Միացյալ Նահանգներում թողարկված Զատկի վինետկա՝ նվիրված հաշմանդամ երեխաներին (1930-1940-ական թվականներ)

Բարեգործական վինետկա կամ բարեգործական նամականիշ, ոչ փոստային նամականիշների տեսակ, վինետկա[1][2][3], որ պատկանում է կամավոր տուրքերի նշանների խմբին և ունենու հուշի, գովազդային կամ ագիտացիոն նշանակություն։ Վինետկաների վաճառքից ստացված շահույթը սովորաբար ուղղվում է բարեգործական նպատակների[3]՝ սոցիալական օգնություն որբերին, հաշմանդամներին, կույրերին և խուլերին, գործազուրկներին, տարերային աղետներից տուժածներին, ներառյալ սովյալներին, զանգվածային հիվանդությունների որոշ տեսակների դեմ պայքարելուն (ինչպիսիք են տուբերկուլյոզը, մալարիան) և այլն։

Բարեգործական նամականիշերը պատկանում են երրորդ խմբի կնիքներին և չեն ծառայում վճարման համար փոստային նամակագրություններ, չնայած բաժանվում էին փոստային բաժանմունքների միջոցով[3]։

Տերմինաբանություն խմբագրել

Սովորաբար «բարեգործական վինետկա» և «բարեգործական նամականիշ» տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ՝ նշանակելու համար ոչ փոստային նամականիշների տեսակներից մեկը (կամ «Սինդերլլա-նամականիշ», անգլ.՝ Cinderella stamp)[2]։ Սակայն ոչ փոստային նամականիշների հավաքորդ և դրանց կատալոգների կազմող Յուրի Տուրչինսկին[4] որը եղել է «Ոչ փոստային նամականիշների ուղեցույց-կատալոգի» (ռուս.՝ «Каталога-справочника непочтовых марок», հրատարակվել է «Ֆիլատելիա» ամսագրում 1996 թվականից) հեղինակներից մեկը, տարբերակել բարեգործական վինետկան և բարեգործական նամականիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն վինետկայի, բարեգործական նամականիշի վրա առկա է տեղեկություն դրա վաճառքի կամ հաշվառման արժեքի մասին (ինչը նրան ավելի է նմանեցնում փոստային նամականիշին)[5]։

Նկարագրություն խմբագրել

Արտաքին տեսքով բարեգործական վինետկաները սովորաբար նման են փոստային նամականիշի (ատամնաձև կտրտված եզրեր, հակառակ կողմում սոսնձի առկայություն)։ Բարեգործական վինետկաների վրա սովորաբար նշված չէ արժեք, և այն թողարկվում է համապատասխան նպատակներով գումար հավաքելու համար ամբողջ տպաքանակի վաճառքի շնորհիվ, և սովորաբար այն թողարկվում է բարեգործական կազմակերպության կողմից։

 
Հարավսլավիայի Կարմիր խաչի վինետկա «Պայքար ընդդեմ տուբերկուլոզի» (1940-ական թվականներ)

Նման վինետկաները հաճախ վաճառվում են փոստային բաժանմունքներում, որոնք նախատեսված են փոստային առաքումների վրա սոսնձման համար, բայց դրանց արժեքը ներառված չէ փոստային ծառայությունների համար վճարման գումարի մեջ[1]։ Դրանց միջոցով ուղարկողը ցույց է տալիս իր աջակցությունը տվյալ բարեգործական կազմակերպության նպատակներին:

Չնայած այն հանգամանքին, որ բարեգործական վինետկաների նկարը հիշեցնում է փոստային նամականիշներ, դրանց վրա հազվադեպ է նշվում անվանական գինը, և գրեթե երբեք չի նշվում երկրի անվանումը: Երբեմն ոչ փոստային բարեգործական նամականիշներ թողարկում են նաև պետական կամ հասարակական կազմակերպությունները, որպես կանոն՝ այդպիսի նամականիշների վրա նշված նպատակի համար մեկանգամյա կամ պարբերաբար ոչ պարտադիր գանձումների համար[1]։

Բարեգործական վինետկաներից, որոնք հետ են ֆիլատելիայի տեսակետից վերաբերում են ոչ փոստային նամականիշների թվին, պետք է տարբերակել փոստային-բարեգործական նամականիշները, որոնք փոստային վճարման նշաններ են[1]։

