Գևորգ Նաիրիի Թամամյան (ծնվ.՝ 1987 թ. նոյեմբերի 14), հայ բժիշկ, մանկական արյունաբան-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր[2], Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի նախկին ղեկավար[3][4], Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական, Գերմանիայի Ուլմի համալսարանի դասախոս, ԱՄՆ կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ[5][6][7][8]։

Գևորգ Թամամյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1987 (36 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ, արյունաբան-ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԵՊԲՀ պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԱմուսինԼիլյա Գյունաշյան

Կրթություն

խմբագրել

2010 թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ Այնուհետև, օրդինատուրան՝ արյունաբանություն մասնագիտությամբ։

2012 թ.-ին Չինաստանի բժշկական համալսարանի մանկական հիվանդանոցում եղել է կլինիկական օրդինատոր՝ մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն մասնագիտությամբ։

2012 թ.-ին ԱՄՆ-ում անցել է վերապատրաստում՝ մանկական լեյկեմիայի, սոլիդ ուռուցքների և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքներում։

2013-2014 թթ.-ին եղել է Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցի կլինիկական օրդինատոր՝ մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն մասնագիտությամբ։

2014 թ.-ին եղել է հետազոտող-գիտնական, Եվրոպայի քաղցկեղի հետազոտությունների և բուժման կազմակերպության բաժանմունքում և մանկական ու մեծահասակների լեյկեմիաների աշխատանքային խմբերում։

2014-2015 թթ. եղել է պոստդոկտորանտ՝ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի լեյկեմիայի բաժանմունքում։

2015 թ.-ին ավարտել է Ուլմի համալսարանի մագիստրատուրան՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ։ 2016 թ.-ին՝ ասպիրանտուրան՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուռո ւցքաբանության ամբիոնում։

2018-2019 թթ. Հարվարդի բժշկության դպրոցում անցել է հետդիպլոմային ծրագիր՝ «Քաղցկեղի հետազոտություններ» (High Impact Cancer Research) թեմայով։

2019 թ.-ին մասնակցել է Համաշխարհային առողջության կառավարման ինտենսիվ ծրագրի (Global Health Delivery Intensive Program)՝ Հարվարդի հանրային առողջության դպրոցում։

Մասնագիտական գործունեություն

խմբագրել

2008-2012 թթ.-ին եղել է Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի ծրագրերի ասիստենտ և համակարգող։

2015-2018 թթ. աշխատել Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս։ 2018-2019 թթ. եղել է ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, 2019 թ.-ից՝ ամբիոնի վարիչ, ապա ԵՊԲՀ պրոֆեսոր (2021 թ.-ից)։ 2017 թ.-ից նաև ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականն է[9]։

2019 թ.-ից՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ուռուցքաբան-արյունաբանն է։

2019 թ.-ից՝ հանդիսանում է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդականը

2018-2019 թթ. եղել է ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու։

2015 թ.-ից դասախոսում է Ուլմի համալսարանում։

2015 թ.-ից «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի բժշկական խորհրդատուն է։

2015 թ.-ից՝ այցելու գիտնական, Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր և Բոստոնի մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնում (Բոստոն, ԱՄՆ

Պրոֆեսոր Գևորգ Թամամյանը, ով նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, 2024 թվակամին ընտրվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ։

Անդամակցություններ

խմբագրել

Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտի համահիմնադիր

«4090» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր

Եվրասիական տարածաշրջանի St. Jude Համաշխարհային դաշինքի տարածաշրջանային խորհրդատվական կոմիտեի մշտական անդամ

2019-2020 թթ.-ին եղել է Հայաստանի բժիշկների միության նախագահը

Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության (ASCO) IDEA աշխատանքային խմբի ընտրված ղեկավարն է[10]։

Մանկական ուռուցքաբանության եվրասիական միության (EurADO) անդամ

«Մենք ենք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ

2017 թ.-ից հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տնօրենների խորհրդի անդամ

2016 թ.-ից՝ Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության հայկական խմբի ղեկավար

2016-2018 թթ. եղել է «Նվիրիր Կյանք» բարեգործական հիմնադրամի փորձագետների խմբի անդամ

Երիտասարդ ուռուցքաբանների հայկական խմբի անդամ

2015 թ.-ից հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) անդամ, 2016 թ.-ից՝ գիտական խորհրդատու կոմիտեի անդամ,

