Դեսպան (Հյուստոն, ԱՄՆ)

2014թ.՝ LIFe մրցանակ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության կողմից (Չիկագո, ԱՄՆ)

2014թ.՝ միջազգային կրթաթոշակ Բոստոնի Մանկական հիվանդանոցի Գլոբալ իննովացիոն համաժողովի կողմից (Բոստոն, ԱՄՆ)

2014թ.՝ Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոստազի միջազգային միության կողմից (Միլուոկի, ԱՄՆ)

2013թ.՝ IDEA մրցանակ, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության կողմից (Չիկագո, ԱՄՆ)

2013թ.՝ Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոստազի միջազգային միության կողմից (Ամստերդամ, Նիդեռլանդեր)

2013թ.՝ կրթաթոշակ Գիգաքս Հիմնադրամի կողմից (Վիեննա, Ավստրիա)

2013-2015թթ.՝ Եվրոպայի Ուռուցքաբանության Դպրոցի կրթաթոշակակիր

2011թ.՝ Գերազանցության ավարտական վկայական, Զալցբուրգի մանկական արյունաբանության-ուռուցքբանության սեմինար (Զալցբուրգ, Ավստրիա) [8]

Գիտական աշխատություններ խմբագրել

2016թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]

2021թ.ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[10]

Հեղինակ և համահեղինակ է մի քանի տասնյակ տպագիր գիտական աշխատանքների

Որոշ տպագրված աշխատանքներ միջազգային գիտական պարբերականներում[8]

  1. Cancer disparities in war-torn and post-war regions. p.359-360
  2. The Road Home. J Clin. Oncol.
  3. Frontline therapy of acute myeloid leukemia in adults. vol110, p.20-34
  4. Novel insights and therapeutic interventions for pediatric osteosarcoma p.357-368
  5. Chemotherapy induced thrombocytopenia in pediatric oncology p.299-307

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գևորգ Թամամյանը 33 տարեկանում դոկտոր-պրոֆեսոր է դարձել». armenpress.am. Վերցված է 2024-01-20-ին.
  2. «Գևորգ Նաիրիի Թամամյան». www.doctors.am. Վերցված է 2024-01-20-ին.
  3. «Գևորգ Թամամյանը՝ ԵՊԲՀ Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ». City Of Smile. 2023-07-01. Վերցված է 2024-01-20-ին.
  4. «Կենտրոնի ղեկավար` Գևորգ Նաիրիի Թամամյան». blood.am. Վերցված է 2024-01-20-ին.
  5. ysmu-admin (2023-05-19). «SIOP Asia 2023 15-րդ համաժողով. ամրացնելով Հայաստանի դիրքերը բժշկագիտական միջազգային քարտեզների վրա». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-01-20-ին.
  6. «GEVORG TAMAMYAN | Immune Oncology Research Institute (IMMONC)». immonc.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-20-ին.
  7. «Գևորգ Նաիրիի Թամամյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-01-20-ին.
  8. 8,0 8,1 «Cancer.am |Ամեն ինչ քաղցկեղի մասին». cancer.am. Վերցված է 2024-01-20-ին.
  9. «Գևորգ Թամամյան բ.գ.թ.». ՀՀ ԲՈԿ. 2016-09-22. Վերցված է 2024-01-20-ին.
  10. «Գևորգ Թամամյան բ.գ.դ». ՀՀ ԲՈԿ. 2020-09-29. Վերցված է 2024-01-20-ին.