Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարան
ՀապավումԵՄՀ
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումEurasia International University
Նախկին անվանումներՄխիթար Գոշ համալսարան
ԿարգախոսՄեր ձեռքը դարի զարկերակին է
Հիմնադրված է1996
ՌեկտորՍուրեն Օհանյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱզատության 24/2, Երևան
Կայքeiu.am

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է 1996 թվականին: Հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության (UNESCO) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ[1]։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թվականի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր: Իրականացնում է կրթություն ՀՀ որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում: 2005 թվականից անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS): Նույն թվականից սկսած՝ բուհը հետևում է միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և դրանց շրջանակներում իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների վերապատրաստում[2]: 2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից[3] և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից՝ գնահատելով համալսարանի գործունեության համապատասխանությունը նոր ազգային և եվրոպական չափանիշներին (ESG -European Standards and Guidlines)[4]: Համալսարանին կից գործում են նաև կրթական մի քանի կառույցներ՝ «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» և «Եվրասիա» վարժարանները։ ԵՄՀ–ը հեռավար ուսուցման կենտրոն է հիմնել ՀՀ Իջևան քաղաքում։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Կառավարում
  • Դեղագիտություն
  • Իրավագիտություն
  • Տեղեկատվական համակարգեր
  • Ֆինանսներ
  • Լրագրություն
  • Օտար լեզուներ
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

Փոխանակման ծրագրեր խմբագրել

2011 թվականից ի վեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է «Էրազմուս Մունդուս» երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: Ծրագրերի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով համալսարանը Եվրամիության կողմից կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 2015 թվականից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվել են և այժմ իրականացվում են «Էրազմուս +» անվանման ներքո։

Էրազմուս + խմբագրել

 
Erasmus+

ԵՄՀ-ի եւ «Էրազմուս +»-ի համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման 6 ծրագիր հետևյալ ուսումնական հաստատություններում՝

  • Վարշավայի բնական գիտությունների համալսարան
  • Վարշավայի տնտեսագիտության համալսարան
  • Թուրքիայի մերձավոր արևելքի համալսարան
  • Չեխիայի Մասարիկ համալսարան
  • Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան
  • Տեսալոնիկի Արիստոտել համալսարան[5]:

Տես նաև խմբագրել

Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել