Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ (ՀՖԿՍՊհ) հիմնադրվել է 1945 թվականին։

«Հայաստանի ֆիզիկական կուլուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1945
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքasipc.am

Պատմություն խմբագրել

 

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը (կրճատ՝ ՀՖԿՍՊԻ, նախկին անվանումը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) հիմնադրվել է 1945 թ. հուլիսի 21-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշմամբ։

Հիմնադրման պահին ՀՖԿՍՊԻ–ն ունեցել է 114 ուսանող, 13 ամբիոն, 26 դասախոս։ 1948 թ. առաջին 42 շրջանավարտները ստացել են ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում։

Ինստիտուտի առաջին ռեկտորն է Հայկ Փարսադանյանը, հետագայում այդ պաշտոնը զբաղեցրել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը և Ռոբերտ Գալստյանը, Վահրամ Առաքելյանը։ 2019 թվականից բուհը ղեկավարում է Դավիթ Խիթարյանը։

Ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներում։

Օլիմպիական խաղերին ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները նվաճել են 10 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ։

2015 թվականին բուհում կազմակերպվել և անցկացվել է «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» խորագրով միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետներ, Եվրասիական օլիմպիական ասոցիացիայի անդամ բուհերի ներկայացուցիչներ։

2016 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական  ինստիտուտի իրավական կարգավիճակը փոխվեց դառնալով՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ։

Բուհում սովորող ուսանողների թիվը շուրջ 2500 է։ Մենք պատրաստում ենք ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և մարզիչներ տարբեր մարզաձևից, առողջարարական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, մարզական լրագրողներ, կինեզիոլոգներ, սպորտային հոգեբաններ, սպորտի կառավարիչներ, մարկետոլոգներ։

Ըմբշամարտի զարգացման գործում ունեցած հատուկ վաստակի համար ինստիտուտը պարգևատրվել է դիպլոմով և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե մրցանակով, ինչպես նաև արժանացել է ՄՕԿ-ի և Օլիմպիական ակադեմիայի «Սպորտը և համերաշխությունը» մրցանակին։

Բուհում աշխատում են 4 դոկտոր, 61 գիտությունների թեկնածու, 12 պրոֆեսոր և 53 դոցենտ։

Բուհը ֆիզիկական կուլտուրայի համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Ինստիտուտն այն կենտրոնն է, որի բազայի վրա գործում է Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան, որը հանդիսանում է Միջազգային օլիմպիական ակադեմիայի անդամ, իսկ 2020 թվականի հունվարից նաև Եվրոպական օլիմպիական ակադեմիայի անդամ է։

2022 թվականից սկսել է գործել ՀՖԿՍՊԻ հենակետային «Սպորտուս» քոլեջը, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթություն 4 մասնագիտացումներով՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, զբոսաշրջություն, բուժական մերսում և թիկնապահական գործ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 648