2017-2020 թթ. եղել է Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

2014 թ.-ից հանդիսանում է Հայաստանում Արյունաբանական ուռուցքաբանության միության (SOHO) դեսպանը

Հեմոստազի և Թրոմբոզի Միջազգային Միության (ISTH) անդամ

Եվրոպայի արյունաբանական ասոցիացիայի (EHA) անդամ

2012 թ.-ից հանդիսանում է Միելոդիսպլաստիկ սինդրոմների միջազգային հիմնադրամի փորձագետ

2012 թ.-ից Եվրոպայի լեյկեմիաների միության (ELN) անդամն է[11]

Պարգևներ

խմբագրել

2013 թ.ին արժանացել է Գիգաքս Հիմնադրամի, 2014 թ.-ին՝ Բոստոնի Մանկական հիվանդանոցի Գլոբալ իննովացիոն համաժողովի, 2018 թ.-ին՝ AGBU, Հարվարդի բժշկության դպրոցի և Taktajian ընտանիքի, 2019 թ.-ին՝ Հարվարդի բժշկության դպրոցի համաշխարհային առողջապահության կազմակերպման Դուբայի կենտրոնի կողմից կրթաթոշակների։

2017 թ.-ին պարգևատրվեկ է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական խորհրդի "Содружество дебютов" միջազգային մրցանակով, 2016 թ.-ին՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) «Երիտասարդ Առաջնորդ» մրցանակով, 2016 թ.-ին՝ ԱՀԿ Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC) «Երիտասարդ Առաջնորդ» մրցանակով։

Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր և Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոնի կողմից 2015 թվականին ստացել է GLOBE մրցանակ։

2015, 2016 և 2017 թթ.-ին, որպես Արյունաբանական ուռուցքաբանության միության Դեսպան, պարգևատրվել է պատվոգրերով։

2014 թ.-ին Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության կողմից ստացել է LIFe մրցանակ։

2013 թ.-ին, Նիդեռլանդերում ստացել է Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոստազի միջազգային միության կողմից, նույն թվականին՝ IDEA մրցանակ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության կողմից և 2014 թ.-ին, կրկին Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոստազի միջազգային միության կողմից(ԱՄՆ)[12]։

Գիտական աշխատություններ

խմբագրել

2016 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[13]

2021 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[14]

Հեղինակ և համահեղինակ է մի քանի տասնյակ տպագիր գիտական աշխատանքների։

Որոշ տպագրված աշխատանքներ միջազգային գիտական պարբերականներում[12]

  1. Cancer disparities in war-torn and post-war regions. p.359-360
  2. The Road Home. J Clin. Oncol.
  3. Frontline therapy of acute myeloid leukemia in adults. vol110, p.20-34
  4. Novel insights and therapeutic interventions for pediatric osteosarcoma p.357-368
  5. Chemotherapy induced thrombocytopenia in pediatric oncology p.299-307

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  2. «Գևորգ Թամամյանը 33 տարեկանում դոկտոր-պրոֆեսոր է դարձել». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  3. ArmLur TV (2024 թ․ մայիսի 15), Սրբազանին ողջագուրվելու համար ԲԿ-ի տնօրենին ազատել են աշխատանքից.Գևորգ Թամամյան, Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին
  4. ABC Media (2024 թ․ մայիսի 15), Վարչապետի կողմից եկած հրաման էր, որն անմիջապես կատարվեց․ Գևորգ Թամամյան, Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին
  5. «Գևորգ Նաիրիի Թամամյան». www.doctors.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  6. «Գևորգ Թամամյանը՝ ԵՊԲՀ Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ». City Of Smile. 2023 թ․ հուլիսի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  7. «Կենտրոնի ղեկավար` Գևորգ Նաիրիի Թամամյան». blood.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  8. «Գևորգ Թամամյանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի նախագահ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2024 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  9. ysmu-admin (2023 թ․ մայիսի 19). «SIOP Asia 2023 15-րդ համաժողով. ամրացնելով Հայաստանի դիրքերը բժշկագիտական միջազգային քարտեզների վրա». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  10. «GEVORG TAMAMYAN | Immune Oncology Research Institute (IMMONC)». immonc.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  11. «Գևորգ Նաիրիի Թամամյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  12. 12,0 12,1 «Cancer.am |Ամեն ինչ քաղցկեղի մասին». cancer.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  13. «Գևորգ Թամամյան բ.գ.թ.». ՀՀ ԲՈԿ. 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  14. «Գևորգ Թամամյան բ.գ.դ». ՀՀ ԲՈԿ. 2020 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.