Կիրառություն խմբագրել

 
Հարավսլավիայի Կարմիր խաչի բարեգործական նամականիշ «Համերաշխության շաբաթ» (1989, նշված է անվանական արժեքը՝ 400 դինար)

Բարեգործական նամականիշների վաճառքից հավաքված գումարն օգտագործվում է բարեգործական նպատակներով՝ սատարելու պետական փոխատվական դրամարկղներին (Ֆրանսիա, 1927), օգնելու փոստային աշխատողներին, տուբերկուլոզով հիվանդներին (Հունաստան, 1940) և այլն[3]։

Բարեգործական վինետկաների երկու ամենահայտնի տեսակներն են Սուրբ ծննդյան (առաջին անգամ թողարկվել են Դանիայում 1904 թվականին) և Զատկի վինետկաները, չնայած բազմաթիվ այլ տեսակներ։

Առաջին բարեգործական նամականիշները, որ թողարկվել են Դանիայում 1904 թվականին, նախատեսված են եղել տուբերկուլոզի դեմ պայքարի ֆոնդի համար գումար հավաքելու համար։ Նամականիշները վաճառքի են հանվել Սուրբ ծննդից առաջ, այդ պատճառով էլ կոչվել են դան․՝ «Julmarken» («սուրբծննդյան նամականիշներ»։ Հետագայում այդպիսի նամականիշները սկսել են թողարկվել նաև այլ երկրներում և կոչվել են «Seals», «Christmas seals»[3]։

Նմանատիկ բարեգործական նամականիշների օրինակ են Միացյալ Նահանգներում թողարկված սուրբծննդյան վինետկաները, որ նվիրված են եղել տուբերկուլոզի դեմ պայքարին, որը տարածվել է 1907 թվականից սկսած։ Նամականիշները տպագրվել են ստվար թղթի վրա և հակառակ կողմից ունեցել են սոսնձի շերք։ Վաղ թողարկումների ատամնավոր եզրերով նամականիշներից բացի հանդիպում են նաև օրինակներ առանց պերֆորացիայի կամ դրա բացակայությամբ[6]։

Բարեգործական նամականիշներ գնելը եղել է կամավոր, բայց մի շարք երկրներում (սովորաբար ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում) այդպիսի նամականիշները տարածվել են պարտադիր վաճառքով։ Պարտադիր գնման համար նախատեսված առաջին բարեգործական նամականիշները թողարկվել են Պորտուգալյում 1911 թվականին աղքատների օգնության ֆոնդի համար[3]։

Անցյալում բարեգործական նամականիշները սոսնձել են նամակի վրա փոստային նամականիշների հետ միասին, և արդյունքում դրանք ևս կարող էին մարել փոստային կնիքով, ինչը երբեմն շփոթություն է առաջացնում ոչ փորձառու ֆիլատելիստների շրջանում, որոնք կարող են բարեգործական նամականիշները շփոթել փոստայինների հետ[3]։

 
Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի օգտին թողարկված բարեգործական նամականիշ, Ֆելլին, Ռուսական կայսրություն (ներկայում՝ Էստոնիա, 1916, նշված է անվանական արժեքը՝ 10 կոպեկ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Марки благотворительные // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2 (Ստուգված է 6 հունվարի 2010)
  2. 2,0 2,1 Виньетки // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2 (Ստուգված է 6 հունվարի 2010)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Кисин Б. Марки разного назначения // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 57—58. — (Рубрики: Мир увлечений; Школа начинающего коллекционера).(Ստուգված է 20 Մարտի 2016) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին. Վերցված է 2016-03-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն)
  4. «Новости сайта: 16.04.05». Коллекционирование непочтовых марок. Непочтовые марки; Юрий Кочетков. Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին. Վերցված է 2011-01-06-ին.
  5. Турчинский Ю. «Терра инкогнита». Вне почты! // Филателия. — 1992. — № 5. — С. 48—51.
  6. Denune J., Jr. Emily Bissell and the First US Christmas Seal // The American Philatelist. — 2007. — No. 12. — P. 1110.(անգլ.)(Ստուգված է 6 հունվարի 2011)