Ռոսգոսստրախ Արմենիա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոսգոսստրախ Արմենիա (կրճատ անվանում ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ), հայաստանյան ապահովագրական ընկերություն։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում Հյուսիսային պողոտա 1 հասցեում։
ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ | |
---|---|
Ընկերության տեսակ | Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն |
Գլխավոր անձինք | Դանիլ Խաչատուրով, Գագիկ Գրիգորյան, գործադիր տնօրեն |
Աշխատողների թիվ | 300 (հաստիքային) |
Կայք | www.rgs.am |
Ընկերությունում աշխատում է մոտ 300 հաստիքային աշխատող և մոտ 2000 ապահովագրական գործակալ։ Ընկերությունը Հայաստանում ունի հաճախորդների սպասարկման 29 գրասենյակ (մասնաճյուղ կամ վաճառքի գրասենյակ)[1]։
Պատմություն
խմբագրել«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. Հայաստանում՝ 500 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով
2013 թ.-ին կանոնադրական կապիտալը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ։ Այսօր ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ։
Ապահովագրական լուր
խմբագրել2011-2013 թթ․. ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը նկարահանել է «Ապահովագրական Լուր» հաղորդումը։ Հաղորդման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ապահովագրության տեսակներ, հեռուստադիտողները ստացել են նրանց հուզող հարցերի պատասխաններ։
Որակի սերտիֆիկատ ISO 9001:2015 և ISO 27001:2013
խմբագրել2011 թվականի դեկտեմբերին ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ստացել է ISO 9001։2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ[2]։ Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել Moody International կազմակերպությունը։
2016 թվականին ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը Բրիտանական ստանդարտների Ինստիտուտը (British Standard Institute (BSI) շնորհել է Հայաստանում առաջին ISO 9001:2015 սերտիֆիկատը։
2018 թվականից TUV ընկերության կողմից տրվել է նաև տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանության ISO 27001:2013 վկայականը։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կոնտակտներ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 168 ժամ, Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, Մարտ 4 2013