Հոմանիշ
Հոմանիշներ, ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Հոմանիշները կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգները արտահայտելու համար[1]։
Տարբերում են հոմանիշների երկու տարատեսակներ՝ նույնանիշներ և համանիշներ։ Հոմանիշների օրինակներ են՝
- Բառային՝
- քաջ - արի - խիզախ,
- մազ - հեր - վարս - ծամ,
- Բառադարձվածքայինն՝
- հաջողվել - գլուխ գալ,
- խռովել - երես դարձնել,
- Քերականական՝
- հոմանիշ ձևույթներ՝
- եր -ներ - ք - ենք,
- ի - վա - ոջ,
- Բառաձևեր՝
- կանգնած եմ - կանգնել եմ,
- գրելու եմ - պիտի գրեմ,
- Բառակապակցություններ՝
- գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա,
- Նախադասություններ՝
- Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։
- հոմանիշ ձևույթներ՝
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ, Աշոտ Մուրադի Սուքիասյան, Երևան, 1967 (մոտ 83,000 բառ և դարձվածաբանական միավոր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Մ. Սուքիասյան - Հայոց լեզվի հոմանիշների բառարան, 1967 Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 538)։ |